Անապատ (աշխարհագրություն)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Անապատ
Անապատ- ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին:
Բովանդակություն |
Տարածման շրջաններ [խմբագրել]
Անապատների բնական զոնան ընկած է մայրցամաքների բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային գոտիների ներքին շրջաններում: Անապատները տարածված են բոլոր մայրցամաքներում (Անտարկտիդայում տիրապետում է Սառցային (անտարկտիկական սառցային անապատներ) զոնան):
Կլիմա [խմբագրել]
Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով: Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2:
Ամռանը շատ շոգ է: Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30°C է, իսկ առավելագույնը` +58,1°C (Սահարա): Ավազը տաքանում է մինչև +80°C: Ձմռանը ցուրտ է: Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10°C է, երբեմն` -50°C (բարեխառն գոտում): Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը` 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում` 50 մմ.: Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը:
Հողեր [խմբագրել]
Անապատային զոնային հատուկ են գորշ-անապատային հողերը, որոնք հումուսով շատ աղքատ են: Ընդարձակ տարածքներ են կազմում ավազային ու քարքարոտ տարածքները: Շատ են աղուտներն ու աղատաշտակները:
Անապատների բուսազուրկ տարածքներում քամին առաջացնում է բարխաններ, դյուներ (ավազաթմբեր):
Բուսական աշխարհ [խմբագրել]
Զոնայում բուսականությունը շատ աղքատ է: Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ` հարմարված չոր ցամաքային կլիմային: Ուղտափուշի վերգետնյա մասը 1 - 1,5 մ. է, իսկ առանցքային արմատը` 10 - 15 մ.: Բույսերից շատերը զուրկ են տերևներից:
Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները:
Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն): Այս շրջաններին անվանում են թուգայներ:
Կենդանական աշխարհ [խմբագրել]
Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է: Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին: Ուղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ: Որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով: Վայրի ավանակը` Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք:
Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), սարդերը, կարիճները: Երբեմն հանդիպում են այծքաղներ, ջայլամ, բորենի, անապատային աղվես, առյուծ (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում` վագրեր, վարազներ, եղեգնակատուներ:
Յուրացում [խմբագրել]
Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են օազիսներ: Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ: Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք:
Խոշոր անապատներ [խմբագրել]
| Անվանում | Տարածք, հազ. կմ² | Առավելագույն բարձրություն, մ. | Առավելագույն ջերմաստիճան, °С | Նվազագույն ջերմաստիճան, °С | Տեղումների տարեկան միջին քանակը, մմ. |
|---|---|---|---|---|---|
| Միջին Ասիա և Ղազախստան | |||||
| Կարակում | 350 | 100 — 500 | + 50 | −35 | 70 — 100 |
| Ուստյուրտ և Մանգիստաու | 200 | 200 — 300 | + 42 | −40 | 80 — 150 |
| Կզլկում | 300 | 50 — 300 | + 45 | −32 | 70 — 180 |
| Մերձարալական Կարակում | 35 | 400 | + 42 | −42 | 130 — 200 |
| Բետպակ-Դալա | 75 | 300 — 350 | + 43 | −38 | 100 — 150 |
| Մույունկում | 40 | 100 — 660 | + 40 | −45 | 170 — 300 |
| Կենտրոնական Ասիա | |||||
| Տակլա Մական | 271 | 800—1500 | + 37 | −27 | 50 — 75 |
| Ալաշան | 170 | 800 — 1200 | + 40 | −22 | 70 — 150 |
| Բեյշան | 175 | 900 — 2000 | + 38 | −24 | 40 — 80 |
| Օրտոս | 95 | 1100 — 1500 | + 42 | −21 | 150—300 |
| Ցայդամ | 80 | 2600 — 3100 | + 30 | −20 | 50 — 250 |
| Գոբի | 1050 | 900 — 1200 | + 45 | −40 | 50 — 200 |
| Իրանական բարձրավանդակ | |||||
| Դաշտե-Կևիր | 55 | 600 — 800 | + 45 | −10 | 60 — 100 |
| Դաշտե-Լուտ | 80 | 200 — 800 | + 44 | −15 | 50 — 100 |
| Ռեգիստան | 40 | 500 — 1500 | + 42 | −19 | 50 — 100 |
| Արաբական թերակղզի և Մերձավոր Արևելք | |||||
| Ռուբ-էլ-Խալի | 60 | 100 — 500 | + 47 | −5 | 25 — 100 |
| Մեծ Նեֆուդ | 80 | 600 — 1000 | + 54 | −6 | 50 — 100 |
| Դեխնա | 54 | 450 | + 45 | −7 | 500 — 100 |
| Սիրիական անապատ | 101 | 500 — 800 | + 47 | −11 | 100 — 150 |
| Հյուսիսային Աֆրիկա | |||||
| Սահարա | 7000 | 200 — 500 | + 59 | −5 | 25 — 200 |
| Լիբիական անապատ | 1934 | 100 — 500 | + 58 | −4 | 25 — 100 |
| Նուբիական անապատ | 1240 | 350 — 1000 | +53 | −2 | 25 |
| Հարավային Աֆրիկա | |||||
| Նամիբ | 150 | 200 — 1000 | + 40 | −4 | 2 — 75 |
| Կալահարի | 600 | 900 | + 42 | −9 | 100 — 500 |
| Կարու | 120 | 450 — 750 | + 44 | −11 | 100 — 300 |
| Հինդուստան թերակղզի | |||||
| Թար | 300 | 350 — 450 | + 48 | −1 | 150 — 500 |
| Թխալ | 26 | 100 — 200 | + 49 | −2 | 50 — 200 |
| Հյուսիսային Ամերիկա | |||||
| Մեծ Ավազան | 1036 | 100 — 1200 | + 41 | −14 | 100 — 300 |
| Մոհավե | 30 | 600 — 1000 | + 56,7 | −6 | 45 — 100 |
| Սոնորա | 355 | 900 — 1000 | + 44 | −4 | 50 — 250 |
| Չիուաուա | 100 | 900 — 1800 | + 42 | −6 | 75 — 300 |
| Հարավային Ամերիկա | |||||
| Ատակամա | 90 | 300 — 2500 | + 30 | −15 | 10 — 50 |
| Պատագոնիա | 400 | 600 — 800 | + 40 | −21 | 150 — 200 |
| Ավստրալիա | |||||
| Մեծ Ավազային անապատ | 360 | 400—500 | + 44 | + 2 | 125 — 250 |
| Գիբսոնի անապատ | 240 | 300 — 500 | + 47 | 0 | 200 — 250 |
| Մեծ Վիկտորիա անապատ | 350 | 200 — 700 | + 50 | −3 | 125 — 250 |
| Սիմպսոնի անապատ | 300 | 0 — 200 | + 48 | −6 | 100 — 150 |