Պարտավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պարտավ
ադրբեջաներեն՝ Bərdə
40°22′59″ հս. լ. 47°07′07″ ավ. ե. / 40.383056° հս. լ. 47.118611° աե. ե.
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Շրջան Պարտավի շրջան
Խոսվող լեզուներ Ադրբեջաներեն
Բնակչություն 40 122 մարդ (2008)
Կրոնական կազմ Շիա իսլամ
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Փոստային ինդեքս AZ 0900
##Պարտավ (Ադրբեջան)
Red pog.png

Պարտավ (այժմ կոչվում է՝ ադրբեջաներեն՝ Bərdə Բարդա), քաղաք Գարդմանքում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունում, Պարտավի շրջանի վարչական կենտրոն։

Աշխարհագրություն[խմբագրել]

Առավել քան 2000 տարվա պատմություն ունեցող Պատմական Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Պարտավը գտնվում է դաշտային Արցախի՝ Տրտու (Թարթառ) գետի ափին[1]։

Պատմություն[խմբագրել]

Քաղաքի հերթական վերաշինումը կապվում է Սասանյան Կավատ (488-496, 498/9-531) արքայի գործունեության հետ. «Ապա Կավատը... Առանում կառուցեց Բայլական քաղաքը և Պարտավը (Բարդաա), որն ամբողջ սահմանային գոտու (գլխավոր) քաղաքն է...»[2][3][4]։ Հետագա դարերում նույնպես Պարտավը բազմիցս ավերվել է, սակայն ամեն անգամ վերստին շենացել։

Առհասարակ, որև է պատմական անցքի հիշատակման առիթով Պարտավի անունը նշելիս պատմիչները մշտապես շեշտել են այդ քաղաքի առաջնային ու մեծ լինելու հանգամանքը։ Օրինակ, 450 թվականին Խաղխաղի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի զորքից պարտված պարսից բանակի մնացորդները, Եղիշեի վկայությամբ, ապաստան են գտել շահաստան քաղաքում։ Առանց Պարտավի անունը տալու էլ արդեն հասկանալի է, որ խոսքը Պարտավի մասին է, քանզի այդ տարածաշրջանում Պարտավը միակ «շահաստան» քաղաքն էր (շահաստան անունն էին կրում մեծ ու վաճառաշահ քաղաքները, նահանգների կամ գավառների գլխավոր քաղաքները)[5]։

Քաղաքը հիշատակում են նաև 7-րդ դարի պատմիչ Ղևոնդը և Մովսես Կաղանկատվացին[6][7]։ Կաղանկատվացու վկայությամբ Պարտավը բերդաքաղաք էր[8]։

Գրականություն[խմբագրել]

  • Ташчьян Л. П., Средневековая Барда в период расцвета, «Известия АН Азербайджанской ССР», 1946, № 9. (ռուսերեն)
  • Якубовский А. Ю. Ибн-Мискавейх о походе русов в Бердаа в 943 - 944 гг. - «Византийский временник». Ленинград, 1926, т. XXIV.

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Սամվել Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 217
  2. Իբն-ալ-Ասիր, Երևան, 1981, էջ 40
  3. Markwart, Eranschahr, Berlin, 1901, Էջ 118
  4. Հ. Մանանդյան, Քննական տեսության հայ ժողովրդի պատմության, հատոր Բ, մաս Ա, Երևան, 1957, Էջ 310
  5. Եղիշեի Վարդանանց պատմությանը, Երևան, 1958, Էջ 71
  6. Ղևոնդ, Պատմություն, Երևան, 1982, Էջ 96
  7. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից Աշխարհի, Երևան, 1983, էջ 9, 303
  8. Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից Աշխարհի, Երևան, 1983, էջ 135


Ադրբեջանի քաղաքներ Flag of Azerbaijan.svg

Բաքու

Աղսու  • Աղդաշ  • Աղջաբեդի  • Աղստև  • Առինջ  • Աստարա  • Բաբեկ  • Բալական  • Փայտակարան  • Բիլյասուվար  • Կուտկաշեն  • Գանձակ  • Գետաբեկ  • Գյոկչայ  • Գյոյթեփե  • Գորանբոյ  • Եվլախ  • Զարդաբ  • Զաքաթալա  • Իմիշլի  • Իսմայիլի  • Լենքորան  • Լիման  • Խաչմաս  • Խըրդալան  • Խիզի  • Խուդաթ  • Կախի  • Կուսարի  • Հաջիկաբուլ  • Հորադիզ  • Ղազախ  • Ղուբա  • Մասալի  • Մարազա  • Մինգեչաուր  • Նախիջևան  • Նավթալան  • Նեվթեչալա  • Շաբրան  • Շամախի  • Շամքոր  • Նորաշեն  • Շաքի  • Շիրվան  • Պարտավ  • Ջալիլաբադ  • Ջուղա  • Սաաթլի  • Սաբիրաբադ  • Սալյան  • Սիազան  • Սումգայիթ  • Վարդաշեն  • Տավուշ (Թովուզ)  • Տերտեր  • Ուջարի  • Քարհատ  • Քյուրդամիր  • Որդուար