Ուտոպիա հարթավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ուտոպիա
Mars Viking 21i093.png

Ուտոպիա հարթավայր (Utopia Planitia), հսկայական իջվածք, որը տեղակայված է Մարսի հյուսիսային կիսագնդի արևելյան մասում, որը գտնվում է Բորեյի մեծ հարթավայրի մոտ։ Հարթավայրի վրա գտնվում են քիչ քանակով խառնարաններ։

Հետազոտությունները[խմբագրել]

Հենց այս հարթավայրում է վայրէջք կատարել «Վիկինգ-2» ԱՄԿ-ն։ «Վիկինգի» իջեցվող սարքը իր աշխատանքի ընթացքում ստացել է Մարսի համայնապատկերներ, որոնք հետագայում ուղարկվել են Երկիր։ Այս լուսանկարներով գիտնականները պարզեցին, որ քարաբեկորները, որոնք սփռված են այս հարթավայրում, կազմված են բարդ շերտավոր ապարներից[1]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

Հարթավայրը անվանվել է ի պատիվ Թոմաս Մորի նույնանուն գրքի։

Star trek-ի մտացածին տիեզերքում այն հանդիսանում է USS Enterprise NCC-1701-D տիեզերանավի կառուցման վայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]