Ղազախ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ղազախ
ադրբ. Qazax
Սուրբ Վարդան եկեղեցին Ղազախում.jpg
Սուրբ Վարդան հայկական եկեղեցին Ղազախում
41°05′36″ հս. լ. 45°21′58″ ավ. ե. / 41.093333° հս. լ. 45.366111° աե. ե.
Երկիր Ադրբեջան
Շրջան Ղազախի շրջան
Քաղաքապետ Ռաուֆ Հուսեյնով
Հիմնադրված է 1930
Պաշտոնական լեզու Ադրբեջաներեն
Բնակչություն 20 590 մարդ (2008)
Կրոնական կազմ Շիա իսլամ
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +994 279
Փոստային ինդեքս AZ 3500
Ավտոմոբիլային կոդ 35 AZ
##Ղազախ (քաղաք) (Ադրբեջան)
Red pog.png

Ղազախ, Քասախ (ադրբ. Qazax), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունում, Ղազախի շրջանի վարչական կենտրոն: Գտնվում է Աղստև գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 350-390 մետր բարձրության վրա, արգավանդ դաշտավայրում[1]:

[խմբագրել] Պատմություն

Արդեն 1883 թվականին բնակավայրին շնորհվել էր քաղաքի կարգավիճակ[2], սակայն այլ վկայության համաձայն Ղազախը քաղաքի կարգավիճակ ստացել էր 1909 թվականին[3]: Մինչ քաղաքի հիմնադրումը, գավառի վարչանիստը Դաղ-Քյասաման գյուղն էր[1]:

Սակայն սկզբնական շրջանում Ղազախի զարգացման հեռանկարի նկատմամբ մամուլում թերահավատություն է արտահայտվել: Այդպես «Արձագանք»-ը 1886 թվականին գրում է.

Aquote1.png Մի քանի տարի է միայն, որ այս քաղաքը հիմնարկուել է և հետզհետէ վայելուչ տներ և խանութներ բազմանում են. բայց հազիւ թէ այս նոր քաղաքը կարողանայ հաստատուն ապագայ ունենալ. որովհետև ամառնային սաստիկ տաք օդն և վատառողջ ջուրը մի օր կարող են սորան ևս Ջվանշիրի գաւառի Թառթառ աւանի վիճակին հասցնել«Արձագանք», 1886, N 12, էջ 162 Aquote2.png


1880 թվականի դեկտեմբերի 11-ին Կովկասի փոխարքայի հրամանագրով Աղստև գետի աջ ափին 356 դեսյատին 490 քառ. սաժեն արքունի հողատարածք է հատկացվում քաղաքի կառուցապատման համար[4]:

Դիլիջան փոխադրվելու բնակիչների մտադրությունը կանխելու նպատակով կառավարությունը 1897 թվականին ծրագրել էր խողովակաշարերով ջուր հասցնել Ղազախ[5]: Նախագծի իրականացումը (ջուրը բնակավայր էր հասցվել 11 վերստ հեռավորությունից) համայնքի վրա նստել էր 23.000 ռուբլի[6]:

1905 թվականին ականատեսը գրել է.

Aquote1.png Ներկայումս Ղազախը բաժանված է 26 թաղամասերի, որոնք էլ բաղկացած են 276 տեղամասերից: Դրանցից 156-ը դեռևս ավարտված չեն: Ղազախում կառույցների մեծամասնությունը քարից են, միահարկ, քաղաքային տիպի: Առկա են ուղղափառ և հայ-գրիգորյանական եկեղեցիներ և մուսուլմանական մզկիթ: Քաղաքի կենտրոնում տեղադրված է շուկայի հրապարակը՝ շրջապատված առևտրական կրպակների շարքերով...[7] Aquote2.png


Հայտնի է, որ 1905 թվականին ազգությամբ գերմանացի գավառապետ Առնոլդը «...որպէս նախանձախնդիր անձն քաղաքի առաջադիմութեան և լուսաւորութեան, դատարկ գետինների վաճառումով աշխատում է հարստացնել քաղաքը»[8]:

1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհանրումների ժամանակ ղազախաբնակ հայերն չարաչար պատժվում են՝ կորցնելով այն ամենը, ինչ ունեին: Թուրքերը հրդեհում են Ջաղեթյանցի, Մելիք-Իսրայելյանի, Գուլումյանի, Խաչատրյանի և այլոց տները, թալանում և ավերում եկեղեցին ու դպրոցը: Փախչելով Թիֆլիս և մերձակա հայաբնակ գյուղեր՝ հայ բնակիչները հազիվ կարողանում են ազատել իրենց կյանքը[9]:

[խմբագրել] Բնակչություն

Հայերն այստեղ բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրման հենց սկզբից[1]: Իբրև փոստային կայարան՝ Ղազախը վաճառական տարրի համար նկատվել է հարմար գործատեղի. արդեն 1885 թվականին, հանձինս հիշյալ բնագավառի գործավորների, նրանց մի նշանակալի մասը հայեր էին[10]:

Նորաբնակների թվում կային և՛ քաղաքացիներ և՛ գյուղացիներ.

Aquote1.png Ժողովուրդը մեծաւ մասամբ, Շուշուց և մօտակայ գիւղօրայքից են վերաբնակուած և պարապում են զանազան արհեստներով և վաճառականութեամբ[11] Aquote2.png


1905 թվականին Ղազախի բնակչությունը կազմել է 3380 շունչ (հիմնականում՝ թուրքեր, ապա՝ հայեր, ավելի քիչ ռուսներ)[12]:

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 446
  2. «Նոր-Դար», 1886, N 208
  3. Азербайджанская ССР. Административно-территориальное деление, Баку, 1979, с. 9
  4. “Кавказ, Тифлис, 1905, N 24, էջ 3
  5. «Նոր-Դար», 1887, N 53, էջ 1
  6. “Кавказ, Тифлис, 1905, N 24, с. 3
  7. “Кавказ, Тифлис, 1905, N 24, с. 3.: Բնագրում՝ “Въ настоящее время Казахъ разбитъ на 26 кварталовъ, въ которыхъ состоитъ 276 участковъ, изъ незастроенныхъ осталосъ всего 156. Большинство построекъ въ Казахе каменныя, одноэтажныя, городского типа. Имеются православная и армяно-григорианския церкви и магометанская мечетъ. Посреди города расположена базарная площадь, окруженная торговыми рядами лавокъ
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 1254, թ. 1
  9. Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում (1905-1906 թ.), Երևան, 1907, էջ 360
  10. «Նոր-Դար», 1885, N 58, էջ 1.

    «Բնակչաց մեծամասնությունը կազմում են շատ կողմերից եկած հայ և օտար վաճառականներ...»

  11. «Արձագանք», 1897, N 35, էջ 3:
  12. “Кавказ, Тифлис, 1905, N 24, с. 3
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով