Գեղարքունիք (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Գեղարքունիք (այլ կիրառումներ) 

Գեղարքունիք - Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։

Գեղարքունիք գավառը գրավում էր Գեղամա լճի (Սևանա լիճ) ավազանի խոշորագույն մասը, իսկ ավազանի մյուս փոքրիկ մասը կազմում էր Սոդք գավառը։ Գեղարքունիքը տարածվում էր լճի ավազանի հյուսիս-արևմտյան կողմում, իսկ Սոդքը` հարավ-արևելյան։ Գեղարքունիքն ու Սոդքը միասին կոչել են նաև Գեղամա երկիր։

Ավանդությունը Գեղարքունիք անունը կապում է ավանդական Գեղամի անվան հետ։

Սևանա լիճը մեծ մասով պատկանում էր Գեղարքունիք գավառին։

Գեղամա երկրի քաղաքական վիճակի մասին արժանահավատ վկայություններն սկսում են 8-րդ դարից, երբ հայ ժողովուրդը նվաճում էր քաղաքական անկախություն, այդ երկիրը միացվում է Բագրատունիների կենտրոնական իշխանությանը։

Սելջուկների տիրապետությունը Գեղամա երկրում կարճատև եղավ։ Հայ-վրացական միացյալ զորքերը` Զաքարյան զորավարների գլխավորությամբ, Գեղամա երկիրը 12-րդ դարի վերջերին մաքրում են սելջուկներից։ Այստեղ իրենց իշխանությունն են հաստատում Զաքարյանները և նրանց ազգական Դոփյանները։[1]


[խմբագրել] Տես նաև`


[խմբագրել] Աղբյուրներ

  1. Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք», էջ 216-217. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ