Ադրբեջանական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)


Ադրբեջանական Հանրապետություն
Azərbaycan Respublikası

Ադրբեջանի դրոշ
(Դրոշ)

Ադրբեջանի զինանշան
(Զինանշան)

Ադրբեջանի տեղադրությունը Անդրկովկասում (փաստացի տարածքով)

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու. ադրբեջաներեն
Քաղաքամայր. Բաքու
Պետական կարգ. Նախագահական հանրապետություն
Կրոն. իսլամ 93.4%
քրիստոնեություն 4,9
հուդայականություն 0,4
այլք 1,4%
Մակերես. 75.142[1] կմ² (0,6% ջրային)
Ազգաբնակչություն. 9.493.600 (2012)[2]
7.953.300 (1999) (105/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն. Azərbaycan!
Կարգախոս. Bir kərə yüksələn bayraq, bir daha enməz!
Արժույթ. մանաթ (AZN)
Ժամային գոտի. +4 (ամռանը +5)
Ազգային տոն. մայիսի 28 (հանրապետության օր)
մարտի 20-21 (նովրուզ)
Վեբ դոմեն | ISO | Հեռ. .az | AZE | 994
Լուսանկար տիեզերքից (NASA)

Ադրբեջան (ադրբեջաներեն՝ Azərbaycan, պաշտոնապես Azərbaycan Respublikası[3], Ադրբեջանական Հանրապետություն[4]) հանրապետություն է Հարավային Կովկասում, Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։ Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիսարևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիային (7 կմ լայնությամբ միջանցքով)։

Պատմություն[խմբագրել]

Անվանում[խմբագրել]

Երկիրն ադրբեջաներեն կոչվում է Ազերբայջան, որը կազմված է պարսկերեն ազեր «կրակ» և բայջան «երկիր» բառերի միացումից, այսինքը նշանակում է «կրակե երկիր»։ Ենթադրում են, որ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ (այդ գազերի այրման վայրերում հնագույն ժամանակներում ստեղծվել են կրակապաշտների տաճարներ)։‌[փա՞ստ] Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն ադուր բառը, որը նույնպես նշանակում է «կրակ» (հայերենի սղման օրենքով բարդության սկզբում դարձել է ադր)։ Երկրի հարավային մասը հին հունական աղբյուրներում կոչվում է Ատրոպատենե, հայկականում՝ Ատրպատական։‌[փա՞ստ] Այդպես է կոչվել Փոքր Մարաստանում Աքեմենյանների սատրապ Ատրոպատեսի անունով (նա մ.թ.ա. 321-ին Փոքր Մարաստանը հռչակել է անկախ թագավորություն և դարձել հարստության հիմնադիր թագավորը)։ Ադրբեջանցի ժողովուրդը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը հայտնի էր թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով, այնուհետև կոչվեցին ադրբեջանական թուրքեր, ապա՝ ադրբեջանցիներ (ինքնանվանումը՝ ազերբայջանլար)։[5]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի պատմություն


«Ադրբեջան» անվանումը մինչև 1918թ․–ը օգտագործվել է որպես Իրանի հյուսիսարևմտյան շրջաններից մեկի անվանում։ 1918թ.–ին նավթով հարուստ Բաքվում իրենց գերիշխանությունը ստեղծելու նպատակով անգլիական գեներալներից մեկը Բաքուն և հարակից տարածքները նկարագրելու համար ընտրում է հենց «Ադրբեջան» անունը, որն էլ հետագայում դառնում է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական անվանումը։[6] Ադրբեջանի ժողովրդի ձևավորումն սկսվել է 19-րդ դարի վերջից, երբ անգլիական, հետագայում՝ ռուսական գերիշխանություն հաստատելու և Բաքվի նավթահանքերին տիրանալու նպատակով մշակվեց և ստեղծվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այն ընթացել է հիմնականում թուրք–թաթարների, մասսամբ՝ թուրքալեզու իրանցիների միախառնման, ինչպես նաև բնիկ ժողովուրդների՝ հայերի ցեղասպանությամբ ու բնաջնջումով[7],[8] և լեզգիների, ուդիների, ավարների ասիմիլիացիայի ու հալածանք[9],[10] պայմաններում։

1991 թ-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, որն առաջինը ճանաչեց Թուրքիան։ Այժմյան Ադրբեջանի տարածքը ներառում է Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան, մասամբ Սյունիք նահանգները, ինչպես նաև պատմական Աղվանքը։ [11]

Հայ-թաթարական բախումները 1905-1906թթ.[խմբագրել]

Արցախյան շարժում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Արցախյան շարժում


Արցախյան պատերազմ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Արցախյան ազատամարտ


Նույն՝ 1921 թ-ին, Մոսկվայի ցուցումով Ադրբեջանին էր միացվել նաև Արցախը (1923 թ-ին այստեղ կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը 1991թ․-ին հռչակեց իր անկախությունը)։

Բնակչությունը[խմբագրել]

Տես նաև՝ Ադրբեջանցիներ

Ադրբեջանը բազմազգ երկիր է. ադրբեջանցիները կազմում են երկրի բնակչության 80%-ը։‌[փա՞ստ] Ազգային փոքրամասնություններից են թալիշները, թաթերը, լեզգիները, ռուսները, հրեաները, ուկրաինացիները, քրդերը և այլք, մինչև 1991թ.–ը՝ նաև հայերը ։

Ադրբեջանցիներ (ինքնանվանումը՝ ազերբայջանլըլար, տարածված է նաև ազերիլեր, ադրբ.՝ azərbaycanlılar, azərilər, azərbaycan/azəri türkləri) ժողովուրդ է, որ հիմնականում բնակվում է Ադրբեջանում և ըստ որոշ աղբյուրների Պարսկաստանի հյուսիս-արևմուտքում[12] [13] [14]։ Ընդհանուր թիվը աշխարհում մոտ 22-27 մլն. է, որից Ադրբեջանում մոտ 8,1 մլն., Իրանում 12-17 մլն., Թուրքիայում 800 հազար, Ռուսաստանում 600 հազար, Վրաստանում մոտ 280 հազար և այլն։

Հայերը Ադրբեջանում[խմբագրել]

Ադրբեջանի ներկայիս տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ Իսկ XIX դարում հիմնականում հայաբնակ էին Բաքուն, Սումգայիթը, Գարդմանքը (Գանձակը, Շամխորի, Շաքիի (Նուխի), Շամախիի և այլ շրջաններ)։ Այստեղ գործում էին հայկական դպրոցներ, մշակութային օջախներ։ Հայ բուրժուազիայի ձեռքում էր գտնվում Ադրբեջանի նավթարդյունաբերության մի մասը, Բաքվի ձեռնարկություններում աշխատում էին հազարավոր հայ բանվորներ։ Ադրբեջանի Հանրապետության հռչակումից հետո և խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանում շարունակում էր ապրել հայ հոծ բնակչություն (1979 թ-ին՝ 475,5 հզ. մարդ), գործում էին հսկայական թվով կրթական ու մշակութային օջախներ։ Դրանք հետզհետե նվազեցին՝ երկրի իշխանությունների վարած բացահայտ ուծացման և ազգային խտրականության քաղաքականության հետևանքով։ 1988 թ-ի փետրվարից սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, ծայր աստիճան սրվեցին հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սումգայիթում (1988թ-ի փետըրվար), ապա Բաքվում (1990 թ-ի հունվար) ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվեցին հայերի կոտորածներ, որից հետո Ադրբեջանի հայ բնակչությունը (շուրջ 450 հզ. մարդ) ստիպված եղավ հեռանալ Ադրբեջանից. փախստականների զգալի մասն ապաստան գտավ Հայաստանում։ Այդ նույն ժամանակ Հայաստանից ադրբեջանցի բնակչությունը տարհանվեց Ադրբեջան։ Իր պատմական հողի վրա ապրելու իրավունքը պաշտպանելու համար Արցախի հայությունը ստիպված դիմեց զինված պայքարի և կարողացավ դիմակայել ադրբեջանական ռազմական գործողություններին։ 1991 թ-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը, սակայն, դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ։ Բանակցություններ են տարվում հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով։

Տնտեսությունը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի տնտեսություն


Ադրբեջանը, լինելով ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։

Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսության զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների (ադրբեջաներեն՝ İqtisadi rayon)։

Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն։ Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենի, ծխախոտ, թեյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բույսեր։ Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը։ Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկևիլը)։ Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են։ Զարգացած է ձկնորսությունը (հատկապես՝ թառափի և սաղմոնի)։ Վիթխարի է Կասպից ծովի նշանակությունը երկրի տնտեսության համար, որը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը։ Այն էժան տրանսպորտային միջոց է, ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նավթի և գազի պաշարներով, արժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը)։

Նավթի գործոնը[խմբագրել]

Խորհրդային իշխանության տարիներին էլ ավելի զարգացավ ավանդական ճյուղը՝ նավթարդյունահանումն ու նավթի վերամշակումը։

Վարչական բաժանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի վարչական բաժանում
ՆԻՀ-ի շրջանները՝
1. Բաբեկի
2. Ջուլֆայի
3. Քենգերլի
4. Նախիջևան
5. Օրդուբադի
6. Սադարակի
7. Շահբուզի
8. Շարուրի

Դե-յուրե Ադրբեջանի կազմում գտնվում է 59 շրջան, 11 քաղաք և 1 ինքնավար հանրապետություն - նախկին հայաբնակ Նախիջևանը։ 59 շրջանները իրենց հերթին բաժանված են 2698 մունիցիպալիտետների։

Զինված ուժեր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ադրբեջանի զինված ուժեր
Ադրբեջանի զինված ուժերի նշան

Ադրբեջանի Զինված Ուժերը (ադրբեջաներեն՝ Azərbaycan Silahlı Qüvvələri) կազմված են Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունից, ռազմա-օդային նավատորմից և ռազմա-ծովային նավատորմից։

Ադրբեջանը, նավթի վաճառքից ստացված գումարները օգտագործելով, իր զինված ուժերը մշտապես համալրում է մեծաքանակ զենք, զինամթերքով։ Մասնավորապես, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից գնել է մեծ քանակությամբ ԽՍՀՄ արտադրության զրահամեքենաներ և տանկեր, իսկ Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից և այլ երկրներից՝ ժամանակակից հարձակողական սպառազինություն։ 2007թ-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում էր $ 1,3 միլիարդի։

Ադրբեջանի ԶՈւ Գերագույն հրամանատար է հանդիսանում երկրի նախագահը (2003թ.–ի հոկտեմբերից՝ Իլհամ Ալիևը[15]

Հակահայկական քաղաքականությունը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացում


    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Գանձակի ջարդեր


    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Սումգայիթի ջարդեր


    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Օղակ գործողություն


Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ադրբեջանի փաստացի տարածքը առանց Արցախի Հանրապետության։ Դե յուրե տարածքը կազմում է 86.600 կմ²։
  2. CIA - World Factbook Azerbaijan (2012 թ. հուլիսի ազգաբնակչության նախահաշվարկ)
  3. Ադրբեջանի Հանրապետության սահմանադրություն
  4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012)։ Աշխարհի պետությունների եւ տարածքների համառոտ տեղեկատու-բառարան։ Երևան: «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ, 5։ ISBN 978-99941-2-663-7։ 
  5. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 11։ 
  6. Հայաստանը եղել է աշխարհի 3 կենտրոններից մեկը, իսկ Ադրբեջան անունն առաջին անգամ օգտագործվել է 1918թ.-ին
  7. Սումգայիթ․ անպատիճ ցեղասպանություն
  8. [http://karabakhrecords.info/gallery/%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB/ Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ, 1988, փետրվար. Փաստագրական Ֆիլմի սցենար]
  9. Տեղաբնիկ ազգերը սպառնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
  10. Լեզգիական գործոն
  11. Կիրակոս Գանձակեցի, «Հայոց պատմություն»
  12. "Iran: People", CIA: The World Factbook (retrieved 7 June 2006).
  13. "Iran", Amnesty International report on Iran and Azerbaijanis (retrieved 30 July 2006).
  14. "Iran" in the Encyclopedia Orient (retrieved 18 Aug 2006).
  15. Ադրբեջանի Հանրապետության սահմանադրություն, գլուխ 9, կետ 3։


Ադրբեջանի քաղաքներ Flag of Azerbaijan.svg

Բաքու

Աղսու  • Աղդաշ  • Աղջաբեդի  • Աղստև  • Առինջ  • Աստարա  • Բաբեկ  • Բալական  • Փայտակարան  • Բիլյասուվար  • Կուտկաշեն  • Գանձակ  • Գետաբեկ  • Գյոկչայ  • Գյոյթեփե  • Գորանբոյ  • Եվլախ  • Զարդաբ  • Զաքաթալա  • Իմիշլի  • Իսմայիլի  • Լենքորան  • Լիման  • Խաչմաս  • Խըրդալան  • Խիզի  • Խուդաթ  • Կախի  • Կուսարի  • Հաջիկաբուլ  • Հորադիզ  • Ղազախ  • Ղուբա  • Մասալի  • Մարազա  • Մինգեչաուր  • Նախիջևան  • Նավթալան  • Նեվթեչալա  • Շաբրան  • Շամախի  • Շամքոր  • Նորաշեն  • Շաքի  • Շիրվան  • Պարտավ  • Ջալիլաբադ  • Ջուղա  • Սաաթլի  • Սաբիրաբադ  • Սալյան  • Սիազան  • Սումգայիթ  • Վարդաշեն  • Տավուշ (Թովուզ)  • Տերտեր  • Ուջարի  • Քարհատ  • Քյուրդամիր  • Որդուար