Որդուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Որդուար/Օրդուբադ
ադրբ. Ordubad
Nakhichevan05.jpg
Օրդուարի թաղամասերից մեկը
38°54′17″ հս. լ. 46°01′23″ ավ. ե. / 38.904722° հս. լ. 46.023056° աե. ե.
Երկիր Ադրբեջան
Ինքնավար Հանրապետություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Շրջան Որդուբադի շրջան
Տվյալ կարգավիճակում XVIII-րդ դար-ից
Խոսվող լեզուներ Ադրբեջաներեն
Բնակչություն 40,600 մարդ (1999)
Խտություն 970 մարդ/կմ²
Ազգային կազմ ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Շիա իսլամ
Տեղաբնականուն որդուարցի/օրդուբադցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ 0136
Փոստային ինդեքս AZ6900
Ավտոմոբիլային կոդ 70
##Որդուար (Ադրբեջան)
Red pog.png

Որդուարը, երբեմն՝ Օրդվատ (տվյալ պահին կոչվում է ադրբ. Ordubad - Օրդուբադ) քաղաք է ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Որդուբադի շրջանի վարչական կենտրոնը:

Բովանդակություն

Որդուարի Սուրբ Ստեփանոս եկեղեցի [խմբագրել]

Ժամանակը՝ XIIդ.։— Տեղը՝ քաղաքի հյուսիսարևելյան թաղամասում, բարձրադիր բլրի վրա։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանույթը՝ կիսամշակ և սրբատաշ որձաքար։— Վերանորոգուներ՝ XVIIդ., 1836 թ.։— Մուտքը՝ հյուսիսային ճակատում։— Աբսիդը՝ հնգանիստ։— Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, թաքստոցներով։— Գմբեթը՝ անհայտ։— Արձանագրություններ՝ չունի:— Որմնանկարներ՝ XIXդ., աղավաղված ու քայքայված։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ եկեղեցու հարավային ճակատին կցված է ընդարձակ սեղանատունը։— Վիճակը՝ կիսախաթար, քանդված է եկեղեցու ամբողջ ծածկը, գմբեթը, որմերի վերին հատվածները։ Ունի ճաքեր, ավերակ է նաև սեղանատունը։

Եկեղեցու սեղանատունը [խմբագրել]

Ժամանակը՝ XVII—XVIII դդ.։— Տեղը՝ կցված է եկեղեցու հարավային ճակատին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ XIXդ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Արձանագրություններ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ ավերակ։

Որդուարի Տեառն ընդ առաջ եկեղեցի-մատուռ [խմբագրել]

Ժամանակը՝ ըստ ավանդության հիմնվել է մ. թ. I դ. կեսերին։— Տեղը՝ քաղաքի արևմտյան եզրին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ Բարդուղիմեոս առաքյալ։— Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ որձաքար։— Վերանորոգումներ՝ XVII դ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ անհայտ— Պատկերաքանդակներ՝ անհայտ։— Զարդաքանդակներ՝ անհայտ։— Վիճակը՝ ավերակ։

Որդուարի բերդի միջնաբերդի ավերակներ [խմբագրել]

Ժամանակը՝ IX—X դդ.։— Տեղը՝ քաղաքի հյուսիսարևելյան թաղամասում, բարձրադիր և քաղաքի տարածքի վրա իշխող բլրի վրա։— Պարիսպները՝ քարաշեն, ավերված են, տեղ-տեղ նկատելի են հիմնաշարից բարձր հատվածներ։— Ավերակները՝ գտնվում են բլրի տարբեր հատվածներում, պարսպամերձ մասերում։— Վիճակը՝ դարերի ընթացքում մինչև հիմքերը ավերվել են ինչպես բերդի համալիրի, այնպես էլ նրա միջնաբերդի շինությունները։

Որդուարի կամուրջ [խմբագրել]

Ժամանակը՝ XVII—XVIII դդ.։— Տեղը՝ քաղաքի հյուսիսարևելյան թաղամասով Որդուար գետակի վրա։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ., որի ժամանակ կամարը փոխարինվել է փայտյա ծածկով։— Արձանագրություններ՝ անհայտ։ — Վիճակը՝ գործող։

Որդուարի ժոովրդական տներ [խմբագրել]

Ժամանակը՝ XVIII—XIX դդ.։— Տեղը՝ քաղաքի Շահումյան, Կոմսոմոլսկի, Բագիրով և այլ փողոցներում։— Աչքի ընկնող տների թիվը՝ 50—52։— Հորինվածքները՝ միահարկ և երկհարկ, բազմասենյակ բնակելի տներ։— Շինանյութը՝ աղյուս, կիսամշակ քար։— Զարդաքանդակներ՝ մուտքերի և լուսամուտների շուրջը, ճակատներում և պատշգամբների վրա։— Վիճակը՝ մի շարք տների ճարտարապետական ձևերի մեջ ժամանակակից կենցաղի պայմաններից ելնելով կատարվել են որոշ փոփոխություններ։