Արսիա լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսիա լեռը

Արսիա լեռ (լատ.՝ Arsia Mons)[1] [2][3], հանգած վահանաձև հրաբուխ Մարս մոլորակի վրա, տեղակայված է Թարսիս նահանգում: Այս շրջանի երեք հրաբուխներից ամենահարավայինը։ Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, Օլիմպոսը, գտնվում է Արսիայից հյուսիս-աևմուտք։ Հրաբուխը նավանել են առասպելական հռոմեական անտառի, Արսիա Սիլվայի անունով։

Արսիայի տրամագիծը կազմում է մոտ 435 կմ, բարձրությունը` համարյա 19 կմ (Օլիմպոս հրաբուխը ընդամենը 2 կմ-ով է ավելի բարձր), ինչը ավելին քան 9 կմ-ով բարձր է նրան շրջապատող սարահարթից[4]: Հրաբուխի կալդերան ունի համարյա 110 կմ լայնություն[5]: Մթնոլորտային ճնշումը գագաթի մոտ ցածր է քան 107 պասկալ[6]: Օլիմպոսից հետո, սա մոլորակի երկրորդ հրաբուծն է բարձրությամբ։

Ամեն տարի, հարավային մարսյան ձմեռվա սկզբում Արսիայի վրա դիտարկվում է հետաքրքիր եղանակային երևույթ։ Այդ ժամանակ Արեգակի ճառագայթները հաքացնում են լեռան ստորոտները, օդը բարձրանում է, տանելով իր հետ փոքր քանակով փոշի։ Արդյունքում, բարձրացող օդը իջնում է հրաբուխի կալդերա, և մանր նստվածքները, որոնք քշվել էին լեռան ստորոտներից, ձևավորում են պտտվող փոշու ամպ, բավականին խիտ, որպեսզի հնարավոր լինի այն դիտարկել ուղեծրից։ Ամեն տարի այդ երևույթը դիտարկվում է միայն բավականին կարճ ժամանակի ընթացքում։ Արսիայի վրա փոշու ամպը կարող է բարձրանալ մինչև 15-30 կմ[7]:

Արսիայի կալդերան ձևավորվել է այն բանից հետո, երբ լեռը մագմայի ժայթքումից հետո կոլապս է ապրել։ Հրաբուխի ստորոտներին կան այլ երկրաբանական ձևավորումներ[8]:

Հնարավոր քարանձավներ[խմբագրել]

2007 թվականին Արսիա լեռան ստորոտների վրա արբանյակային լուսանկարների միջոցով հայտնաբերվեցին յոթ հնարավոր քարանձավների մուտքեր[9][10]: Նրանք ստացել են հետևյալ ոչ պաշտոնական անվանումները` Դենա, Քլոե, Վենդի, Էննի, Էբբի, Նիկկի և Ջին։ Նրանք հիշեցնում են «դիտահորեր», որոնք առաջացել են քարանձավների առաստաղների քանդվելու արդյունքում։

THEMIS: Մարսյան քարանձավների մուտքերի լուսանկարները
Արսիայի խճանկարային պատկերը

Այս շրջանաձև օբյկտների ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանների տարբերությունը ընդամենը շրջապատող միջավայրում ջերմաստիճանի տարբերության ընդամենը երրորդ մասն է կազմում։ Չնայած այն բանին, որ այս տարբերությունը ավելի մեծ է քան Երկրի քարանձավների համար, սա միայն ապացուցում է խորը ճեղքերի առկայությունը։ Այնուամենայնիվ, չափազանց բարձր լինելու պատճառով այս օբյեկտները դժվար թե լինեն ապաստարաններ մարսյան կյանքի ձևերի համար[11]:

Օբյեկտներից մեկի ավելի նոր լուսանկարի վրա երևում է, թե ինչպես է Արևը լուսավորում կողքի պատը, որը ենթադրում է միայն ուղղահայաց փոսի առկայությունը, այլ ոչ թե մուտք ավելի մեծ ստորերկրյա տարածք[12]: Այնուամենայնիվ, օբյեկտի մթությունը խոսում է այն մասին, որ նրա խորությունը պետք է լինի ոչ պակաս քան 78 մետր։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Գ. Ա. Բուրբա (1981)։ Մարսի ռելիեֆի մասերի անվանումները։ Նաուկա, 85։ 
  2. 1:20 000 000 մասշտաբի Մարսի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
  3. Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզը»
  4. Արսիա հրաբուխի լուսանկարը ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  5. Արսիա հրաբուխի կալդերայի լուսանկարը ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  6. Մարսի եղանակի դիտարկումներ ՆԱՍԱ-ի MGS տվյալները 9.2° Հվ. լայն; 238.2° արլ. երկ., 17757 մ, 1.07 մբար
  7. Փոշու ամպի լուսանկարը Արսիա լեռան վրա ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  8. Արսիա լեռան ստորոտների լուսանկար ՆԱՍԱ/ՌՇԼ-ի կայքում
  9. Themis-ը գտել է հնարավոր քարանձավների մուտքեր Մարսի վրա. Գ. Ե. Քուշինգ, Տ. Ն. Տիտուս, Ջ. Ջ. Ուեյնա, Պ. Ռ. Քրիստենսեն: Լուսնի և մոլորակային գիտություններ XXXVIII (2007)
  10. Լակդավալա, Էմիլի (2007-05-23)։ «Պատուհաններ դեպի անդունդ. քարանձավներ Մարսի վրա»։ Մոլորակային մության վեբօրագիր։ Արխիվացված օրիգինալից 2012-03-20-ին։ http://www.webcitation.org/66J2bCv84։ Վերցված է 2007-05-26։ 
  11. «ՆԱՍԱ-ի ուղեծրակայանը գտել է քարանձավներ Մարսի վրա»։ Ռեակտիվ շարժման լաբորատորիա։ Արխիվացված օրիգինալից 2012-03-20-ին։ http://www.webcitation.org/66J2bptiO։ Վերցված է 2007-09-22։ 
  12. Շիգա, Դևիդ (2007-08-30). «Տարօրինակ մարսյան օբյեկտը 'անհատակ' քարանձավ չի». NewScientist.com նորությունների ծառայություն. http://space.newscientist.com/article/dn12566-strange-martian-feature-not-a-bottomless-cave-after-all.html. 

Արտաքին հղումներ[խմբագրել]