Հեկատա գմբեթ
Հեկատա գմբեթ (իսպ.՝ Hecates Tholus), հրաբուխ Մարսի վրա, որը հայտնաբերվել է Եվրոպական տիեզերական գործակալության Mars Express սարքի միջոցով: Հետազոտությունների արդյունքներով պարզ է դարձել, որ ժայթքումը տեղի է ունեցել մոտ 350 միլիոն տարի առաջ: Ժայթքումը ստեղծել է 10 կմ տրամագծով կալդերա: Ենթադրություն է առաջ քաշվել, որ ավելի ուշ, կալդերան և հարակից իջվածքները մասնակիորեն ծածկվել են սառցե նստվածքներ: Դատելով խառնարանից, դա տեղի է ունեցել ոչ շատ վաղ (20 - 5 միլիոն տարի առաջ): Այնուամենայնիվ, կլիմատիկ մոդելավորումը ցույց է տալիս, որ Հեկատա գմբեթում սառույցները այսօր անկայուն են: Հաջողվել է պարզել, որ սառույցների տարիքը համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ մեծացել է Մարսի պտույտի առանցքի թեքումը:[1]
Հրաբուխը գտնվում է կոորդինատներով Էլիզիում սարահարթի (լատ.՝ Elysium Planitia) վրա, և տրամագծում ունի 183,0 կմ չափեր: Այն ամենահյուսիսային հրաբուխն է Էլիզիումում, ավելի հարավ են տեղաբաշխված Էլիզիում լեռը (լատ.՝ Elysium Mons) և Ալբոր գմբեթը:
Ծանոթագրություններ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Google Mars` քարտեզը կենտրոնացված է Հեկատայի գմբեթի վրա
- Մարսյան լեռների ցանկ (անգլերեն)
- Mars Express-ից տեսանելի Հեկատա գմբեթի եռաչափ տեսքը
|
||||||||||||||||||||||||||