Ացիդալիա հարթավայր (Մարս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ացիդալիա հարթավայրի տոպոլոգիան

Ացիդալիա հարթավայր (լատ.՝ Acidalia Planitia) (ավելի վաղ՝ Ացիդալիա ծով[1]), հարթավայր Մարսի վրա, տեղակայված է Թարսիս հրաբխային շրջանի և Արաբիայի միջև, Մարիներների հովիտներից հյուսիս, կենտրոնը գտնվում է 46°42′00″ հս. լ. 338°00′00″ ավ. ե. / 46.7, 338.0 կետում։ Հարթավայրի վրա է գտնվում հայտնի Կիդոնիա շրջանը։

Անվանումը[խմբագրել]

Հարթավայրը իր անվանումը ստացել է Ջովանի Սկիապարելլիի քարտեզի համապատասխան ալբեդոյի մասնիկից, իր հերթին այս մասնիկը անվանվել էր Ացիդալիյան (Ակիդալիյան) աղբյուրից, որում լողանում էր Վեներան:[2].

Աշխարհագրությունը[խմբագրել]

Հարթավայրը ունի −4 - −5 կմ[2] խորություն, համեմատած Մարսի միջին բարձրության հետ։

Երկրաբանական առանձնահատկությունները կրում են հրաբխային գործունեության հետքեր։ Համարվում է, որ շրջանի հողի հիմքն է կազմում սև ավազը, որը առաջացել է մուգ բազալտների էրոզիայի հետևանքով։ Առավելապես հարթավայրում նկատվում են խառնարաններ շրջապատված պատվարով, մակերևույթի տակ գտնվում է սառույց[3]:

Հեռավոր երկրաբանական անցյալում Ացիդալիա հարթավայր էին հոսում ջրերը մոտակա հիմնական ջրհորդաններից, այնպիսիք, ինչպիսին է Արես հարթավայրը[3]:

Հարթավայրի վրա գտնվող օբյեկտները[խմբագրել]

Այս հարթավայրի նկատմամբ հետաքրքրությունը կապված է այստեղ գտնվող անհետացած մարսյան քաղաքակրթությունների «արտեֆակտների» հետ, որոնցից ամենահայտնիներն են՝ «դեմքը», «սֆինքսը» և «բուրգերը», ուոնք գտնվում են Կիդոնիայում: Բացի այդ կան նաև մակերևույթի այլ մանրամասներ, որոն հետաքրքրում են մարսյան կյանքի որոնողներին, օրինակ՝ «խողովակները»[4], որոնք տեսանելի են այս լուսանկարի աջ կենտրոնական մասում, լուսանկարը կատարված է Mars Global Surveyor սարքից։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ացիդալիա հարթավայր // Astrolab.ru (ռուսերեն)
  2. 2,0 2,1 Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա Մարսի ռելիեֆի նոր քարտեզը // Երկիրը և Տիեզերքը: 2005. № 2.
  3. 3,0 3,1 The Facts on File Dictionary of Astronomy. 5th edition. P. 3. ISBN 0-8160-5998-5.
  4. Eric C. Lausch. Is this an artificial construct on Mars? // Viewzone.com.

Արտաքին հղումներ[խմբագրել]