Ալեքսանդր Ճավճավաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ճավճավաձե
վրաց.՝ ალექსანდრე გარსევანის ძე ჭავჭავაძე
Դիմանկար
Ծնվել է1786[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էնոյեմբերի 5 (17), 1846[5]
Մահվան վայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4]
ՔաղաքացիությունՎրաստան
ԿրթությունՊաժերի կորպուս
Մասնագիտությունբանաստեղծ
ԱմուսինSalome Orbeliani?
Ծնողներհայր՝ Garsevan Chavchavadze?[5], մայր՝ Mariam Chavchavadze?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԵկատերինա Ճավճավաձե, Դավիթ Ճավճավաձե և Նինա Ճավճավաձե
 Alexander Chavchavadze Վիքիպահեստում
Ալեքսանդր Ճավճավաձե

Ալեքսանդր Գարսևանի Ճավճավաձե (1786[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 5 (17), 1846[5], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4]), վրացի բանաստեղծ, հասարակական գործիչ, իշխան, գեներալ-լեյտենանտ (1841 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Գարսևան Ճավճավաձեն, եղել է քաղաքական գործիչ, Վրաստանի թագավոր Էրեկլե II-ի դեսպանը ռուսական արքունիքում[6]։ Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ 1814 թվականից Վրաստանում գրավել է կարևոր ռազմավարչական պաշտոններ։ Մասնակցել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին։ 1828-1829 թվականներին եղել է նորաստեղծ Հայկական մարզի վարչության պետ։ Օժանդակել է պարսկահայերի 1828-1829 թվականների գաղթի կազմակերպմանն ու նրանց բնակեցմանը։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող ռուսական զորքերի փոքրաթիվ ջոկատը ազատագրել է Բայազետը, Ալաշկերտը։ Նահանջող ռուս զորքերի հետ նա Մուշի գավառից հարյուրավոր հայ ընտանիքներ գաղթեցրել ու բնակեցրել է Ալաշկերտի հովտում և Հայկական մարզում։ 1832 թվականին Ճավճավաձեն մասնակցել է ազնվականական դավադրությանը, որի նպատակն էր Վրաստանը անջատել Ռուսաստանից և իրականացնել որոշ սոցիալական բարեփոխումներ։ 1833 թվականին աքսորվել է Տամբով։ Վրաստան է վերադարձել 1834 թվականին։ 1843 թվականին մասնակցել է Շամիլի դեմ արշավանքին։ 1843 թվականից Ճավճավաձեն զբաղվել է գրական-հասարակական գործունեությամբ։ Նրա Թիֆլիսյան տանը հավաքվում էին վրացի, ռուս և հայ գրողներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ Ա․ Մ․ Գրիբոյեդովը, որը ամուսնացավ նրա աղջկա՝ Խինայի հետ։ Ճավճավաձեն վրաց ռոմանտիզմի հիմնադիրն է։ Նրա բանաստեղծությունները մեծ ժողովրդականություն են վայելել և թարգմանվել տարբեր լեզուներով։ Ճավճավաձեն վրացական մշակույթը հարստացրել է ռուսական և համաշխարհային դասական ստեղծագործությունների թարգմանություններով։ Նա սերտ կապեր է պահպանել հայ ռազմական, մշակութային, հոգևոր ու հասարակական գործիչների հետ։

Ալեքսանդր Ճավճավաձեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կովկաս; Գոգչա; Ո՛վ սեր, քո ուժին; Օ՜հ, ժամանակնե՛ր; Վա՜յ աշխարհին; Մարդու տարբեր տարիքները։ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 109-114։ Թարգմ.՝ Պարույր Սևակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 https://www.biografiasyvidas.com/biografia/c/chavchavadze_alexandr.htm
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Чавчавадзе Александр Гарсеванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Чавчавадзе, Александр Гарсеванович (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. ПоловцовСПб.: 1905. — Т. 22. — С. 5—9.
  6. Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 628։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ճավճավաձե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ճավճավաձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 87