Նամիբ անապատ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամիբը (պորտուգալերեն՝ Namіbe, անգլերեն՝ Namіb) առափնյա անապատ է Աֆրիկայի հարավ-արևմտյան մասում: Անապատի անվանումը ծագում է բնիկ նամա ցեղի լեզվից: Նամիբի տարածքը կազմում է ավելի քան 100 000 կմ²: Անապատը տարածվում է մոտ 1900 կմ Ատլանտյան օվկիանոսի երկարությամբ Անգոլայում Նամիբե քաղաքից, ամբողջ Նամիբիայի տարածքով (որը ստացել է իր անվանումը այս անապատից) մինչև Օլիֆանթս գետի գետաբերանը ՀԱՀ-ի Կապ նահանգը: Օվկիանոսից անապատը գնում է մինչև մայրցամաքի խորքը 50-ից 160 կմ հեռավորության վրա ներմայրցամաքային սարահարթի լանջերի մոտ: Հարավում Նամիբը կապվում է Կալահարիի հարավ-արևմտյան մասի հետ: