Ջովանի Սկիապարելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովանի Սկիապարելլի
Giovanni Virginio Schiaparelli
Ծնվել էմարտի 14, 1835(1835-03-14)[1][2][3][…]
Սավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[4][5]
Մահացել էհուլիսի 4, 1910(1910-07-04)[1][6][2][…] (75 տարեկան)
Միլան, Իտալիայի թագավորություն[4][5]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Պուլկովոյի աստղադիտարան և Բրերա աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պաշտոն(ներ)Իտալիայի թագավորության սենատոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ակադեմիա դելա Կրուսկա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԹուրինի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1]
Գիտական ղեկավարՅոհան Էնկե և Օտտո Ստրուվե
Պարգևներ
 Giovanni Schiaparelli Վիքիպահեստում

Ջովանի Վիրջինիո Սկիապարելլի (իտալ.՝ Giovanni Virginio Schiaparelli, մարտի 14, 1835(1835-03-14)[1][2][3][…], Սավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[4][5] - հուլիսի 4, 1910(1910-07-04)[1][6][2][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4][5]), իտալիացի աստղագետ։

1854 թվականին ավարտել է Թուրինի համալսարանը, հետո աշխատել է Բեռլինում Յոհան Էնկեի ղեկավարության տակ։ 1859 - 1860 թվականներին աշխատել է Պուլկովյան աստղադիտարանում Օտտո Ստրուվեի ղեկավարության տակ, 1862 թվականին դարձել է Բրերա աստղադիտարանի տնօրեն Միլանում։

Սկիապարելլին զբաղվել է կրկնակի աստղերի և Արեգակնային համակարգի մարմինների ուսումնասիրություններով, մասնավորապես, Մարս մոլորակի։ 1861 թվականի ապրիլի 26-ին հայտնաբերել է (69) Հեսպերիա աստերոիդը։ 1866 թվականին առաջին անգամ ապացուցեց, որ Լեոնիդներ և Պերսեիդներ ասուպային հոսքերը կապ ունեն գիսաստղների հետ։

Մարսի մակերևույթի քարտեզը ըստ Սկիապարելլիի

1877 թվականին Սկիապարելլին հայտնաբերեց Մարսի ջրանցքները, ինչպես ինքը անվանեց առաջին հայտնաբերված գծերը մոլորակի վրա։ Հիմնականում այսպիսի անվանման և անգլերեն լեզվի թարգմանության անճշտության պատճառով[8] XIX դարի վերջում - XX դարի սկզբում տարածում գտավ այն կարծիքը որ այս «ջրանցքները» ունեն արհեստական ծագում և Մարսի վրա գոյություն ունի քաղաքակրթություն։

Սկիապարելլին հանդիսանում էր Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի անդամ, 1872 թվականում պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալով։ Նրա պատվին են անվանվել հարվածային խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, ինչպես նաև (4062) Սկիապարելլի աստերոիդը։

Ջովանի Սկիապարելլին հանդիսանում է հայտնի կուտյուրյե Էլզա Սկիապարելլիի հորեղբայրը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1873 - Le stelle cadenti (The Falling Stars)
  • 1893 - La vita sul pianeta Marte (Life on Mars)
  • 1925 - Scritti sulla storia della astronomia antica (Writings on the History of Classical Astronomy) in three volumes. Bologna. Reprint։ Milano, Mimesis, 1997.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Скиапарелли Джованни Вирджинио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 316.
  8. Տիեզերական սխալները Արխիվացված 2012-09-12 archive.today (անգլ.) // Սմիթսոնյան ամսագիր, 12.2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]