Սերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Սերես գաճաճ մոլորակի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Սերես (երկիմաստության փարատում)։
Logo stars (green).png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Սերես Ceres symbol.svg
(1 Ceres)
A899 OF; 1943 XB
Ceres optimized.jpg
Սերեսը տեսանելի գույներով, լուսանկարը արված է Հաբլ աստղադիտակի միջոցով
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է 1 հունվարի 1801[1] թ. (Ջուզեպպե Պյացցիի կողմից)
Հեռավորությունը Արեգակից 413 767 000 կմ;
2,7653 ա. մ.[2]
Արբանյակներ չունի
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին 381 028 000 կմ;
2,5465 ա. մ.[2]
Ապոհելին 446 521 000 կմ;
2,9842 ա. մ.[2]
Մեծ կիսաառանցք 413 767 000 կմ;
2,7653 ա. մ.[2]
Էքսցենտրիսիտետ 0,07934[2]
Սիդերիկ պարբերություն 1680,5 օր (4,60 տարի)
Ուղեծրային արագություն 17,882 կմ/վ
Թեքվածություն 10,585° (Խավարածրի նկատմամբ),
9.20° (Լապլասի հարթության նկատմամբ)[3]
Ծագման անկյան երկայնություն 80,399°[2]
Պերիկենտրոնի արգումենտ 2,825°[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Հասարակածային շառավիղ 487,3 ± 1.8 կմ[4]
Բևեռային շառավիղ 454,7 ± 1.6 կմ [4]
Մակերևույթի մակերես 2 850 000 կմ²
Զանգված (9,43 ± 0,07) × 1020 կգ[5]
Միջին խտություն 2,077 ± 0,036 գ/սմ³[4]
Հասարակածային մակերևութային ձգողություն 0,27 մ/վ² [6]
Հասարակածային պտույտի արագություն 17,882 կմ/վ
2-րդ տիեզերական արագություն 0,51 կմ/վ[6]
Պտույտի պարբերություն 0,3781 օր
9,074170 ժ[7][8]
Առանցքի թեքում մոտ 3°[4]
Ալբեդո 0,090 ± 0,0033 [9]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան ~167 Կ[10]

Սերես (1 Ceres), գաճաճ մոլորակ Արեգակնային համակարգի աստերոիդների գոտում[11][12][13]։ Սերեսը Երկրին ամենամոտ գաճաճ մոլորակն է, նրա հեռավորությունը Երկրից կազմում է 263 մլն. կմ։

Սերեսը հայտնաբերել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին 1801 հունվարի 1-ին, Պալերմոյի աստղադիտարանում[14]։ Որոշ ժամանակ Սերեսը դիտարկվում էր որպես լիարժեք Արեգակնային համակարգի մոլորակ: 1802 թվականին նրան դասակարգեցին որպես աստերոիդ[15], և մոլորակ հասկացության վերջին ճշտումների արդյունքում Միջազգային աստղագիտական միության կողմից 2006 թվականի օգօստոսի 24-ին XXVI Գլխավոր վեհաժողովի նիստում այն դասակարգվեց գաճաճ մոլորակների դասին։ Այն անվանվել է հին հռոմեական պտղաբերության աստվածուհու Սերեսի պատվին։

Ունենալով մոտ 950 կմ տրամագիծ, Սերեսը այս պահին հանդիսանում է ամենամեծ և ամենածանր մարմինը աստերոիդների գոտում, իր չափերով գերազանցում է հսկա մոլորակների շատ արբանյակներին, և իր մեջ է ներառում աստերոիդների գոտու ընդհանուր զանգվածի համարյա երրորդ մասը(32 %)[16][17]։ Վերջին դիտարկումները ցույց տվեցին, որ այն ունի գնդաձև ձև, ի տարբերություն փոքր մարմինների մեծամասնության, որոնք ունեն անկանոն ձև ցածր ձգողականության պատճառով[9]։ Հավանաբար, Սերեսի մակերևույթը իրենից ներկայացնում է ջրային սառույցի և տարբեր հիդրատացված միներալների խառնուրդ, այնպիսիք ինչպիսին են կարբոնատները և կավերը[18]։ Սերեսը, ինչպես ենթադրվում է ունի քարից կազմված միջուկ և սառցե մանտիա[4], և նույնիսկ հնարավոր է որ տեղ-տեղ ունի հեղուկ ջրից կազմված օվկիանոսներ մակերևույթի տակ[19]։

Երկրից Սերեսի տեսանելի փայլը տատանվում է 6,7 - 9,3 աստղային մեծության միջակայքում։ Դա քիչ է, որպեսզի դիտել այն անզեն աչքով[20]։ 2007 թվականի սեպտեմբերի 27-ին ՆԱՍԱ-ն արձակեց Dawn ավտոմատ կայանը Վեստայի (2011 - 2012) և Սերեսի (2015) հետազոտությունների համար։

Հայտնաբերումը[խմբագրել]

Սերեսի ուղեծիրը (կապույտ գույնով), մոլորակների ուղեծրերը (կարմիր գույնով) և Արեգակը կենտրոնում (սև գույնով)։
Պյացցիի գիրքը «Della scoperta del nuovo pianeta Cerere Ferdinandea», որում նկարագրված է Սերեսի հայտնաբերումը։

Գաղափարը, այն մասին, որ Հրատի և Լուսնթագի ուղեծրերի միջև կարող է գոյություն ունենալ դեռևս չհայտնաբերված մոլորակ առաջինը առաջարկվել է Յոհան Բոդեյի կողմից 1772 թվականին[14]։ Նրա ենթադրությունը հիմնվում էր, այժմ արդեն հերքված, Տիցիուս-Բոդեյի օրենքի վրա, որը առաջին անգամ ներկայացվել է 1766 թվականին գերմանացի աստղագետ և մաթեմատիկոս Յոհան Տիցիուսի կողմից, ով հայտարարեց, որ դուրս է բերել արեգակնային համակարգի մոլորակների շառավիղների աճի պարզ օրինաչափություն[14][21][22]։ Ուիլիամ Հերշելի կողմից 1781 թվականին Ուրանի հայտնաբերելուց հետո, ինչը համապատասխանում էր այս օրենքին, սկսեցին մոլորակի որոնումները 2,8 ա. մ. հեռավորության վրա Արեգակից (Հրատի և Լուսնթագի ուղեծրերի միջև ընկած ուղեծիր)[21][22], որոնց արդյունքում 1800 թվականին ստեղծվեց 24 աստղագետներից կազմված խումբ, որը կրում էր «Երկնային պահակախումբ»[21]։ Այս խումբը, որը ղեկավարում էր Ֆրանց ֆոն Ցախը, ամեն օր վարում էր շուրջօրյա դիտարկումներ այն ժամանակվա ամենահզոր աստղադիտակների միջոցով[14][22]։ Նրանք չհայտնաբերեցին Սերեսը, սակայն հայտնաբերեցին մի քանի խոշոր աստերոիդներ[22]։

Սերեսը հայտնաբերվեց 1801 թվականի հունվարի 1-ին իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցիի կողմից Պալերմոյի աստղադիտարանում[23], ով նույնպես հրավիրվել էր «Երկնային պահակախումբ», սակայն կատարել էր իր հայտնագործությունը մինչև հրավերքի ստանալը։ Նա որոնում էր «պարոն Լակայլի Կենդանակերպային աստղերի կատալոգի 87-րդ աստղը», սակայն գտավ, որ «նրան նախորդում է ուրիշը»[14]։ Աստղի փոխարեն նա հայտնաբերեց տիեզերական մարմին, որը սկզբից համարեց գիսաստղ[24]։ Պիացցին դիտել է Սերեսը ընդհանուր առմամբ 24 անգամ (վերջին դիտարկումները եղել են 1801 թվականի փետրվարի 11-ին), մինչև հիվանդությունը նրան չընդհատեց[25][26]։ 1801 թվականի հունվարի 24-ին նա հայտարարեց իր հայտնագործության մասին իր երկու կոլեգաներին ուղղված նամակներում՝ իր հայրենակից Բարնաբա Օրիացիին Միլանից և Յոհան Բոդեյին Բեռլինից[27]։ Այդ նամակներում նա նկարագրել էր այս մարմինը, որպես գիսաստղ, սակայն այստեղ իսկ բացատրում էր, որ «քանի որ նրա շարժումը հանդիսանում է դանդաղ և բավականին համասեռ, ինձ մի քանի անգամ թվաց, որ դա կարող է լինել ինչ-որ ավելի լավ բան քան գիսաստղը»[14]։ Նույն տարվա ապրիլին Պյացցին ուղարկեց իր դիտարկումների մասին առավել ամբողջական գրառումները վերը նշված գիտնականներին և Ժերոմ Լալանդին Փարիզ։ Դիտարկումները հրատարակվեցին «Monatliche Correspondenz» ամսագրի 1801 թվականի սեպտեմբերյան համարում։

Ամսագրի հրատարակման պահին Սերեսի տեսանելի դիրքը փոխվել էր (հիմնականում Երկրի ուղեծրային շարժման հաշվին), և Արեգակի փայլի պատճառով այլ աստղագետներ չկարողացան հաստատել Պյացցիի դիտարկումները։ Տարվա վերջում Սերեսը կրկին հնարավոր էր դիտարկել, սակայն այդքան երկար ժամանակ անց դժվար էր կանխագուշակել նրա ճշգրիտ դիրքը։ Հատուկ Սերեսի ուղեծրի որոշման համար Կարլ Գաուսը 24 տարեկանում մշակեց արդյունավետ մեթոդ ուղեծրի որոշման համար[24]։ Նա իր առաջ դրեց խնդիր որոշել ուղեծրի էլեմենտները երեք ամբողջական դիտարկումների հիման վրա [28]։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում նա հաշվարկեց Սերեսի ուղեծիրը և ուղարկեց իր հաշվարկները ֆոն Ցախին։ 1801 թվականի դեկտեմբերի 31-ին Ֆրանց ֆոն Ցախը համատեղ Հենրիխ Օլբերսի հետ միանշանակ հաստատեցին Սերեսի հայտնաբերումը[24][25]։

Սերեսի առաջին դիտարկումները կարող էին որոշել նրա չափերը բավականին մոտավոր 260 կմ-ից (Հերշելի հաշվարկների համաձայն 1802 թվականին) մինչև 261.3 կմ (Յոհան Շրյոտերի հաշվարկներով 1811 թվական)[29][30]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Շմադել, Լուտց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան, 5th, Գերմանիա: Սպրինգեր, 15։ ISBN 978-3-540-00238-3։ 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Յեոմանս, Դոնալդ Կ. (Հուլիս 5, 2007)։ «1 Սերես»։ Փոքր մոլորակների տվյալների բազա (JPL)։ http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=Ceres;orb=1։ Վերցված է 2009-04-10։ 
  3. «Արեգակնային համակարգի բարիկենտրոնով անցնող միջին հարթությունը»։ 2009-04-03։ Արխիվացված օրիգինալից 2009-04-20-ին։ http://web.archive.org/20090420194536/home.comcast.net/~kpheider/MeanPlane.gif։ Վերցված է 2009-04-10։ 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Թոմաս, Պ. Ս.; Ջ. Պարկեր; Լ. Ա. ՄակՖադեն և ընկ. (2005). «Աստերոիդ Սերեսի տարբերակումը ձևի հիման վրա». Նեյչըր 437 (7056): 224–226. PMID 16148926. http://adsabs.harvard.edu/abs/2005Natur.437..224T։ Վերցված է 2007-12-09. 
  5. Կարրի, Բենուա (Նոյեմբեր 2007). «Գաճաճ մոլորակ Սերեսի ենթաինֆրակարմիր դիտարկումները և ֆիզիկական առանձնահատկությունները» (PDF). Աստղագիտություն և աստղաֆիզիկա 478: 235–244. արխիվացված օրիգինալից 2008-05-30-ին. http://web.archive.org/20080530130946/www2.keck.hawaii.edu/inst/people/conrad/nsfGrantRef/2007-arXiv-Benoit.Carry.pdf. 
  6. 6,0 6,1 Հաշվարկված է հայտնի պարամետրերի հիման վրա
  7. Դևիդ Ուիլլիամս (2004). Աստերոիդների տվյալների ցանկ. http://nssdc.gsfc.nasa.gov/planetary/factsheet/asteroidfact.html. 
  8. Չեմբերլեն, Մեթյու; Մարկ Սկայես; Գիլբերտ Էսկուերադո (2007). «Սերեսի լուսավորվածության վերլուծություն - պարբերության որոշումը». Իկարուս 188: 451–456. http://adsabs.harvard.edu/abs/2007Icar..188..451C. 
  9. 9,0 9,1 Լի, Ժիան Յանգ; Ա. Լյուսի ՄակՖադդեն; Ջոել Պարկեր (2006). Icar.182.143.pdf «1 Սերեսի ֆոտոմետրիկ վերլուծություն և մակերևույթի քարտեզագրում HST դիտարկումների հիման վրա» (PDF). Իկարուս 182: 143–160. http://www.astro.umd.edu/~jyli/publications/2006. Icar.182.143.pdf։ Վերցված է 2007-12-08. 
  10. Սայնթ-Պե, Օ.; Ն. Կեմբես; Ֆ. Ռիգաու (1993). «Սերեսի մակերևույթի առանձնահատկությունները Երկրից բարձր ճշգրտության դիտարկումների հիման վրա». Իկարուս 105: 271–281. http://adsabs.harvard.edu/abs/1993Icar..105..271S. 
  11. «ՆԱՍԱ - Dawn-ը առաջին հայացքից»։ ՆԱՍԱ։ http://www.nasa.gov/mission_pages/dawn/mission/index.html։ Վերցված է 14 Օգոստոս 2011։ 
  12. Շիգա, Դևիդ։ «Dawn-ը նկարել է Վեստա աստերոիդի առաջին ուղեծրային լուսանկարը»։ Նյու Սայենթիստ։ http://www.newscientist.com/blogs/shortsharpscience/2011/07/dawn-captures-first-orbital-im.html։ Վերցված է 7 Օգոստոս 2011։ 
  13. Տիեզերական աստղադիտակների ինստիտուտ (2009)։ Հաբբլ 2008՝ Գիտական տարվա վերլուծություն։ ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոն, 66։ 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Հոսկին, Միքաել (1992-06-26)։ «Բոդեյի օրենքը և Սերեսի հայտնաբերումը»։ Observatorio Astronomico di Palermo "Giuseppe S. Vaiana"։ http://www.astropa.unipa.it/HISTORY/hoskin.html։ Վերցված է 2007-07-05։ 
  15. Կոֆֆի, Ջերրի։ «Առաջին հայտնաբերված աստերոիդը»։ universetoday.com։ http://www.universetoday.com/35925/the-first-asteroid-discovered/։ Վերցված է 2 սեպտեմբերի 2011։ 
  16. Ե. Վ. Պիտևա; Մոլորակների շարժման և որոշ աստղագիտական հաստատունների ճշգրիտ որոշումը ժամանակակից դիտարկումների հիման վրա, Դ. Վ. Կուրցի (խմբ.), ՄԱՄ խորհրդի նիստերը հմր. 196՝ Արուսյակի անցումները՝ Նոր տեսակետներ Արեգակնային համակարգի և գալակտիկայի մասին, 2004
  17. Մումաու, Բրյուս (2007-07-02)։ «Սերեսը որպես կյանքի օրրան»։ spaceblooger.com։ http://www.spaceblogger.com/reports/Ceres_As_An_Abode_Of_Life_999.html։ Վերցված է 2007-11-06։ 
  18. Ռիվկին, Ա. Ս.; Ի. Լ. Ֆոլկուարդսեն, Բ. Ի. Քլարկ (2006). «Սերեսի մակերևույթի կազմվածքը՝Կարբոնատների և երկաթով հարուստ կավերի հայտնաբերումը» (PDF). Իկարուս 185: 563–567. http://irtfweb.ifa.hawaii.edu/~elv/icarus185.563.pdf։ Վերցված է 2007-12-08. 
  19. ՄակԿորդ, Թոմաս (2005). «Սերես՝ Էվոլյուցիան և այժմյան վիճակը». Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր 110 (E5): E05009. 
  20. Դոնալդ Մենզել և Ջեյ Պասաչոֆ (1983)։ Աստղերի և մոլորակների ուղեցույց, 2nd, Բոստոն, MA: Հոգտոն Միֆլին, 391։ ISBN 0395348358։ 
  21. 21,0 21,1 21,2 «Տիցիուս - Բոդեյի օրենք»։ «Էլեմենտներ»։ http://elementy.ru/trefil/21221։ Վերցված է 2011-09-07։ 
  22. 22,0 22,1 22,2 22,3 Հոգգ, Հելեն Սոյեր (1948). «Տիցիուս - Բոդեյի օրենքը և Սերեսի հայտնաբերումը». Կանադայի թագավորական աստղագիտական միության ամսագիր 242: 241–246. 
  23. Հոսկին, Միքաել (1999)։ Քեմբրիջի աստղագիտության համառոտ պատմությունը։ Քեմբրիջի համալսարանի տպարան, 160–161։ ISBN 0-521-57600-8։ 
  24. 24,0 24,1 24,2 Ֆորբս, Էրիկ (1971). «Գաուսը և Սերեսի հայտնաբերումը». Աստղագիտության պատմության ամսագիր 2: 195–199. 
  25. 25,0 25,1 «Գաճաճ մոլորակ - 1 Սերեսը»։ "Արեգակնային համակարգի հետազոտություն" ծրագիր։ http://galspace.spb.ru/index111.html։ Վերցված է 2011-09-10։ 
  26. «Սերեսը»։ solarsystem։ http://solarsystem.org.ua/dp/ceres/։ Վերցված է 2011-09-07։ 
  27. Կլիֆֆորդ Կանինգհեմ (2001)։ Առաջին աստերոիդ Սերեսը, 1801–2001։ Star Lab Press։ ISBN 978-0-9708162-1-4։ Վերցված է՝ 6 August 2011։ 
  28. «ԳԱՈՒՍ»։ Աստղագետներ - Կենսագրական տեղեկատու։ http://astronomers.name/gauss.html։ Վերցված է 2011-09-10։ 
  29. Հիլտոն, Ջեյմս։ «Աստերոիդների զանգվածները և խտությունները» (PDF)։ ԱՄՆ Ռազմածովային աստղադիտարան։ http://www.lpi.usra.edu/books/AsteroidsIII/pdf/3008.pdf։ Վերցված է 2008-06-23։ 
  30. Հյուջես, Դ. Վ. (1994). «Առաջին չորս աստերոիդների տրամագծերի պատմական ճշտումները». R.A.S. Quarterly Journal 35 (3): 331. (Page 335)