Կարոտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարոտին (լատիներեն carota-գազար), C40H56, կարոտինոիդների խմբի դեղնանարնջագույն պիգմենտ, վիտամին A-ի նախավիտամինն է։ Սինթեզվում է բուսական օրգանիզմներում։ Կարոտինով հարուստ են գազարի արմատները (այստեղից «կարոտին» անվանումը, որոշ սորտեր պարունակում են մինչև 31 միլիգրամ%), մասրենու (2-16 մգ%), հաղարջենու, արոսի, չիչխանի պտուղները։ Մեծ քանակությամբ կարոտին պարունակում են նաև կարագը, ձկան յուղը, ձվի դեղնուցը։ Բույսերում հիմնականում հանդիպում է B-կարոտինը։ Կարոտինը բարձրացնում է կենդանիների պտղաբերությունը, մատղաշի աճումն ու զարգացումը։ Բույսերում կարոտինի դերը լրիվ պարզված չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png