Հանլայն (խառնարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանլայն խառնարանը

Հանլայն խառնարան, հարվածային խառնարան Պրոմեթևսի երկրում Մարսի վրա: Խառնարանի կենտրոնի կոորդինատներն են՝ 64.6° հվ. լայն. և 243.8° արև. երկայն., տրամագիծը՝ 83 կմ: Անվանվել է 1994 թվականին հայտնի ամերիկյան ֆանտաստ-գրող Ռոբերտ Հանլայնի պատվին:

Համաձայն գերակայող կարծիքների և հիմնվելով գոյությունունեցող տվյալների, Մարսի մակերևույթի տակ գոյություն ունի սառույցի շերտ մինչև 30 - 40 աստտիճան հարավային և հյուսիսային լայնությունները: Այսպիսով կա հնարավորություն, որ ստորերկրյա սառույց կարող է գոյություն ունենալ նաև Հանլայն խառնարանի մոտակայքում, ինչը դարձնում է այս վայրը հավանական մարդկային բնակավայրի հիմնման համար: Ձմեռվա ընթացքում, հարավային բևեռային գլխարկը իջնում է մինչև հարավային լայնության 45° և ծածկում է խառնարանը Ածխաթթու գազի սառույցով:

Արտաքին հղումներ [խմբագրել]