Մեծ Սիրտ
Մեծ Սիրտ (լատ.՝ Syrtis Major Planum), կամ Մեծ Սիրտ սարահարթ [1][2][3], ցածր ալբեդոյով շրջան Մարսի վրա, ունի մուգ գույն: Ավելի վաղ, ենթադրվում էր, որ Մեծ Սիրտը իրենից ներկայացնում է հարթավայր, սակայն այժմ պարզվել է, որ այս շրջանը հանդիսանում է ցածր վահանաձև հրաբուխ: Շրջանի մուգ գույնը պայմանավորված է բազալտային ապարների տարածմամբ և մարսյան փոշու չափազանց փոքր քանակով:
Մեծ Սիրտը գտնվում է համարյա հասարակածի վրա, նրա կենտրոնի կոորդինատներն են՝ : Այս շրջանի չափերն են՝ 1500 կմ հյուսիսից հարավ և 1000 կմ արևմուտքից արևելք: Ստորոտների մեծ մասը ունի ավելի պակաս քան 1° թեքություն: Կենտրոնական մասում կա իջվածք 350x150 կմ չափերով, ձգված հյուսիսից հարավ: Այն առաջացել է Նեղոսյան և Մերոե թասերի հրաբխային խառնարաններով, որոնց խորությունը հասնում է մինչև 2 км[4][5]:
«Մեծ Սիրտ» անվանումը ծագել է Լիբիայի ափին գտնվող Միջերկրական ծովի Սիդրա ծովախոցի հռոմեական անվանումից (լատ.՝ Syrtis Major):
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Գ. Ա. Բուրբա (1981)։ Մարսի ռելիեֆի մասերի անվանումները։ Նաուկա, 85։
- ↑ Մարս մոլորակի 1:20 000 000 մասշտաբի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
- ↑ Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզ»
- ↑ Հ. Հայեսինգեր, Ջ. Վ. Հեդ (2004) (en). Մեծ Սիրտի հրաբխային նահանգ, Մարս՝ Mars Global Surveyor-ից ստացված տվյալների ընդհանրացում. 109. Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր. pp. 1—37. http://www.planetary.brown.edu/pdfs/2763.pdf.
- ↑ Ուոլտեր Ս. Կիֆեր (2004) (en). Մեծ Սիրտի տակ մագմայի խոռոչի գոյության ապացույց, Մարս. 222. Երկրի և մոլորակների գիտության նամակներ. pp. 349—361.
Արտաքին հղումներ [խմբագրել]
|
||||||||||||||||||||||||||