Ելիզավետպոլի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետպոլի գավառ
Елизаветпольский уезд

Զինանշան

Ելիզավետպոլի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵլիզավետպոլի նահանգ
Ներառում է52 համայնք
ՎարչկենտրոնԵլիզավետպոլ (Գանձակ)
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)162 788
Ազգային կազմհայեր (26 %), կովկասյան թաթարներ (64 %), ռուսներ և բելառուսներ (6 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք8,759
Հիմնադրված է1840 թ.
Պատմական շրջան(ներ)Գարդման
(Շամքոր և Սամուխ)
Շակաշեն
(Գորանբոյ և Գյոյգյոլ)
Կողթ (Դաշկեսան)
Քուստ-ի-Փառնես կամ Փառիսոս (Գետաբեկ)

Ելիզավետպոլի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1840 թվականին՝ Վրացա-Իմերեթական ապա Թիֆլիսի նահանգի կազմում, 1868 թվականին՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ելիզավետպոլ քաղաքն էր։

Ելիզավետպոլի գավառը հյուսիս-արևմուտքից սահմանակցում էր Ղազախի, արևելքից՝ Արեշի, հարավից՝ Ջևանշիրի գավառներին։ Արևմուքում անցնում էր սահմանը Երևանի, իսկ հյուսիսում՝ Թիֆլիսի նահանգների հետ։

Ներառել է հիմնականում ժամանակակից (Շամքորի, Սամուխի, Գորանբոյի, Գյոյգյոլի, Դաշկեսանի և Գետաբեկի շրջանները, ինչպես նաև՝ Արցախի հանրապետության Շահումյանի շրջանը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ելիզավետպոլ» անվանումը թվագրվում է 1804 թվականին։ Ռուս-պարսկական պատերազմի (1804-1813) ընթացքում առաջինը ռուսական զորքերը գրավեցին Գանձակը և վերացրին համանուն խանությունը։ Քաղաքը վերանվանվեց Ալեքսանդր I կայսեր կնոջ՝ Ելիզավետա կայսրուհու անունով կոչվում է Ելիզավետպոլ[2]։ Այդ անունը շարունակվում է գործածվել մինչև 1918 թվականը, երբ նորաստեղծ Ադրբեջանի հանրապետությունը մայրաքաղաք է հռչակում այդ բնակավայրը և հուլիսի 30-ին վերականգնում միջնադարյան «Գյանջա» անունը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը կազմվել է 1840 թվականին՝ հիմնականում համանուն գավառի շրջաններում (1804-1840)։ Նախկինում, այն մտնում էր Ղաջարական Պարսկաստանի Գանձակի խանության (1747-1804) մեջ։ Այդպիսով, Գարդման-Շակաշենը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 25 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի։

Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Վրացական նահանգը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Առաջինի կազմում ընդգրկվում են Ղազախը և Շամշադինը՝ Գանձակի գավառի կազմում։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Վրացա-Իմերեթական նահանգում ձևավորվում են Թիֆլիսի (1846-1918) և Քութայիսի (1846-1918) նահանգները։ Թիֆլիսի նահանգից առանձնացվում է Երևանի նահանգը (1849), ապա ևս երկու գավառ՝ Ղազախը և Ելիզավետպոլը։ Դրանց միանում են Բաքվի նահանգից առանձնացած Ղարաբաղ-Զանգեզուրին, և 1868 թվականին հիմնվում է Ելիզավետպոլի նահանգը։ Գավառի տարածքով էր անցնում Կովկասի գլխավոր՝ Թիֆլիս-Բաքու երկաթուղին։

1918-1920 թվականներին Ելիզավետպոլի գավառն ամբողջությամբ մտել է Մուսավաթական Ադրբեջանի կազմի մեջ, 1920 թվականից հետո մնացել Խորհրդային Ադրբեջանին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 162,788 մարդ էր, որի 26,4 տոկոսը հայեր էին (43040 մարդ), իսկ 63,9 տոկոսը՝ թաթարներ (103970 մարդ)։ Դա ամբողջ Կովկասում Բաքվի գավառից հետո երկրորդն էր, որում կար 100 հազարից ավելի թյուրքալեզու բնակիչ։ Ռուսների թիվը 7224 մարդ էր (4,4 %), գերմանացիներինը՝ 3086 (1,9 %), բելառուսներինը՝ 2835 (1,7 %): Ելիզավետպոլ քաղաքի բնակչությունը 1897 թվականին 33625 մարդ էր[4]։

1920 թվականին Ելիզավետպոլի գավառն ամբողջությամբ միացվում է Խորհրդային Ադրբեջանին, որից 1929 թվականին կազմվելու էին Շամքորի, Սամուխի, Նարիմանի (Խանլարի), Դաշկեսանի և Գետաբեկի, Շահումյանի շրջանները։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը 326 գյուղերը միավորված էին 52 գյուղական համայնքների միջև[5]՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Елизаветпольский уезд
  2. Е. В. Пчелов. «Монархи России». — ОЛМА Медиа Групп, 2003 — стр. 475 — ISBN 9785224043439
  3. Азербайджанская Демократическая Республика (1918―1920). Законодательные акты. (Сборник документов). — Баку, 1998, с. 219
  4. Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Елисаветпольская губерния
  5. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։