Արարատյան դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ararat-brume.jpg
հեղինակ` Գևորգ Բաշինջաղյան (1912)

Արարատյան դաշտ — Արարատյան գոգավորության հատակն է` լցված լճագետային, հեղեղաբերուկ նստվածքներով և լավաներով:

Բարձրությունը կազմում է 800-1000 մ: Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք` Ախուրյանի գետաբերանից մինչև Գայլի դրունք, որով բաժանվում է Շարուրի դաշտից:

Արարատյան դաշտի երկարությունը կազմում է ավելի քան 100 կմ, իսկ լայնությունը մինչև 25 կմ:

Արարատյան դաշտում տեղ-տեղ բարձրանում են ծալքաբեկորավոր հիմքի ելուստներ (Խոր Վիրապ, Սարիպապ, Սալհովիտ) կամ խարամային կոներ (Դավթի բլուր, Մեծամոր):

Բնական լանդշաֆտը կիսաանապատային է` անապատային տեղամասերով: Հողածածկույթում գերակշռում են հումուսով աղքատ գորշահողերը: Կան նաև ալկալի ու աղուտային, ցածրադիր ողողատներում` գերխոնավ հողեր և ճահճուտներ:

Դարավոր ոռոգելի երկրագործության պայմաններում ձևավորվել են կուլտուր-ոռոգելի հողեր: Իրացվել են և իրացվում են աղուտները, մելիորացվում` ճահիճները: Աղուտների մի մասում ստեղծվել են ձկնաբուծական լճակներ:

Բուսածածկույթն աղքատ է, տիրապետում են կիսաանապատային չորասեր տեսակները, ինչպես նաև կան աղասեր անապատային բուսատեսակներ:

Հայաստանի առավել յուրացված շրջանն է` ծածկված խաղողի և մրգատու այգիներով, բանջարաբոստանային մշակաբույսերի դաշտերով:

[խմբագրել] Անվանումը

Պետք է ասել և գրել Արարատյան դաշտ և ոչ թե դաշտավայր։ Ավանդաբար դաշտավայր անունը տրվում է այն հարթավայրերին, որոնք ծովի մակարդակից բարձր են ոչ ավելի քան 200 մետր։ Ինչպիսին են Ամազոնի, Արևմտասիբիրական, Մերձկասպյան և այլ դաշտավայրեր։[1]

[խմբագրել] Հղումներ

  1. Կամսար Ավետիսյան, Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979

[խմբագրել] Արտաքին հղումներ և ծանոթագրություններ

  • «Հայկական համառոտ հանրագիտարան», Առաջին հատոր, Երևան 1990, էջ 341-342
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով