Քաղաքիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Քաղաքիկ/Քալաքի
Kələki
39°00′12″ հս. լ. 45°58′55″ ավ. ե. / 39.003333° հս. լ. 45.981944° աե. ե.
Երկիր Ադրբեջան
Ինքնավար Հանրապետություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Շրջան Որդուարի շրջան
Խոսվող լեզուներ Ադրբեջաներեն
Բնակչություն 470 մարդ (2010)
Ազգային կազմ Ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Շիա իսլամ
Ժամային գոտի UTC+4
##Քաղաքիկ (Ադրբեջան)
Red pog.png

Քաղաքիկ[1] (այժմ կոպվում է՝ ադրբ. Kələki - Քալաքի), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում:

Բովանդակություն

Քաղաքիկի եկեղեցի [խմբագրել]

Ժամանակը՝ XII—XIII դդ։ — Տեղը՝ գյուղի հյուսիս-արևելյան թաղամասում։ — Ճարտարապետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1441 թ վերանորոգման մեկենաս Աղա Շաին։ — Հորինվածքը՝ միանավ, թաղածածկ դահլիճ։ — Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ — Վերանորոգումներ՝ 1441 թ, XVII դ, XIX դ։ — Մուտքը՝ արևմտյան ճակատում։ — Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ — Ավանդատները՝ մեկ զույգ։ — Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում։ Որմնանկարներ՝ XIX դ, քայքայված բեկորներ։ — Պատկերաքանդակներ՝ չունի։ Զարդաքանդակներ՝ չունի։ — Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է 2 մույթերի հորինվածքով գավիթ-սրահ, որն այժմ ավերված է։ — Վիճակը՝ կանգուն։

Քաղաքիկի Սուրբ Սարգիս մատուռ [խմբագրել]

Ժամանակը՝ XVI—XVII դդ։ — Տեղը՝ գյուղի հյուսիս-արևելյան կողմում, լեռնալանջին։ — Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։ — Շինանյութը՝ ճեղքված և մշակված որձաքար։ — Արձանագրություններ չունի։ — Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ — Ավանդատներ՝ չունի։ — Վիճակը՝ ավերակ։

Քաղաքիկի կամուրջ [խմբագրել]

Ժամանակը՝ XVII դ։ — Տեղը՝ գյուղում, Տրունյաց գետի վրա։ — Կառուցող վարպետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ — Հորինվածքը՝ միաթռիչք։ — Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։— Վերանորոգումներ՝ XIX դ։ — Արձանագրություններ՝ չունի։ — Վիճակը՝ ավերակ։

Քաղաքիկի ժողովրդական բնակելի տներ [խմբագրել]

Ժամանակը՝ XIX դ։ — Տեղը՝ Քաղաքիկի հին՝ Գևորգյանների թաղամասում։ — Աչքի ընկնող տների թիվը՝ 5։ — Հորինվածքները՝ միահարկ և երկհարկ, բազմասենյակ։ Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար, աղյուս։ — Զարդաքանդակներ՝ ճակատներում և պատշգամբների վրա։ — Վիճակը՝ տների ճարտարապետության մեջ ժամանակակից կենցաղի պահանջներից ելնելով կատարվել են որոշ փոփոխություններ։

Քաղաքիկի գերեզմանատուն [խմբագրել]

Ժամանակը՝ XV—XIX դդ։ — Տեղը՝ գյուղի հարավ-արևելյան կողմում։ — Տապանաքարերի թիվը՝ 71։ — Տապանաքարերի տեսակը՝ հարթ, քառանկյունի։ — Արձակագիր տապանաքարերի թիվը՝ 47։ — Վիճակը՝ տապանաքարերի մի մասը տեղահան են արված, ծածկված են հողով, արձանագրությունները տեղ-տեղ քայքայված ու վնասված են։

Ծանոթագրություններ [խմբագրել]