Գարդմանք (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գարդման (գավառ)ից)
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Գարդման (այլ կիրառումներ)

Գարդմանք, Մեծ Հայքի Ուտիք նահանգի 9 գավառներից մեկը։ Գավառի տիրույթները տարածվում էին Շամխոր գետի ավազանի և նրա հարակից տարածքների վրա[1]։

Անվանում[խմբագրել]

Գավառը հիշատակվում է նաև Գարդման կամ Գարդմանաձոր անուններով[1]։

Աշխարհագրություն[խմբագրել]

Համաձայն Թադևոս Հակոբյանի, այս գավառը տարածվում էր Շամքոր գետի վերին հոսանքի շրջանում[1]։ Գավառի մեծ մասը լեռնային է և անտառապատ[1]։

Երբեմն որոշ հեղինակներ Գարդմանք գավառը սխալմամբ վերագրում էին Արցախ նահանգին[1]։

Տնտեսություն[խմբագրել]

Գարդմանքում է գտնվուղ մի հայտնի պղնձահանք, որն գտնվում է այժմյա Գետաբեկ քաղաքի տեղը։ Այս պղնձահանքերի շահագործումն ունի հնագույն պատմություն- բայց նրա մասին հիշատակությունները հաճախակի են դառնում միայն 10-13-րդ դարերում[1]։

Բնակչություն[խմբագրել]

Գարդմանք գավառում է եղել համանուն ավանը, որի ավերակները գտվնւոմ են այժմյա Գրթմանիկում (Շամքոր գետի աջակողմյան վտակներից մեկի վրա)[1]։

Ճարտարապետություն[խմբագրել]

Գարդմանք գավառի նշանավոր վայրերից է հայ մատենագիրների կողմից հիշատակված Գետաբակք բերդը[1]։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Թադևոս Հակոբյան // Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.) = // Երևան: ԵՊՀ հրատարակչություն, 2007. — 243-244. — 243-244. — 520 էջ. — 500 հատ.