Քրիսե հարթավայր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկինգ սարքի իջեցման վայրը
Քրիսե հարթավայր (Chryse Planitia), հսկայական իջվածք, որը տեղակայված է Մարս մոլորակի արևմտյան կիսագնդի մերձհասարակածային շրջանի հյուսիս-արևելյան մասում, և հարում է Ացիդալիա հարթավայրին:
Անվանումը վերցվել է հին-հունարենից և նշանակում է «ոսկե հարթավայր»: Հարթավայրի կենտրոնը 1600 կմ տրամագծով և 2,5 կմ խորությամբ գտնվում է 27° հյուսիսային լայնության և 37° արևմտյան երկայնության կոորդինատներում: Հարթության մակերեսը կազմում է մոտ 500 000 կմ²:
Քանի-որ այս շրջանը հետաքրքիր է երկրաբանական տեսանկյունից, այստեղ են վայրէջք կատարել երկու տիեզերական սարքեր՝
- 1976 թվականի հուլիսի 20-ին Վիկինգ-1 ԱՄԿ-ն, ուղարկել է տեղանքի լուսանկարներ:
- Հարթավայրի սահմանինմոտ 1996 թվականի դեկտեմբերի 4-ին իջել է «Mars Pathfinder-ը»: Մինչև 1997 թվականի սեպտեմբերը հետազոտել է վայրէջքի վայրի շրջակայքը:
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Քրիսե հարթավայրը Google Mars քարտեզում (անգլերեն)
|
||||||||||||||||||||||||||