Տակլա Մական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տակլա Մական
Տեսականապատ
Երկիր Չինաստան
Երկարություն1000 կմ
Լայնություն400 կմ
Մակերես337 000 կմ²
Կազմված էDunhuang?, Loulan Kingdom?, Turpan? և Hotan?
Քարտեզ
Քարտեզ

Տակլա-Մական (կիտ. трад. 塔克拉瑪干沙漠, упр. 塔克拉玛干沙漠, пиньинь: Tǎkèlāmǎgān Shāmò, уйг. تەكلىماكان قۇملۇقى, Тәклимакан қумлуқи < уйгур. заимствование из արաբ.: такла от ترك тарк «оставлять, покидать» и уйг. макан «кров, обиталище», то есть «заброшенное, покинутое место»[1]), անապատ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմուտքում։ Աշխարհի ավազոտ անապատներից մեկն է։ Երկարությունը արևմուտքից մինչև արևելք ավելի քան 1000 կմ է, լայնությունը՝ մինչև 400 կմ, իսկ անապատի մակերեսը՝ 300.000 կմ²։ Ձևավորվել է տեղումների քանակից, որը հիմնականում կազմված է ողողակային գետերի նստվածքներից և գետերից։ Հարթ մակերեսը իջնում է աստիճանաբար հյուսիսից դեպի արևելք 1200-1300 մետրից դառնում է 800-900 մետր։ Արևմուտքում անապատը վեր է խոյանում միայնակ և բարձրությունը կազմում է մոտ 1664 մետր։ Հարավ-արևմուտքում գերակշռում են ավազաթմբերը, հյուսիս-արևմուտքում մարգերը և շատ տարածված են ավազոտ բուրգերը, որի բարձրությունը հասնում է 150-300 մետրի։ Տակլա-Մականում այդ պատճառով զգալի տարածքներ են զբաղեցնում աղի բնակավայրերը։ Կլիման չափավոր տաք է, տեղ տեղ կտրուկ ցամաքային և տարեկան մթնոլորտային տեղուների քանակը կազմում է 50 մմ։ Անապատին հիմնականում բնորոշ է տիպիկ ուժեղ մթնոլորտ։ Գետերը հոսում են դեպի Կուն-Լունյա, 100-200 կիլոմետր թափանցելով Տակլա-Մականում աստիճանաբար չորանում են ավազի մեջ։ Միայն Խոտան գետն է, որն անցնում է անապատի արևմտյան և հյուսիսային եզրերով։ Ստորերկրյա ջրերի խորությունը կազմում է մոտ 3-5 մետր, սակայն այդ ջրերը սովորաբար մատչելի չեն բույսերի համար, այդ իսկ պատճառով անապատի տարածքի բուսականությունը զուրկ է ջրից։ Հիմանականում ջրից զուրկ են կարմրանը, բորակաթուփը և եղեգը։ Անապատի ծայրամասում շատ հանդիպում է ձիթապտուղ և բարդի։ Կենդանական աշխարը աղքատ է, հազվագյուտ հանդիպում են ճագարամուկ, դաշտամուկ, նապաստակներ, իսկ գետի հովիտներում վայրի խոզեր։ Մշտական բնակչություն չկա։ Անապատի հարավային ծայրամասի մոտակայքում գտնվել է հնագույն բնակավայրերի ավերակներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь. -М., 1998

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]