Կարակալպակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարակալպակներ (թուրք, կարակալպակ—սև գլխարկ), ազգ, Կարակալպակյան ԻՍՍՀ հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը ՍՍՀՄ-ում՝ 236 հզ. (1970), Կարակալպակյան ԻՍՍՀ-ում՝ 218 հզ.։ Ապրում են նաև միջինասիական հանրապետություններում, Ղազախստանում և Աֆղանստանում։ Լեզուն կարակալպակերենն է։ Հավատացյալները մահմեդականներ են։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերությունների վերապրուկներ։ Սովետական իշխանության տարիներին կարակալպակները ստեղծեցին իրենց պետականությունը և ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png