Հայկական մարզ
| Երկիր | |
| Մակարդակ | 2-րդ |
| Կարգավիճակ | Օբլաստ |
| Մտնում է | Ռուսական կայսրություն |
| Ներառում է | Երևանի օկրուգ Շարուրի օկրուգ Սուրմալուի օկրուգ Սարդարապատի օկրուգ Օրդուբադի օկրուգ Նախիջևանի գավառ |
| Վարչկենտրոն | Էրիվան |
| Խոշորագույն քաղաք | Էրիվան |
| Խոշոր քաղաքներ | Ալեքսանդրապոլ Նախիջևան |
| Կազմավորում | 1828-1840 թթ. |
| Մարզպետ | Գեներալ Պասկիևիչ |
| Մարզպետ | Բեհբութով |
| Հիմնական լեզու | Հայերեն,Ռուսերեն Ադրբեջաներեն |
| Բնակչություն (1830 թ.) |
164,500 (0.15% %) |
| Խտություն | 5.9 մարդ /վերստ² մարդ/կմ² |
| Ազգային կազմ | Հայեր, ռուսներ |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Իսլամ |
| Տարածք | 27,830 վերստ² կմ² (7 տեղ) |
| Բարձրություն ծովի մ-ից` - Բարձրագույն կետ |
4,095 մ |
| Պատմական շրջան(ներ) | Այրարատ |
Հայկական մարզ, վարչական միավոր Ռուսաստանի կայսրության կազմում 1828 -1840-ին։
Բովանդակություն |
[խմբագրել] Ստեղծում
Ստեղծվել է Նիկոլայ I ցարի 1828-ի մարտի 21-ի հրամանագրով, Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (10.2.1828) հետո։ Հայկական մարզի մեջ մտել են Արևելյան Հայաստանի որոշ տարածքներ՝ Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը, որոնք Ռուսաստանը նվաճել էր 1826-1828-ի ռուս-պարսկական պատերազմի հետևանքով։ Կենտրոնը՝ Երևան քաղաք։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները մտել են վարչական այլ միավորների մեջ։
[խմբագրել] Վարչական բաժանում
Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի, Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի, 1833-ի վարչական բաժանմամբ Երևանի գավառը բաժանվել է Երևանի, Շարուրի, Սուրմալուի և Սարդարապատի օկրուգների, իսկ Նախիջևանի գավառը և Օրդուբադի օկրուգը պահպանվել են։
[խմբագրել] Կառավարում
Հայկական մարզը կառավարել է մարզային վարչությունը, որի կազմում էին երկու ռուս զինվորական, հայ և մահմեդական բնակչությունից մեկական ներկայացուցիչ, երեք խորհրդական, որոնք վարում էին գործադիր, ֆինանսական, տնտեսական ու դատական գործերը։ Հարկերի ու տուրքերի գանձումն իրականացնում էր հատուկ կոմիսարը։ 1830-38-ին Հայկական մարզի պետն էր հայազգի իշխան, ռազմական գործիչ Բ. Բեհբութովը։
[խմբագրել] Վերացում
Հայկական մարզի ստեղծումը ժամանակավոր միջոցառում էր ամբողջ Այսրկովկասում վարչական լայն վերափոխումների անցկացման նախօրեին։ 1840-ի ապրիլի 10-ի հրամանագրով, Այսրկովկասի վարչական նոր բաժանմամբ, ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։ Հայկական մարզը, որի տարածքը մտցվեց Վրացա-Իմերեթական նահանգի մեջ, դադարեց գոյություն ունենալ։ Հայկական մարզի վերացումով խորտակվեցին հայկական ինքնավարության վերաբերյալ հայ հասարա-քաղաքական գործիչների պատրանքները։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |