Գեյլ (խառնարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեյլ խառնարանը
Խառնարանի ենթադրյալ մասը, որը պետք է հետազոտի Mars Science Laboratory սարքը

Գեյլ խառնարան (անգլ.՝ Gale crater), հարվածային խառնարան Մարսի վրա, անվանվել է սիրող-աստղագետ Ուոլտեր Գեյլի պատվին, ով դիտարկել է Մարսը XIX-րդ դարի վերջում և նկարագրել է ջրանցքների առկայությունը կարմիր մոլորակի վրա:

Խառնարանի տրամագիծն է մոտ 154 կմ[1], այն ունի 5.4°S 137,8°E կոորդինատներ: Գեյլ խառնարանի երկրաբանական տարիքը կազմում է մոտավորապես 3,5 - 3,8 միլիարդ տարի:

Բովանդակություն

Առանձնահատկությունները [խմբագրել]

Գեյլ խառնարանի անսովոր առանձնահատկությունն է կենտրոնական պիկի շուրջ հսկայական լիրաթմբի առկայությունը: Այն կազմված է շերտավոր նյութից, 5,5 կմ բարձրությամբ խառնարանի հյուսիսային հատակի նկատմամբ և 4,5 կմ հարավայինի նկատմամբ, այն մի փոքր ավելի բարձր է խառնարանի հարավային եզրից, որը հնարավոր է որ ձևավորվել է մոտ 2 միլիարդ տարի առաջ: Այս բարձրունքի ծագումը անհայտ է, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դա երբեմնի խառնարանը լցնող նստվածքային ապարների էրոզիայի ենթարկման արդյունքներն են, հնարավոր է որ իսկզբանե այս խառնարանը զբաղեցված էր լճով: Այնուամենայնիվ, այս հարցի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում:

Հետազոտություններ [խմբագրել]

2012 թվականի օգոստոսի 6-ին խառնարանի շրջան հաջողությամբ վայրէջք է կատարել ՆԱՍԱ-ի Curiosity (Մարսյան գիտական լաբորատորիա) մարսագնացը: Սարքից տվյալներ ստացվել են 9:31 Երևանի ժամանակով: Արդեն հինգ րոպե անց ստացվեցին առաջին սև-սպիտակ լուսանկարները, որոնցից մեկի վրա երևում է մարսագնացի ստվերը Մարսի մակերևույթին:

Ծանոթագրություններ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]