Մահվան հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահվան հովիտը

Մահվան հովիտը, (Death Valley), երկրագնդի առավել խոր և անջուր իջվածքներից մեկը ԱՄՆ-ում, Մեծ Ավազանի հարավում։ Երկարությունը մոտ 250 կիլոմետր է։ Ծովի մակարդակից ցածր է 85 մետրով։ Հյուսիսային Ամերիկայի ամենացածր վայրն է։ Օդի առավելագույն ջերմաստիճանը 56, 7°C է։ Անվանումը կապված է 1849 թվականին ոսկի փնտրողների մահվան հետ (ջրի պակասի հետևանքով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png