Ադրբեջանցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանցիներ
Azerigirls.JPG
Ադրբեջանցի աղջիկները տոնական զգեսներով
Ընդհանուր քանակ

23.000.000

Բնակեցում
Իրան Իրան –––
{{{2}}} Ադրբեջան 8.150.000 [1]
Թուրքիա Թուրքիա –––
Ռուսաստան Ռուսաստան 622.000 [2]
Վրաստան Վրաստան 284.761(2002թ․) [3]
Ղազախստան Ղազախստան 85.300 [4]
Ուկրաինա Ուկրաինա 45.200 [5]
Ուզբեկստան Ուզբեկստան 44.400 [6]
Թուրքմենստան Թուրքմենստան 33.400 [7][8]
Նիդերլանդներ Նիդերլանդներ 18.000 [9]
Ղրղզստան Ղրղզստան 16.745 [10]
Գերմանիա Գերմանիա 14.821 [11]
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 9.570 [12]
Բելառուս Բելառուս 6.362 [13]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 5.553 [14]
Լեզու(ներ)
Ադրբեջաներեն
Հավատք(ներ)
Շիա իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
Թուրքեր - Մոնղոլներ
Ծագել են
Կենտրոնական Ասիա


Ադրբեջանցիներ (ինքնանվանումը՝ ազերբայջանլըլար, տարածված է նաև ազերիլեր, ադրբեջաներեն՝ azərbaycanlılar, azərilər, azərbaycan/azəri türkləri) ժողովուրդ է, որ հիմնականում բնակվում է Ադրբեջանում և ըստ որոշ աղբյուրների Պարսկաստանի հյուսիս-արևմուտքում[15] [16] [17]։ Ընդհանուր թիվը աշխարհում մոտ 23 մլն. է, որից Ադրբեջանում մոտ 8,1 մլն., Ռուսաստանում 600 հազար, Վրաստանում մոտ 280 հազար և այլն։

Անվան ծագումը[խմբագրել]

«Ադրբեջանցիներ» անվանումը կիրառվում է 1936թ-ից միայն, «Ստալինյան Սահմանադրության»(ԽՍՀՄ 1936թ Սահմանադրություն) ընդունումից հետո, երբ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ հանրապետության փոխարեն կազմավորվում են երեք նոր սոցիալիստական հանրապետություններ, արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակչությունը անկախ ազգային պատկանելիությունից(մահմեդականացած հայեր, թաթեր, թալիշներ, ուտիներ, լեզգիններ և այլ ցեղեր ու ցեղախմբեր) կոչվեցին «ադրբեջանցի», ասել է թե Ադրբեջանի բնակիչ։ Մինչ այդ ժամանակը այդ ժողովրդին ընդունված էր անվանել «թաթարներ», «ադրբեջանի թաթարներ» [18] [19] և «կովկասյան թաթարներ» [20]։ Ադրբեջան երկրանունը իրանական հին աղբյուրներում հիշատակվում է «Ատրպատական» նախնական ձևով (որը գիտական գրականության մեջ բացատրվում է երկու ձևով՝ Ատրպատ իշխողի տիրույթ կամ կրակի տաճար), և մինչև 20-րդ դարի 20-ական թվականները վերաբերվել է բացառապես Արաքսից հարավ ընկած տարածքին, որը համապատասխանել է նախ Մաննա, ապա Մարաստան, Իրան(Պարսկաստանի պատմական անվանումները) երկրների մի հատվածին։ Նշանավոր արևելագետ ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը այս տեղանվան մասին նշել է. քանի որ արդեն ուշ միջնադարում Ատրպատականի բնակչությունը հիմնականում թյուրքալեզու էր, որպիսին դարձել էր նաև Արևելյան Անդրկովկասի բնակչության նշանակալի մասը, ենթադրելով որ Արաքսից հյուսիս և հարավ ընկած այդ թյուրքալեզու կազմավորումները կմիավորվեն մեկ պետության շրջանակներում, «Ադրբեջան» երկրանունը կիրառելի են ճանաչում նաև Անդրկովկասում առաջացած նոր պետության վերաբերմամբ[21]։ Երկու տարբեր աշխարհագրական միավորների անվան նույնությունը հաճախ շփոթմունքի ու թյուրիմացությունների տեղիք է տալիս, ուստի այսօր ընդունված է Անդրկովկասում գտնվողը կոչել Հյուսիսային Ադրբեջան, իսկ իրանականը՝ Հարավային Ադրբեջան։ Այս հանգամանքը այժմ օգտագործվում է տարբեր պետությունների կողմից ըստ իրենց քաղաքական շահերի, օրինակ Ադրբեջանում և մի շարք այլ երկրներում տարածված է այն կարծիքը, որ իրանական Հարավային Ադրբեջանում ապրում են ադրբեջանցիներ, որը և ենթադրում է այդ ժողովրդի անկախացումը Իրանից Ադրբեջանին հնարավոր միացումով[21]։

Քանի որ ադրբեջանցի անվանումը որպես էթնիկ ինքնանուն և արտանուն սկսել է գործածվել սկսած 1936թ ԽՍՀՄ կենտկոմի որոշումով, որը վերաբերվում էր միայն ներկայիս Ադրբեջանին, ապա չի կարելի որևէ այլ երկրի վարչական մաս համարվող տարածքի բնակիչներին պաշտոնապես անվանել այս կամ այն կերպ, իսկ Հյուսիսային և Հարավային Ադրբեջանները միմյանցից բաժանվել են 1804 - 1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում. 1813թ հոկտեմբերի 12(24) կայացած Գյուլիստանի հաշտության պայմանագրի համաձայն՝ այսինքն Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրքալեզու ժողովուրդին ադրբեջանցիներ համարելը քաղաքական դիրքորոշում է։

Ժողովրդի ծագումը[խմբագրել]

Ժամանակակից իմաստով «ադրբեջանցի» էթնանուն չի եղել մինչև «Ադրբեջան» վարչաքաղաքական հասկացողության հաստատաումը։ Այժմյան ադրբեջանցի անունը կրող ժողովուրդի տարբեր հատվածները(տարածքային իմաստով) և տարբեր ցեղերը ու ցեղախմբերը մինչև քսաներորդ դարի սկիզբը կոչվել են տարբեր տեղանուններով ու ցեղանուններով՝ այրումներ, փադարներ, շահսևաններ, ջինլիներ, ջուանշերներ, շամշադիլներ և այլն[21]։ Այս ցեղախմբերի միջև եղած կարևորագույն ընդհանրությունը դավանությունն էր, ուստի և որպես ինքնանուն և արտանուն գործածական էր նաև «մուսուլման» որակավորումը։ Ծագումնաբանական անվանումով կիրառվում էր նաև թաթար, կովկասյան թաթար և թուրք անվանումները։ Որոշ շրջաններում այդ թվում նաև հայության միջավայրում ադրբեջանցիներին ընդունված էր կոչել ազերիներ կամ ազերի թուրքեր։ Այս էթնանունը իբրև վերապրուկ գալիս է Ատրպատականի բնիկների՝ ազերի արաբական հորջորջումից, բայց պետք է նկատի ունենալ, որ բնիկ ազերիները ունեցել են իրանական ծագում և խոսել են հյուսիսիրանական ազերի լեզվով։ Ազերի լեզուն տակավին գործածական է եղել 14-15-րդ դարերում, այս լեզվի առանձին բառեր, նախադասություններ վկայված են միջնադարյան պատմիչների երկերում(Բալազորի, Մուկադղասի, Մասուդի և այլն), ինչպես նաև Ասադի Թուսիի «Պարսից բառագրքում»(11-րդ դար)[21]։ Ադրբեջանցի ժողովրդի կազմավորումը տարբէր պարագաներում է ընթացել Ատրպատականում և այժմյան Ադրբեջանի տարածքում[21]։ Արաքսից հարավ աստիճանաբար թուրքալեզու դարձող ժողովուրդը երբեմնի մարերի, պարսիկների, հրեաների, ասորիների ու հայերի հետնորդներն էին, որոնք միաձուլվել են 11-դարից սկսած Միջին Ասիայից այստեղ թափանցող սելջուկների, թաթարների ու թուրքմենների հետ(Սելջուկների, Մոնղոլ-թաթարական, Լենկ-Թեմուրի արշավանքները և այլն)։ Իսկ Շիրվանում(Կուր գետից հյուսիս, պատմական Աղվանք) և Առանում(Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքը՝ Պատմական Հայաստանի Ուտիք և Արցախ նահանգները և Սյունիքի հարավը) նշանակալի էր մարզպանական Աղվանքի տեղաբնիկ ցեղերի, ու նաև արաբների, մահմեդականացած հայերի, վրացիների, ուտիների միախառնումը թյուրքական սելջուկ, թաթար և այլ ցեղերի հետ[21]։ Մեծ կարևորություն ունի նաև ազգային նկարագիր ունեցող էթնիկ խմբերի բռնագաղթեցումը դեպի այլ տարածքներ, որով և ավելի արագացվում էր տեղաբնիկների թուրքացումը և ուծացումը։ Ադրբեջանցիների կազմավորումը ուղեկցվել է թյուրքալեզու քոչվոր ցեղերի լեզվի, դավանանքի, և սովորությունների պարտադրումով։ Նոր էթնոսի կազմավորումը պայմանավորված է նաև իսլամի հանգամանքով և այս առումով ադրբեջանական միջավայրում մինչև 20-րդ դարի 30-ական թվականները մահմեդականություն դավանելը դիտվել է իբրև էթնիկական հատկանիշ, փոխարինվել է էթնանվանը։

Ադրբեջանական Հանրապետության տարբեր տարածաշրջաններ ապրել են քաղաքական ու էթնիկական զարգացման յուրօրինակ ընթացք։ Աղվանքի և Առանի տեղաբնիկ ցեղերի ուծացումը կատարվել է դավանական(իսլամիզացիա) և քաղաքական ու մշակութային(իրանիզացիա) և ի վերջո՝ լեզվաէթնիկական(թյուրքախոսացում) հողի վրա։ Այդ գործընթացի արդյունքում իրենց էթնիկ դիմագիծը կորցրեցին Առանում և Շիրվանում հաստատված բավականաչափ ստվարաթիվ էթնիկ համայնքներ՝ պարսիկներ, քրդեր(Շեդդադյան ցեղը), արաբներ(Շայբան ցեղը) և այլն։ Բավականին երկար տևած(սկսած 11-րդ դարից) այս անկանոն էթնիկ միախառնումներից հետո այս տարածաշրջանում ապրող էթնիկ խմբերից ու ազգերից միայն հայերը(հատկապես արցախահայությունը)[21] կարողացան պահպանել իրենց ազգային նկարագիրը, հավատը, լեզուն, մշակույթը, եթե իհարկե չհաշվենք այժմյան փոքրաթիվ թաթերին, թալիշներին, ուտիներին և լեզգիններին, որոնք սակայն այնուամենայնիվ այժմ բնակվելով Ադրբեջանական Հանրապետությունում կոչվում են ադրբեջանցիներ[21]։ Կարելի է ասել որ աժմ էլ, Ադրբեջանում ադրբեջանցի անվանումով որպես առանձին էթնիկ խումբ և ազգություն դեռ հստակ ձևավորված չի։

Մշակույթ[խմբագրել]

Ապրելով կողք կողքի այնպիսի ազգերի հետ, ինչպիսիք են վրացիները, հայերը, պարսիկները, արաբները, ալանները և Հյուսիսային Կովկասի մի շարք այլ ազգեր, ադրբեջանցիները իրենց մշակութային և կուլտուրայի արժեքների մեծ մասը փոխ են առել այս ազգերից։ Ժամանակակից ադրբեջանական արվեստում և մշակույթում առկա են տարբեր ազգերի մշակույթի մաս հանդիսացող տարրեր՝ արվեստ, ճարտարապետություն, երաժշտական գործիքներ, երգեր, պարեր, տարբեր արհեստներ, կերակրատեսակներ և այլն։ Որոնցից մի քանիսը խիստ փոփոխված են, իսկ մյուսները ընդհանրապես անփոփոխ, բայց անվանափոխված օգտագործվում են որպես ազգային արվեստի արժեք։

Լեզուն[խմբագրել]

Ադրբեջաներենը, պատկանում է ալթայական լեզվաընտանիքի թյուրքական խմբի հարավ-արևմտյան՝ օղուզյան ճյուղին։ Տարածված են նաև թուրքերեն և պարսկերեն լեզուները։ Որպես առանձին լեզու՝ դուրս համաթյուրքական բնույթից, ի հայտ է եկել սկսած 18 դարի վերջերից‌[փա՞ստ]։

Կրոն[խմբագրել]

Հավատացյալները մահմեդական են, հիմնականում՝ շիադավան։ Կան նաև որոշ քանակությամբ սուննի մահմեդականներ և քրիստոնյաներ։

Գրականություն[խմբագրել]

  • Сысоев В. М., Тюркское население Азербайджана в XVIIв, Баку 1926,
  • Мурадян П. М., История-память поколений, Ереван 1990,
  • "Народы Кавказа", том II, Москва 1962,
  • Касумова С. Ю., Южный Азербайджан в III-VII вв, Баку 1983,[1]
  • Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր և դրացիք, Թիֆլիս 1893,
  • «Հայաստանի հարակից երկրների պատմություն», Երևան 1992, Հեղինակային կոլեկտիվ՝ Ա. Ա. Բոզոյան, Մ. Տ. Բոջոլյան և ուրիշներ։ ISBN-5-545-00923-x։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. CIA The World Factbook: "Azerbaijan: People". Azeri ethnic percentage of 90.6% used to calculate population derived from Azeri census.
  2. 11&docid= 10715289081463 Всероссийская перепись населения 2002 года. Федеральная служба государственной статистики
  3. ETHNIC GROUPS BY MAJOR ADMINISTRATIVE-TERRITORIAL UNITS
  4. 1999 Census of Kazakhstan Republic. United Nations Statistics Division. United Nations. Demographic Yearbooks. Unstats.un.org
  5. «Всеукраинская перепись населения 2001 года. Распределение населения по национальности и родному языку»։ Государственный комитет статистики Украины։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ http://www.webcitation.org/61CUK0Izp։ 
  6. 4 Этнический атлас Узбекистана, Demoscope
  7. United Nations Statistics Division. United Nations. Demographic Yearbooks. Unstats.un.org
  8. Ethnic composition of Turkmenistan in 2001, Demoscope Weekly, No. 37-38, 8–21 October 2001.
  9. Azerbaijan Ministry of Foreign Affairs: Bilateral relations with the Netherlands: 18,000 Azerbaijanis live in the Netherlands. Of these, 7,000 are immigrants from Azerbaijan.
  10. National Statistical Committee of Kyrgyz Republic 2009.
  11. Anzahl der Ausländer in Deutschland nach Herkunftsland (Stand: 31. Dezember 2012)
  12. «Nationality and country of birth by age, sex and qualifications Jan - Dec 2013 (Excel sheet 60Kb)»։ Office for National Statistics։ http://www.ons.gov.uk/ons/about-ons/business-transparency/freedom-of-information/what-can-i-request/published-ad-hoc-data/labour/april-2014/nationality-and-country-of-birth-by-age--sex-and-qualifications-jan---dec-2013.xls։ Վերցված է 11 June 2014։ 
  13. POPULATION CENSUS' 1999. NATIONAL COMPOSITION OF POPULATION OF THE REPUBLIC OF BELARUS. National Statistical Committee of the Republic of Belarus
  14. United States Population Census. First, Second, and Total Responses to the Ancestry Question by Detailed Ancestry Code: 2000. This number includes both primary and secondary ancestry. Census.gov
  15. "Iran: People", CIA: The World Factbook (retrieved 7 June 2006).
  16. "Iran", Amnesty International report on Iran and Azerbaijanis (retrieved 30 July 2006).
  17. "Iran" in the Encyclopedia Orient (retrieved 18 Aug 2006).
  18. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона Rus
  19. Численнось населения Кавказского края Rus
  20. Татары, в историческом смысле Rus
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 21,7 «Հայաստանի հարակից երկրների պատմություն», Երևան 1992, Հեղինակային կոլեկտիվ Ա. Ա. Բոզոյան, Մ. Տ. Բոջոլյան և ուրիշներ ISBN-5-545-00923-x։