Կարմրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրան
Կարմրան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Կարմրանազգիներ
Ցեղ Կարմրան
Լատիներեն անվանում
Tama-rix
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրան, մոշա, իրղուն (լատ.՝ Támarix), կարմրանազգիների ընտանիքի բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Tamarix gallica02.jpg

Ցողունը ճյուղավորվող է, բարձրձրությունը՝ 6 մ, ընձյուղները՝ բարակ, կարմրավուն: Տերևները թեփուկանման են, հերթադիր, նստադիր, կապտականաչավուն կամ մոխրագույն: Ծաղկաբույլը կողային պարզ ողկույզ է կամ գագաթնային խոշոր հուրան, ծաղիկները՝ երկսեռ (հազվադեպ՝ երկտուն), սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն: Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն: Պտուղը բազմասերմ, եռակող տուփիկ է: Սերմերը մանր են, հակառակ ձվաձև: Ծառեր կամ թփեր են, բարձրությունը՝ 6-10, երկար, բարակ, կարմիր ընձյուղներով։ Տերևները մանր են, թեփուկանման. կապտականաչավուն կամ մոխրագույն։ Ծաղիկները մանր են, սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն։ Բազմաճյուղ կարմրան Ծաղկափթթությունները կողային պարզ ողկույզներ են կամ գագաթնային խոշոր հուրաններ։ Աճում է արագ, լուսասեր է, երաշտակայուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, որոշ տեսակներ աղադիմացկուն են։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։

Տարածում[խմբագրել]

Տարածված է Արարատի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է աղուտ-ալկալի հողերում, չորացած գետերի հուներում, գետափերին, խոնավ վայրերում և այլն:

Նանակություն և կիրառում[խմբագրել]

Tamarix gallica ծաղիկը

Որոշ տեսակներ պարունակում են աղաղանյութեր, տոկոֆերոլներ, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ ևև, որոշները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ՝ դեղնախտի, ռևմատիզմի, փայծաղի հիվանդությունների բուժման ժամանակ և որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց: Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով: Լուսասեր է, երաշտակայուն, գեղազարդիչ և մեղրատու: Կարելի է օգտագործել աղուտ և ալկալի հողերի և ավազուտների կանաչապատման նպատակով:

Դասակարգում[խմբագրել]

A Tamarix aphylla տեսակը բնական միջավայրում
Ծեր կարմրան
Կարմրանը Իրանում
GEZ Pero Image.2.jpg

Տաքսոնոմիա[խմբագրել]

  44 կարգ ծաղկավոր բույսեր
(համաձայն APG II Համակարգի APG III)
  5 դաս  
         
  բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     семейство Тамарисковые     f1
               
  Թագավորություն Բույսեր     Կարգ Մեխակածաղկավորներ     դաս Կարմրան    
             
  13-16 բաժիններ   28 ընտանիք
(համաձայն APG II Համակարգի APG III)
  f2
     

Տեսակներ[խմբագրել]

Հայտնի 35[1],հետագայում նրանց թիվը հասավ մոտ 90-ի[2],նրանցից մի քանիսը՝ [3] (այլ տվյալներով՝ 54) տեսակը, աճում է Հարավային Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի անապատներում, կիսաանապատներում ու տափաստաններում։ ԽՍՀՄ նախկին տարածքում տարածված է 24, ՀՀ-ում՝ 6 տեսակ, հիմնականում կենտրոնացված է Արարատյան դաշտում; Հայաստանում ամենատարածված տեսակը բազմաճյուղ կարմրանն է (T. ramosissima), որը հանդիպում է նաև Մեղրիում, Իջևանում։ Մեղրատու է, ունի նաև դեկորատիվ նշանակություն։ ՀՀ-ում՝ 8 (9) տեսակ՝

  • կարմրան ճյուղառատ (T. ramosissima),
  • կարմրան Արարատի (T. araratica),
  • կարմրան քառ առէջ (T.tetrandra),
  • կարմրան Մեյերի (T. meyeri) և այլն:

Կարմրան պայծառը (T. florida) հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Մեղրի), աճում է գետափերին, կավոտ և ավազոտ վայրերում), Մեյերի կարմրան՝ Արարատի (գյուղ Ծրասխ), Արմավիրի (գյուղ Եղեգնուտ) և Սյունիքի (Ագարակ, Մեղրի) մարզերում՝ փուխր աղուտներում և առափնյա ավազուտներում:

Կարմրան ութառէջը (T. octandraԱրարատի (Երասխ, Արարատ), Արմավիրի (գյուղ Մարգարա) մարզերում՝ աղուտներում և գետափերին: Այս հազվագյուտ տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Список видов Tamarix на сайте TPL.
  2. По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
  3. Список составлен по данным сайтов GRIN и NCBI (см. карточку растения). Русские названия даны по книгам «Флора СССР» и «Деревья и кустарники СССР» (см. раздел Литература).
  4. «Entry for Tamarix L.»։ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0։ Sept 24, 1997։ Արխիվացված օրիգինալից 2012-02-27-ին։ http://www.webcitation.org/65khOLiST։ Վերցված է 2010-10-16։ 

Գրականություն[խմբագրել]

  • Род 900. Гребенщик — Tamarix L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1949. — Т. XV. — С. 290—321. — 742 с. — 4000 экз.
  • Русанов Ф. Н. Род 2. Гребенщик, или Тамарикс — Tamarix L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1958. — Т. IV. Покрытосеменные. Семейства Бобовые — Гранатовые. — С. 795—822. — 976 с. — 2500 экз.
  • Русанов Ф. Н. Среднеазиатские тамариксы. — Таш., 1949.
  • Попова Т. Н. Семейство тамарисковые (Tamaricaceae) // Жизнь растений: в 6 тт. / под ред. А. Л. Тахтаджяна . — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 78.
  • Anderson, B. W. (1996), Salt cedar, revegetation and riparian ecosystems in the Southwest., Proceedings of the California Exotic Pest Plant Council, Symposium '95. California Exotic Pest Plant Council, Pacific Grove, California.: 32–41.
  • Anderson, B. W. (1998), The case for salt cedar., Restoration and Management Notes 16: 130–134, 138.
  • Cooper, D.; Merritt, David M.; Andersen, Douglas C.; Chimner, Rodney A. (1999), Factors Controlling the Establishment of Fremont Cottonwood Seedlings on the Upper Green River, USA, Regul. Rivers: Res. Mgmt. 15 (5): 419–440, doi:10.1002/(SICI)1099-1646(199909/10)15:5<419::AID-RRR555>3.0.CO;2-Y.
  • Cooper, D.; Andersen, Douglas C.; Chimner, Rodney A. (2003), Multiple pathways for woody plant establishment on floodplains at local to regional scales, Journal of Ecology 91 (2): 182–196, doi:10.1046/j.1365-2745.2003.00766.x.
  • Christensen, E. M. (1962), The Rate of Naturalization of Tamarix in Utah, American Midland Naturalist (American Midland Naturalist, Vol. 68, No. 1) 68 (1): 51–57, doi:10.2307/2422635, JSTOR 2422635.
  • Everitt, B. L. (1980), Ecology of Saltcedar - A plea for research, Environmental Geology 3 (3): 77–84, doi:10.1007/BF02473474.
  • Everitt, B. L. (1998), Chronology of the spread of Tamarisk in the central Rio Grande, Wetlands (18): 658–668.
  • Stromberg, J. C. (1998), Dynamics of Fremont cottonwood (Populus fremontii) and saltcedar (Tamarix chinesis) populations along the San Pedro River, Arizona, Journal of Arid Environments 40 (40): 133–155, doi:10.1006/jare.1998.0438.
  • Stromberg, J. C. (1998), Functional equivalency of saltcedar (Tamarix chinensis) and Fremont cottonwood (Populus fremontii) along a free-flowing river, Wetlands (18): 675–686.
  • Zamora-Arroyo, F. (2001), Regeneration of native trees in response to flood releases from the United States into the delta of the Colorado River, Mexico, Journal of Arid Environments 49 (49): 49–64, doi:10.1006/jare.2001.0835.
  • Zavaleta, E. (2001), The Economic Value of Controlling an Invasive Shrub, Ambio 29 (8): 462–467, doi:10.1639/0044-7447(2000)029[0462:tevoca]2.0.co;2.
  • Gilbert, Anna A.; Marshall, Diane L.; Gilbert, Steven A. (2000), Competition between native Populus deltoides and invasive Tamarix ramosissima and the implications of reestablishing flooding disturbance, Conservation Biology 14 (6): 1744–1754, doi:10.1046/j.1523-1739.2000.99306.x.
  • Sher (2002), Spatial partitioning within southwestern floodplains: patterns of establishment of native Populus and Salix in the presence of invasive, non-native Tamarix, Ecological Applications 12: 760–772, doi:10.1890/1051-0761(2002)012[0760:eponpa]2.0.co;2.
  • Sher, A. A.; Marshall, D. L. (2003), Competition between native and exotic floodplain tree species across water regimes and soil textures, American Journal of Botany 90 (3): 413–422, doi:10.3732/ajb.90.3.413.
  • Busch, David E; Smith, Stanley D (1995), Mechanisms associated with decline of woody species in riparian ecosystems of the southwestern U.S, Ecological Monographs (Ecological Monographs, Vol. 65, No. 3) 65 (3): 347–370, doi:10.2307/2937064, JSTOR 2937064.
  • Taylor (1998), Restoration of saltcedar (Tamarix sp.)-infested floodplains on the Bosque del Apache National Wildlife Refuge, Weed Technology 12: 345–352.
  • Shafroth (2000), Woody riparian vegetation response to different alluvial water table regimes, Western North American Naturalist 60: 66–76.
  • Merritt, David M.; Cooper, David J. (2000), Riparian vegetation and channel change in response to river regulation: A comparative study of regulated and unregulated streams in the Green River Basin, USA, Regulated Rivers: Research and Management 16 (6): 543–564, doi:10.1002/1099-1646(200011/12)16:6<543::AID-RRR590>3.0.CO;2-N.
  • Horton, J. L.; Kolb, T. E.; Hart, S. C. (2001), Responses of riparian trees to interannual variation in ground water depth in a semi-arid river basin, Plant, Cell and Environment 24 (3): 293–304, doi:10.1046/j.1365-3040.2001.00681.x.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png