Գանձակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Գանձակ (այլ կիրառումներ)
Քաղաք
Գանձակ (Գյանջա)
ադրբ. Gəncə
Զինանշան
Զինանշան
Ganja Blocks.jpg
Փողոցներից մեկը
40°40′58″ հս. լ. 46°21′38″ ավ. ե. / 40.682778° հս. լ. 46.360556° աե. ե.
Երկիր Ադրբեջան
Ներքին բաժանում 2 շրջան և 1 ավան
Քաղաքապետ Էլմար Վելիև
Հիմնադրված է 859
Տվյալ կարգավիճակում 1918-ից
Մակերես 129 կմ²
Ծովի մակարդակից 408 մ
Խոսվող լեզուներ Ադրբեջաներեն
Բնակչություն 350 000 մարդ (2007)
Խտություն 2713 մարդ/կմ²
Ազգային կազմ ադրբեջանցիներ (88%), ցախուրներ,
լեզգիներ, ռուսներ, ուտիներ,
թաթարներ
Կրոնական կազմ Շիա իսլամ
Տեղաբնականուն գանձակեցի (գյանջեզի)
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +994 22
Փոստային ինդեքս AZ2000
Ավտոմոբիլային կոդ 20
Պաշտոնական կայք www.ganca.az (ադրբ.)
##Գանձակ (Ադրբեջան)
Red pog.png

Գանձակ (պարսկերեն՝ گنجه Գենջե, որից էլ՝ թյուրքական Գենջե կամ Գյանջա ձևերը), քաղաք Արևելյան Հայաստանում, պատմական Ուտիքում, ներկայումս գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Օսմանյան զորքերի կողմից բռնագրավվելու (1918) և «Ադրբեջան անունով թյուրքական նոր պետություն ստեղծելու պահին քաղաքը կոչվում էր Ելիզավետպոլ, ապա (1920-ին) վերականգնվել է քաղաքի նախկին անունը, որը նորից անվանափոխվել էր 1935թԿիրովաբադ։ Միայն 1991-ին քաղաքին նորից վերադարձվեց իր հին պատմական անունը (ադրբեջաներեն հնչողությամբ՝ Գյանջա, Gəncə

Բովանդակություն

Պատմություն[խմբագրել]

9-րդ դարի վերջից մինչև 12-րդ դարը Գանձակում հաստատվել էր Աղվանից կաթողիկոսության աթոռը։ 11-րդ դարի կեսին Գանձակին տիրել է արաբական Շադդադյան տոհմի ճյուղերից մեկը։ 1088–ին Շադդադյան Փատլունից Գանձակը գրավել և աթաբեկության կենտրոն է դարձրել սելջուկյան զորապետ Բուղան։ Սելջուկյան թուրքերի տիրապետության հաստատումից հետո Գանձակում խաղկում է նաև մահմեդական ժողովուրդների մշակույթը, հատկապես գրականությունը։ 12-րդ դարի 2-րդ կեսին Գանձակի աթաբեկությունը թուլացել է, դարձել հարկատու Վրաց թագավորությանը։ 13-րդ դարի սկղբին Գանձակը հիշատակվում է որպես բազմամարդ և ամուր քաղաք։ 1236–ին թաթար–մոնղոլները կործանել են ընդդիմացող Գանձակի պարիսպները և կոտորել բնակիչներին. քաղաքը ամայացել է։ Գանձակում են ծնվել, կրթվել կամ գործել Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին և միջնադարյան մշակույթի ուրիշ գործիչներ։

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Գանձակի վարչական բաժանում

1905 թվականի հունվարի դրությամբ Գանձակում կար ավելի քան 8 հազար տուն, իսկ քաղաքը անմիջապես բաժանված էր երկու մասերի՝ հայկական և թուրքական: Քաղաքի ամեն երկում ասում կային բազմաթիվ թաղամասեր, որոնք ունեցել են իրենց ինժեներա-պլանային համարները: Սակայն, հայերը անվանում էին թաղամասերը Հայաստանի տարբեր աշխարհագրական անվանումներով[1]:

Թուրքական մաս[խմբագրել]

Քաղաքի թուրքական մասում (Գանձակ գետի ձախ ափը) կային հայկական թաղամասեր՝

  • Նորաշեն (Ենի Երևան)
  • Այգեստան (Բաղմանլար)
  • Փոքր Այգեստան (Բալա Բաղման)
  • Չայլուի (Չայլեցոց)
  • Երևանյան (Երևանցոց)
  • Սլոբոդկա, երկաթուղային կայարանի շրջանը:

Այդ թուրքական մասում կար նաև պարսկական թաղամաս: Այն գտնվում էր պարսկական շուկայի (այժմ թուրքական շուկայի) և շահաբասյան քարվանսարաի շրջանում: Ռուսական թաղամասը գտնվում էր Սուրբ Ալեքսանդր Նևսկու ռուսական ռազմական վանքի և Սլոբոդկա թաղամասի շրջանում[1]:

Թուրքերը Գանձակում անմիջապես թուրքական թաղամաս չունեին (բնակվում էին Այգեստան, Փոքր Այգեստան, Չայլեցոց, Երևանցոց և Սլոբոդկա թաղամասերում[1]):

Հայկական մաս[խմբագրել]

Գանձակի հայկական մասում (Գանձակ գետի աջ ափը) գտնվում էին հետևյալ թաղամասերը՝

  • Եկեղեցական
  • Շուշեցոց (կամ Ղարաբաղցոց)
  • Բանանցոց
  • Գետաշենցոց
  • Աջիշենցոց
  • Սուլուքեցոց
  • Նուխիեցոց

Այդ թաղամասերի ազգաբնակչական կազմը ձևավորված էր Պարսկաստանի հայերից, Ջիվանշիրի գավառից (Նախատատաց - Բեգում Սարով, Էրքեջ, Կարաչինար, Ներքիշեն, Հայ Պարիս և այլ), Գանձակի գավառից գյուղերից (Ոսկանապատ - Զուռնաբադ, Չովդար, Միրզիկ, Քարհատ - Դաշկեասն, Աբլիա, Կիրանց, Խաչակապ - Ղուշչու, Բարսում, Նուկզար, Փիփ, Չարդախլու, Ղարադաղլու և այլ վայրերից)[1]:

Քույր-քաղաքներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սերգեյ Երեմյանց-Գանձակեցի // Գանձակ 1880-1916 թթ. // Երևան: Հեղինակային հրապարակում, 2010. — 262 էջ. — 150 հատ. (ռուս.)