Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ադրբ.՝ Naxçıvan Muxtar Respublikası
Երկիր Ադրբեջան Ադրբեջան (պ)
Կարգավիճակ Ինքնավար Հանրապետություն
Վարչկենտրոն Նախիջևան
Խոշորագույն քաղաք Նախիջևան
Բարձրագույն Մեջլիսի Նախագահ Վասիֆ Թալիբով
Հիմնական լեզու Ադրբեջաներեն
Բնակչություն (2009) 400,000
Խտություն 75 մարդ/կմ²
Տարածք 5 363 կմ²
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն վարչական միավորի քարտեզը


Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ադրբ.՝ Naxçıvan Muxtar Respublikası) գտնվում է Ադրբեջանական Հանրապետության կազմում։

Պատմություն[խմբագրել]


Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է եղել։ Այնտեղ զարգացած է եղել մշակույթը, որի վառ ապացույցն են հանդիսանում Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։

1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու։

Աշխարհագրություն[խմբագրել]

Նախիջևանը (ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը) իր պատմական գավառներով Հայկական լեռնաշխարհի բնական հարմարավետ պայմաններ ունեցող և գեղեցկատես անկյուններից մեկն է։ Նրա այժմյան տարածքը 5368 կմ² է, որը ձգված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետահովիտները։ Այս կազմվածքով առաջացած են բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր, հովիտներ։ Ունի մոտ 170 կմ երկարություն և ամենալայն մասում 70-75 կմ լայնություն։ Լեռնաշխարհը բաժանվում է բնակլիմայական պայմաններով իրարից տարբերվող երկու մասից, որի լեռնային մասը հարթավայրայինի նկատմամբ ունի 1300-1500 մ բարձրություն։ Այսպես տարածքի հարթավայրային մասը (կամ տարածքի 63%-ը), ծովի մակարդակից գտնվում է 750-1500 մ բարձրության վրա, միջլեռնային մասը (կամ տարածքի 30%-ը), 1500–2500 մ, իսկ բարձրլեռնային մասը (կամ տարածքի 7%-ը)՝ 2500-3500 մ բարձրության վրա։ Ամենացածր կետը Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտ է, որը ծովի մակարդակից ունի 600 մ, իսկ ամենաբարձր կետը Կապուտջուղ լեռնագագաթն է, որը ունի 3806 մ բարձրություն։ Կլիման այստեղ բարեխառն է։ Ձմռանը սովորաբար լինում է 15°–20°, իսկ ամասնը՝ +35° +38°։ Իրանի հետ ունի 163 կմ սահման, որը սկսվում է Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտից մինչև Շարուր գավառի Դահնա լեոնաբլուրը։ Այստեղից էլ Նախիջևանը ընդամենը 11 կիլոմետրով սահմանակից է Թուրքիայի հետ։

Նախիջևանի պատմական գավառների գրաված տարածքում կա 130-ից ավելի անվանակոչումներ ունեցող մեծ ու փոքր լեռներ, չորս տասնյակից ավելի ձորեր ու ձորակներ, երեք տասնյակի հասնող դաշտեր ու գետահովիտներ, հինգ բարձրլեռնային փոքրիկ ու քաղցրահամ լճակներ։ Նախիջևանի տարածքը եզերող Զանգեզուրի և Վայքի լեռնաշղթաների խորխորատ, մեծ ու փոքր ձորերից ու ձորակներից սկզբնավորվում և հոսում են մոտ 400 գետեր ու գետակներ։ Այդ գետերից 330-ը ունեն մինչև 5 կմ երկարություն, 31-ը՝ 6-10 կմ, 24-ը՝ 11-25 կմ, 7-ը՝ 26 - 50 կմ և 4-ը՝ 51-100 կմ երկարություն։ Այս գետ-գետակները, ինչպես նաև լճակները սնվում են մակերեսային (հալոցքային) և ստորերկրյա (գրունտային) ջրերով ու մթնոլորտային տեղումներով։ Այս լեռնաշխարհի տարբեր անկյուններում բխում են նաև 200-ի հասնող մեծ ու փոքր հանքային աղբյուրներ, կան բնական ու ձեոակերտ այլևայլ հուշարձաններ, որոնց շուրջը հազարամյակներ աոաջ մեր նախնիները հիմնել են իրենց բնակավայրերն ու բերդաքաղաքները, ստեղծել նյութական ու հոգևոր մշակույթը։ Ահա այս ամենից ստորև զետեղել ենք այն կարևոր տեղանքները, որոնք բնորոշում են Նախիջևան լեռնաշխարհը, որոնց մի մասի հետ կապված են նաև դարերի խորքից եկող հուշ ու ավանդություն, եղելություն և արդեն սրբության վերածված պատմական հիշողություն։

Վարչական բաժանում[խմբագրել]

ՆԻՀ-ի վարչական քարտեզը

Ադրբեջանի կազմում գտնվոշ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը բաժանված է 7 մրջանների և մեկ մայրաքաղաքի՝

  1. Բաբեկի շրջան (ադրբ.՝ Babək rayonu),
  2. Ջուղայի շրջան (ադրբ.՝ Culfa rayonu),
  3. Քենգերլիի շրջան (ադրբ.՝ Kəngərli rayonu),
  4. Նախիջևան (ադրբ.՝ Naxçıvan)  - մայրաքաղաք,
  5. Որդուարի շրջան (ադրբ.՝ Ordubad rayonu),
  6. Սադարակի շրջան (ադրբ.՝ Sədərək rayonu),
  7. Շահբուզի շրջան (ադրբ.՝ Şahbuz rayonu),
  8. Շարուրի շրջան (ադրբ.՝ Şərur rayonu)։

Պատկերասրահ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]