Բիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բիստ
Bist
39°08′58″ հս. լ. 45°52′50″ ավ. ե. / 39.149444° հս. լ. 45.880556° աե. ե.
Երկիր Ադրբեջան
Ինքնավար Հանրապետություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Շրջան Որդուարի շրջան
Խոսվող լեզուներ Ադրբեջաներեն
Բնակչություն 479 մարդ (2010)
Ազգային կազմ Ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Շիա իսլամ
Ժամային գոտի UTC+4
##Բիստ (Ադրբեջան)
Red pog.png

Բիստ[1] (ադրբ. Bist), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում:

Բովանդակություն

Բիստի Սուրբ Նշան կամ Կոպատափ անապատ վանք[խմբագրել]

Ժամանակը՝ ըստ ավանդության V դ.։— Տեղը՝ Բիստից 1 կմ հյուսիս։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ 1668 թ. վերանորոգման մեկենաս Պետրոս եպիսկոպոս։— Հորինվածքը՝ մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, վարդագույն քար։— Վերանորոգումներ՝ 1668 թ., 1890-ական թվականներ։— Մուտքը՝ հարավային ճակատում։— Աբսիդը՝ յոթանիստ։— Մույթերը՝ քառակուսի։— Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի թաքստոցներով։— Արձանագրություններ՝ հարավային ճակատում, ինտերյերում։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցու հարավային ճակատին կցված է գավիթ-սրահը, որի առջև գտնվում է վանքի գերեզմանատունը։ Հուշարձանի հարավային և արևմտյան կողմերում կիսախաթար վիճակով տեսանելի են համալիրի 6—7 շինությունրի, ավերված պարսպի հետքերը։— Վիճակը՝ կանգուն։

Վանքի գավիթը[խմբագրել]

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ կցված է եկեղեցի հարավային ճակատին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը` անհայտ։— Հորինվածքը՝ թաղածածկ սրահ։— Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, վարդագույն քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ հարավային ճակատում։— Արձանագրություններ՝ չունի։— Վիճակը՝ կանգուն։

Վանքի գերեզմանատունը[խմբագրել]

Ժամանակը՝ XVI—XVII դդ.։— Տեղը՝ եկեղեցու հարավ-արևելյան կողմում, գավթի առջև։— Տապանաքարերի թիվը՝ 9։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, օրորոցաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 3։— Վիճակը՝ տապանաքարերը թաղված են հողի մեջ, արձանագրությունները քայքայված։

Բիստի Սուրբ Աստվածածին վանք[խմբագրել]

Ժամանակը՝ XII—XIII դդ,։— Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1687 թ. վերանորոգման մեկենաս Ալեքսան Բստեցի վարդապետ։— Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։— Շինանյութը՝ սրբատաշ վարդագույն քար, բազալտ։— Վերանորոգումներ՝ 1687 թ., 1877 թ.։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ յոթանիստ։— Մույթերը՝ խաչաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, թաքստոցներով։— Արձանագրություններ՝ արևմտյան և արևելյան ճակատներում։— Որմնանկարներ՝ XIX դ. քայքայված բեկորներ։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։— Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը, ունեցել է նաև վանքապատկան այլ շինություններ, որոնք ավերվել են։— Վիճակը՝ կանգուն, թափված է հյուսիսային որմի արտաքին երեսապատող քարերի մի մասը։

Վանքի գավիթը[խմբագրել]

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ թաղածածկ սրահ։— Շինանյութը՝ վարդագույն սրբատաշ քար, բազալտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Վիճակը՝ կանգուն։

Բիստի հին գերեզմանատուն[խմբագրել]

Ժամանակը՝ X—XIX դդ։— Տեղը՝ ս. Աստվածածին վանքից 350— 400 մ արևմուտք, գյուղի հյուսիս-արևմտյան թաղամասի թեքադիր վայրում։— Տապանաքարերի թիվը՝ 800—830։— Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, քառանկյունի, խոյաձև։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 150— 155։— Վիճակը՝ տապանաքարերի մի մասը կիսով չափ թաղված է հողի մեջ, իսկ մի մասն էլ տեղահան է արված, կոտրատված։ Արձանագրությունների զգալի մասը դժվարընթեռնելի ու քայքայված են։

Բիստի նոր գերեզմանատուն[խմբագրել]

Ժամանակը՝ XVII—XX դդ.։— Տեղը՝ Բիստի հյուսիս-արևմտյան կողմում, Նորակերտ վտակի աջ ափին։— Տապանաքարերի թիվը՝ 250—260։— Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի։— Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 100—105։— Վիճակը՝ XVII—XVIII դդ. տապանաքարերը թաղված են հողի մեջ։

Բիստի Նորակերտ գետի կամուրջ[խմբագրել]

Ժամանակը՝ XVI դ.։— Տեղը՝ Բիստի հյուսիս-արևմտյան կողմում, Նորակերտ գետակի վրա։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միաթռիչք։— Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Արձանագրություններ՝ չունի։— Վիճակը՝ գործող։

Բիստի Մեսրոպավան գետի կամուրջ[խմբագրել]

Ժամանակը՝ XVII դ.։— Տեղը՝ Բիստի հարավային կողմում, Մեսրոպավան գետի վրա։— Կառուցող վարպետը՝ անհայտ։— Պատվիրատուն,— մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ 1869 թ.։— Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, կամարի վրա։— Վիճակը՝ գործող։

Բիստի Սուրբ Սարգիս եկեղեցի[խմբագրել]

Ժամանակը՝ անհայտ։— Տեղը՝ Բիստից 2,5—3 կմ հարավ, բարձրագագաթ սարի վրա։— Ճարտարապետը՝ անհայտ։— Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։— Հորինվածքը՝ միանավ դահլիճ։ Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ անհայտ։— Մուտքը՝ արևմտյան ճակատում։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատները՝ մեկ զույգ։— Արձանագրություններ՝ անհայտ։— Որմնանկարներ՝ չունի։— Պատկերաքանդակներ՝ չունի։— Զարդաքանդակներ՝ չունի։— Շրջակայքում՝ նկատվում են շինությունների և պարսպի ավերակների հետքերը։— Վիճակը՝ ավերակ։

Բիստի Սուրբ Կարապետ մատուռ[խմբագրել]

Ժամանակը՝ XIV—XV դդ.։— Տեղը՝ Բիստից 4—5 կմ արևմուտք, Շոռոթ տանող արահետի եզրին։— Հորինվածքը՝ միանավ դահլիճ։— Շինանյութը՝ կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XVII դ., XIX դ.։— Մուտքը՝ արևմուտքից։— Աբսիդը՝ կիսաշրջանաձև։— Ավանդատներ՝ չունի։— Արձանագրություններ՝ չունի։— Շրջակայքում՝ կան XVII դ. մի քանի խաչքարեր։— Վիճակը՝ ավերակ։

Ծանոթագրություններ[խմբագրել]