Գործազրկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

[խմբագրել] Գործազրկությունը և նրա տեսակները

Գործազուրկ է համարվում աշխատունակ հասակի այն մարդը, ով աշխատանք չունի, ակտիվ փնտրում է և գտնելուն պես պատրաստ է անցնել աշխատանքի: Գործազրկության տեսակներն են՝

  • ֆրիկցիոն: այն մարդիկ են, ովքեր ժամանակավորապես չեն աշխատում, փնտրում են աշխատանք և գտնելուն պես անցնում են աշխատանքի: Օրինակ՝ բուհ ավարտած ուսանողները, կամ մարդիկ ովքեր լքել են աշխատատեղը նոր և ավելի լավ աշխատանքի անցնելու համար:
  • կառուցվածքային գործազրկություն: Առաջանում է տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: Մարդիկ կորցնում են իրենց "հնացած" աշխատատեղը և ստիպված են կամ վերապատրաստվել, կամ փոխել մասնագիտությունը: Օրինակ՝ մեքենագրուհիները:
  • պարբերաշրջանային գործազրկություն: Առաջանում է տնտեսությունում տեղի ունեցող տնտեսական անկման արդյունքում, երբ արտադրությունները կրճատվում են և մարդիկ կորցնում են իրենց աշխատանք:

Լրիվ զբաղվածություն կատեգորիան բնորոշում է տնտեսական մի իրավիճակ, երբ պարբերաշրջանային գործազրկությունը հավասար է 0-ի և տնտեսությունում առկա են ֆրիկցիոն և կառուցվածքային գործազրկությունների տեսակները: Այսինքն լրիվ զբաղվածությունը հավասար է ֆրիկցիոն գործազրկություն + կառուցվածքային գործազրկություն: Սա հաճախ անվանում են գործազրկության բնական մակարդակ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ