Ավազաթումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավազաթմբի սխեման
Ավազաթումբ Սահարա անապատում, Լիբիայի հարավ-արևմուտքում

Ավազաթումբ, դրական ռելիեֆի ձև, ավազի շարժական կուտակում՝ ստեղծված քամու միջոցով, թույլ ֆիքսված (կամ չֆիքսված) բուսականությանբ։

Ավազաթմբերը համարվում են դյուների տեսակներ։ Ունենում են մինչև 100 մետր բարձրության (երբեմն ավելի)[1]։ Ձևով հիշեցնում են պայտ կամ մանգաղ։

Կախված քամու ռեժիմից՝ ավազաթմբերը տարբեր ձևեր են ընդունում։ Օրինակ, հանդիպում են ավազաթմբերի լեռնաշղթաներ՝ գերակշռող քամիների երկայնքով կամ ծագող դրանցից, ավազաթմբերի շղթաներ՝ լայնակի փոխադարձաբար տարածված հակառակ քամիներին, ավազաթմբերի բուրգեր կոնվեկցիայի հորձնուտային հոսքերի վայրերում և այլն։

Լինելով չամրացած՝ ավազաթմբերը քամու ազդեցությամբ կարող են փոխել իրենց ձևը և տեղաշարժվել մի քանի սանտիմետրից մինչև հարյուրավոր մետրեր մեկ տարվա ընթացքում՝ լցնելով ճանապարհները, դաշտերը, արոտավայրերը, փոքր բնակավայրերը։ Այս երևույթի դեմ պայքարելու համար օգտագործում են ավազների ամրացումը։

Ամենաբարձր ավազաթմբերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազաթմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազաթումբ» հոդվածին։