Կալահարի անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

23°00′00″ հվ. լ. 23°00′00″ ավ. ե. / 23° հվ. լ. 23° աե. ե.

Կալահարին նշված է կարմիր գույնով
Կալահարիի տիպիկ տեսքը

Կալահարին անապատ է Հարավային Աֆրիկայում, Բոթսվանա, ՀԱՀ և Նամիբիա պետությունների տարածքներում: Վերջին տարիներին, անապատի տարածքի ավելացման պատճառով անցում է նաև Անգոլայի, Զիմբաբվեյի և Զամբիայի տարածքները: Կալահարիի մակերեսը կազմում է 600 հազար կմ²խ Կլիման արիդային է տեղումների ամառային մաքսիմումով և մեղմ ձմեռով, ընդ որում արդիությունը ավելանում է դեպի հարավ-արևելք: Տեղումները (մինչև 500 մմ) հիմնականում լինում են նոյեմբեր—ապրիլ ամիսներին, սակայն դրան մեծությունը տատանվում է ինչպես ժամանակի առումով, այդպես էլ տարածքի: Կալահարի անապատը Հարավային Աֆրիկայի ամենաշոգ շրջաններից է: Միջին առավելագույն երմաստիճանը հասնում է +29°, իսկ միջին նվազագույնը +12°, գոլորշունակությունը 3 հազար մմ:

Կալահարիի «մայրաքաղաք» ոչ-պաշտոնապես համարում են Բոթսվանայի արևմուտքում գտնվող Գանզի քաղաքը: