Գավառ (Մեծ Հայքի վարչական միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Գավառ (այլ կիրառումներ) 

Գավառ, վարչա-տարածքային միավոր պատմական Հայաստանում։

Պատմականորեն Մեծ Հայքի գավառների սահմանների գոյացումը հիմնավորվում է տեղիս աշխարհագրական, քաղաքական, ենթաէթնիկական, տոհմաբանական-ժառանգական (նախարարական) սկզբունքների վրա։ «Աշխարհացույցի» համաձայն, Հայաստանի յուրաքանչյուր նահանգ («աշխարհ») վարչականորեն բաժանված էր մի շարք գավառների, որոնք հաճախ ներկայանում էին այս կամ այն նախարարական տոհմի տիրույթը, կամ էլ՝ առանձին աշխարհագրական շրջան։ Որոշ գավառներ (օրինակ՝ Տարոն կամ Կարին) երբեմն հիշատակվում են որպես «աշխարհներ» (նահանգներ)՝ հայոց պատմության մեջ իրենց նշանակության և կարևորության պատճառով։

Մեծ Հայքի գավառները[խմբագրել]

Ըստ «Աշխարհացույցի»։ Գավառների ցանկը ստորև ներկայացված է այբբենական կարգով։

(«Այժմյան խոշորագույն բնակավայրը» սյունակը տրվում է զուտ կողմնորոշման համար)։

Գավառ Նահանգ Արդի աշխարհագրական դիրքը Այժմյան խոշորագույն բնակավայրը
Աբեղյանք Այրարատ Թուրքիա, Կարս նահանգ Մժնկերտ («Karaurgan»)
Աղահեջք Սյունիք Լեռնային Ղարաբաղ
Աղիվն Բարձր Հայք Թուրքիա, Էրզինջան նահանգ Արմտան («Armutlu»)
Աղվե Ուտիք Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջան Իջևան
Այգարք Կորճայք Թուրքիա, Հաքարի նահանգ Չալ («Çukurca»)
Այտրվանք Կորճայք Թուրքիա, Հաքարի նահանգ Չիղլի (Çığlı)
Անգեղտուն Աղձնիք Թուրքիա, Դիարբեքիր նահանգ Արղնի («Ergani»)
Արևիք Սյունիք Հայաստանի Հանրապետություն Մեղրի
Անձիտ Ծոփք Թուրքիա, Էլազիղ նահանգ Խարբերդ («Elaziğ»)
Առվենից Ձոր Մոկք Թուրքիա, Բիթլիս նահանգ Առվանց
Ասպակունյաց Ձոր Տուրուբերան Թուրքիա, Բաթման նահանգ Ասպականք («Յուջեբաղ»)
Արգաստովիտ Մոկք Թուրքիա, Վան նահանգ
Արզն Աղձնիք Թուրքիա, Սղերդ նահանգ Սղերդ («Siirt»)
Արճիշակովիտ Վասպուրական Թուրքիա, Վան նահանգ Արճակ («Erçek»)
Արշամունիք Տուրուբերան Թուրքիա, Մուշ նահանգ Վարդո («Varto»)
Արդահան Գուգարք Թուրքիա, Արդահան նահանգ Արդահան
Բալահովիտ Ծոփք Թուրքիա, Էլազիղ նահանգ Օխի («Karakoçan»)
Բաղք Սյունիք Հայաստանի Հանրապետություն Կապան
Բասեն Այրարատ Թուրքիա, Էրզրում նահանգ Դարույնք («Pasinler»)
Բերդաձոր Արցախ Լեռնային Ղարաբաղ Դադիվանք
Բոգունիք Վասպուրական Թուրքիա, Վան նահանգ
Գաբեղյանք Այրարատ Թուրքիա, Կարս նահանգ Կաղզվան
Գավրեք Ծոփք Թուրքիա, Էլազիղ նահանգ Կապան («Keban»)
Գարդման Ուտիք Ադրբեջան Շամքոր
Գեղարքունիք Սյունիք Հայաստանի Հանրապետություն Գավառ
Դալառ Տուրուբերան Թուրքիա, Աղրի նահանգ Դութաղ («Թութաք»)
Դասնավորք Տուրուբերան Թուրքիա, Էրզրում նահանգ Հաջիոմեր
Դարանաղի Բարձր Հայք Թուրքիա, Էրզինջան նահանգ Կամախ («Kemah»)
Դեգիք Ծոփք Թուրքիա, Էրզինջան նահանգ Իլիջ
Դերջան Բարձր Հայք Թուրքիա, Էրզինջան նահանգ Դերջան («Tercan»)
Եկեղյաց Բարձր Հայք Թուրքիա, Էրզինջան նահանգ Երզնկա («Erzincan»)
Երնջակ Սյունիք Նախիջևան Տևի
Իշայր Մոկք Թուրքիա, Բիթլիս նահանգ Աղշար
Իշոց Մոկք Թուրքիա, Բիթլիս նահանգ Ապարանք («Sağınlı»)
Խորձյան Ծոփք Թուրքիա, Բինգյոլ նահանգ Կողոբերդ («Kiğı»)
Խութ Տուրուբերան Թուրքիա, Բիթլիս նահանգ Խութ ավան
Ծոփք Շահունի Ծոփք Թուրքիա, Տունջելի նահանգ Դերսիմ («Tunceli»)
Կարթունիք Կորճայք Թուրքիա, Հաքարի նահանգ Շեմզինան («Şemdinli»)
Կարին Բարձր Հայք Թուրքիա, Էրզրում նահանգ Կարին («Erzurum»)
Կղարջք Գուգարք Թուրքիա, Արդվին նահանգ Արտանուջ
Կովսական Սյունիք Լեռնային Ղարաբաղ Կովսական
Կորդրիք Միջին Կորճայք Իրաք, Քուրդիստան Քանիմասա
Կորդրիք Ներքին Կորճայք Թուրքիա, Իրաք (Զախոյից հյուսիս) Սիլոփ (Թուրքիայի Շիրնակ նահանգում)
Կորդրիք Վերին Կորճայք Թուրքիա, Շիրնակ նահանգ Ալկի («Beytüşebap»)
Կորդուք Կորճայք Թուրքիա, Շիրնակ նահանգ Շրնակ («Şırnak»)
Հաբանդ Սյունիք ՀՀ, Լեռնային Ղարաբաղ Գորիս
Հաշտյանք Ծոփք Թուրքիա, Բինգյոլ նահանգ Ճապաղջուր («Bingöl»)
Հավնունիք Այրարատ Թուրքիա, Էրզրում նահանգ
Հրաքոտ-Պերոժ Փայտակարան Ադրբեջան Սաբիրաբադ
Ճահուկ, Կորճայք Կորճայք Թուրքիա, Հաքարի նահանգ Ջլմար («Hakkâri»)
Ճահուկ, Սյունիք Սյունիք Նախիջևան Առինջ («Şahbuz»)
Մանանաղի Բարձր Հայք Թուրքիա, Էրզրում նահանգ Ավի («Çat»)
Մարդաղի Տուրուբերան Թուրքիա, Էրզրում նահանգ Թեքման
Մեծ Առանք Արցախ Լեռնային Ղարաբաղ Վանք
Միջա Մոկք Թուրքիա, Բիթլիս նահանգ Միջա
Մյուս Իշայր Մոկք Թուրքիա, Բիթլիս նահանգ Խիզան
Մյուս Հաբանդ Արցախ Լեռնային Ղարաբաղ Շուշի
Մնձուր Բարձր Հայք Թուրքիա, Թունջելի նահանգ
Մոթողանք Կորճայք Թուրքիա, Հաքարի նահանգ Օրամար («Dağlıca»)
Մոկք Առանձնակ Մոկք Թուրքիա, Վան նահանգ Մոկս («Bahçesaray»)
Յոթնփորակյան Բագինք Փայտակարան Ադրբեջան Սաաթլի
Նփրկերտ Աղձնիք Թուրքիա, Դիարբեքիր նահանգ Տիգրանակերտ («Silvan»)
Շակաշեն Ուտիք Ադրբեջան Գանձակ («Գյանջա»)
Շաղագոմ Բարձր Հայք Թուրքիա, Էրզրում նահանգ
Շավշատ Գուգարք Թուրքիա, Արդվին նահանգ Շավշատ
Որսիրանք Կորճայք Թուրքիա, Հաքարի նահանգ Գևեր («Yüksekova»)
Պաղնատուն Ծոփք Թուրքիա, Էլազիղ նահանգ Պալու
Ջավախք Վերին Գուգարք Վրաստան Ախալքալաք
Ջերմաձոր Մոկք Թուրքիա, Սղերդ նահանգ Բարվարի («Pervari»)
Ռշտունիք Վասպուրական Թուրքիա, Վան նահանգ Ոստան («Gevaş»)
Սպեր Բարձր Հայք Թուրքիա, Բայբուրթ նահանգ Բաղաբերդ («Bayburt»)
Վայկունիք Արցախ Լեռնային Ղարաբաղ
Վայոց Ձոր Սյունիք Հայաստանի Հանրապետություն Եղեգնաձոր
Վարդանակերտ Փայտակարան Իրան, Արդեբիլ օստան Վարդանակերտ («Ասլանդուզ»)
Տարոն Տուրուբերան Թուրքիա, Մուշ նահանգ Մուշ
Տոսպ Վասպուրական Թուրքիա, Վան նահանգ Վան
Տվարածատափ Տուրուբերան Թուրքիա, Էրզրում նահանգ Խնուս
Ուտի Առանձնակ Ուտիք Ադրբեջան Պարտավ
Փոքր Աղբակ Կորճայք Թուրքիա, Հաքարի նահանգ
Քռեկյան Փայտակարան Իրան, Արդեբիլ օստան Շաքարլի

Արտաքին հղումներ[խմբագրել]

Մեծ Հայքի պատմական վարչական բաժանումը

Աղբյուրներ[խմբագրել]

  • «Աշխարհացոյց», Վենետիկ, 1865
  • Թ.Խ. Հակոբյան, «Հայաստանի պատմական աշխարհագրություն», Երևան, 1984
  • ՀՍՀ, Երևան, 1974 - 1986
  • «Türkiye karayolları haritası», İstanbul, 2006
  • «Турция. Справочная карта», Москва, 1978