Կիդոնիա (Մարս)
Կոորդինատները՝ 37° 0′ N, 12° 48′ W
Կիդոնիա, շրջան Մարսի հյուսիսային կիսագնդում, որտեղ կան մի շարք «սեղանաձև սարեր» (բլուրներ հարթ գագաթներով և զառիվեր ստորոտներով): Անվանվել է Հին Հունական Կիդոնիա պոլիսի պատվին, որը տեղակայված էր Կիպրոսի հյուսիս-արևմտյան ափեզրին: Գրականության որոշ աղբյուրներում, որոնք հիմնականում թարգմանված են անգլերենից, անվանվում է նաև Սիդոնիա:
Բովանդակություն |
Մարսի վրայի դեմքը [խմբագրել]
Կիդոնիայում է գտնվում այսպես կոչված «Մարսյան սֆինքսը», գոյացություն Մարսի մակերևույթի վրա, քամհարված բլուր է, որը «Վիկինգ-1» կայանից ստացված առաջին լուսանկարներում շատ նման էր երևում հսկայական մարդու դեմքի քանդակի: Հաճախ նաև նշվում էին «բուրգերը», որոնք տեղակայված են «սֆինքսից» ոչ հեռու: Այս լուսանկարները հանգեցրին հսկայական քանակի խոսակցությունների և ֆանտաստիկ ու կեղծ-գիտական քննարկումների:
Ավելի ուշ, ավելի մեծ մանրամասնությամբ լուսանկարման արդյունքում, որը կատարեց «Mars Global Surveyor» կայանը, պարզվեց, որ այս մարդանմանությունը պարզապես պատրանք էր, որը ծագել էր լույսի և ստվերի խաղի պատճառով, ինչպես նաև պայմանավորված էր օպտիկական սարքերի ցածր մանրամասնությամբ: Իսկ «բուրգերը» հանդիսանում են հասարակ ժայռեր:
Կիդոնիան մշակույթում [խմբագրել]
«Մարսի վրայի դեմքի» թեման և հնարավոր ուղերձները արտաերկրային քաղաքակրթություններից օգտագործվում է գիտական ֆանտաստիկայում, օրինակ՝ «Առաքելությունը դեպի Մարս» (2000) ֆիլմում, Գաղտնի փաստաթղթեր հեռուստասերիալում; Ֆուտուրամա և Զիմ հրոսակը մուլտսերիալներում, Zak McKracken and the Alien Mindbenders (1988), X-COM: UFO Defense (1993), Doom 3 (2004) խաղերում:
Տես նաև [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Կիդոնիա շրջանը և «Սֆինքսը» APOD-ում (ռուս.)
- «Mars Express»-ից կատարված այլ լուսանկարներ
- Կոմպյուլենտա՝ «Մարսի վրայի դեմքի» եռաչափ պատկերը
|
||||||||||||||||||||||||||