Խակասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խակասներ երաժշտական ​​գործիքների հետ

Խակասներ, ժողովուրդ։ Բնակվում են Խակասիայում, մասամբ՝ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանում։ Խակասները 67 000 են (1970)։ Լեզուն խակասերենն է։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը անվանվում էին մինուսինսկյան և աբականյան «թաթարներ» կամ «թուրքեր»։ Բաժանված էին 5 տոհմացեղային խմբերի, որոնք XVII - XVIII դդ. ընթացքում կամավոր մտել են Ռուսական պետության կազմի մեջ։ Խակասների կրոնը շամանականությունն էր, թեև ձևականորեն համարվում էին ուղղափառներ։ Սովետական իշխանության տարիներին խակասները զբաղվում են գյուղատնտեսությամբ (երկրագործությամբ, անասնապահությամբ), աշխատում լեռնահանքային և ածխարդյունաբերության բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png