Ավազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյունա, Մարոկկո

Ավազ, մանրաբեկոր, փխրուն ապար՝ կազմված տարբեր միներալների և ապարների 0, 1 - 1, 0 մմ տրամաչափի կլորավուն կամ անկյունավոր հատիկներից (այլ դասակարգումով՝ 0, 05 - 2 մմ, շինարարության մեջ՝ մինչև 5 մմ)։ Ծագմամբ ավազը լինում է գետային, լճային, ծովային, անապատային, ըստ միներալային կազմության՝ քվարցային, գլաուկոնիտային, արկոզային, գրաուվակային, փայլարային և այլն։ Խառնուրդների ձևով միշտ հանդիպում են կավի (ոչ ավելի, քան 3%) և փոշու մասնիկներ։ Գույնը՝ սպիտակ, կանաչ, գորշ-կարմիր, սև։ Խտությունը՝ 2500 - 2900 կգ/մ3, ծավալային կշիռը՝ 1, 5 - 1, 7, ծծանցման գործակիցը՝ 50 մ/օր։ Ավազները և ավազաքարերը ըստ տարածման կազմում են երկրակեղևի նստվածքային թաղանթի մոտ 20%։ Բնական և արհեստական ավազները լայնորեն կիրառվում են շինարարության և շինանյութերի արտադրության մեջ (բետոնի և շինարարական լուծույթների լցանյութ, ապակու և սիլիկատային աղյուսի արտադրության հումք, հղկանյութ), մետաղաձուլական արտադրությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png