Գանձակ (Որդուարի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Գանձակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գանձակ/Գյանջա
Gənzə
38°56′31″ հս. լ. 46°03′16″ ավ. ե. / 38.941944° հս. լ. 46.054444° աե. ե.
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Ինքնավար Հանրապետություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Շրջան Որդուարի շրջան
Խոսվող լեզուներ Ադրբեջաներեն
Բնակչություն 1,360 մարդ (2010)
Ազգային կազմ Ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Շիա իսլամ
Ժամային գոտի UTC+4
##Գանձակ (Որդուարի շրջան) (Ադրբեջան)
Red pog.png

Գանձակ[1] (այժմ կոչվում է՝ ադրբեջաներեն՝ Gənzə - Գյանջա), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Գանձակի Սուրբ Հակոբ եկեղեցի[խմբագրել]

Ժամանակը՝ XIV-XV դդ.։ - Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։ - Ճարտարապետը՝ անհայտ։ - Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ - Հորինվածքը՝ եռանավ բազիլիկա։ - Շինանյութը՝ մշակված և կիսամշակ քար։ - Վերանորոգումներ՝ 1577թ., XVII դ., 1877 թ.։ - Մուտքը՝ արևմտյան ճակատում։ - Աբսիդը՝ բազմանիստ։ - Մույթերը՝ անհայտ։ - Ավանդատները՝ մեկ զույգ։ - Արձանագրություններ՝ ունեցել է 1577թ. վիմագիր խաչքար, այժմ անհետ կորած։ - Որմնանկարներ՝ անհայտ։ - Պատկերաքանդակներ՝ անհայտ։ - Զարդաքանդակներ՝ անհայտ։ - Շրջակայքում՝ անհայտ։ - Վիճակը՝ 1927 թ. եկեղեցուց տեսանելի է եղել միայն նրա արևելյան ճակատը և հյուսիսային որմի մի մասը։ Այժմ իսպաո ավերված է։

Գանձակի գերեզմանատուն[խմբագրել]

Ժամանակը՝ XIII-XIX դդ.։ - Տեղը՝ գյուղի հյուսիսարևելյան մասում։ - Տապանաքարերի թիվը՝ 67 -70։ - Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։ - Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 48։ - Վիճակը՝ հին տապանաքարերը մեծամասամբ տեղահան են արված, արձանագրությունները եղծված են ու քայքայված։

Գանձակի Սինեական ուխտատեղի[խմբագրել]

Ժամանակը՝ XI-XIII դդ.։ - Տեղը՝ գյուղից 1 -1,5 կմ վերև՝ ձորի մեջ։ - Հորինվածքը՝ անհայտ։ - Շրջակայքում՝ տեսանելի են հին եկեղեցու քարաբեկորները։ Հատկապես աչքի է ընկնում Սինեական մականունով խաչքարը, որն այժմ գլորված և կոտրված է։ Ամենայն հավանականությամբ այս ուխտատեղում է եղել Գողթնի նշանավոր Սինեական անապատը։ - Վիճակը՝ ավերակ ու քայքայված։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]