Շամքոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Շամքոր
ադրբ. Şəmkir
40°51′23″ հս. լ. 46°01′02″ ավ. ե. / 40.856389° հս. լ. 46.017222° աե. ե.
Երկիր Ադրբեջան
Շրջան Շամքորի
Խոսվող լեզուներ Ադրբեջաներեն
Բնակչություն 31 100 մարդ (2004)
Ազգային կազմ ավարներ, ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Իսլամ
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +994 241
Պաշտոնական կայք www.shamkir.net
##Շամքոր (Ադրբեջան)
Red pog.png

Շամքորը (ադրբ. Şəmkir - Շամքիր) քաղաք է ներկայիս Ադրբեջանի հյուսիս-արևմտյան մասում: Գտնվում է Թբիլիսի-Եվլախ ավտոմայրուղու վրա, Դոլլյար երկաթուղային կայանից 4 կմ հռավորության վրա: Շամքորից դեպի արևելք տեղակյաված է Ադրբեջանի օդուժի Դոլլյար ռազմական օդակայանը:

Բնակչություն [խմբագրել]

Ըստ 1989 թվականի Համամիութենական մարդահաշվի Շամքորում ապրում էր 27 917 մարդ[1], իսկ 2008-ին 37 773 մարդ: Շամքոր քաղաքի և ամբողջ Շամքորի շրջանի բնակչության մոտավորապես 80% կազմում են ավարները:

Պատմություն [խմբագրել]

Շամքորը հայտնի է առնվազն 5րդ դարից: Պատմականորեն այն գտնվում էր Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Գարդման կամ Շակաշեն (ըստ տարբեր տվյալների) գավառների կազմում: Թեև Շամքորը ի սկզբանե հայաբնակ քաղաք էր (և մնաց այդպիսին մինչև ուշ միջնադար), պատմության ընթացքում այն բազմիցս անգամ ասպատակվել է սկյութերի, ալանների և այլ լեռնացիների կողմից, որոնց մի մասը բնակություն էր հաստատել քաղաքում կամ հարակից տարածքներում: Արաբական արշավանքի ժամանակ, 652 թ. Շամքորը գրավեցին արաբները. քաղաքը հայտնվեց Շեդդադյանների արաբական տիրապետության ներքո:

1195 թ. հայ-վրացական միացյալ բանակը՝ Զաքարյաններ և Վահրամյաններ իշխանների հրամանատարության ներքո, ազատագրեց Շամքորը: Քաղաքը միացվեց Գագի Վահրամյանների (Վահրամյան-Գագեցի) հայոց իշխանությանը: Շամքորում տեղակայվեց Վահրամյանների իշխանության մաքսատուն-կամուրջը, որը հայտնի է Դրունք Հայոց անվանմամբ:

Շամքորը մնաց կազմում մնաց Վահրամյանների իշխանության կազմում մինչև թաթար-մոնղոլների 13-րդ դարի ավերիչ արշավանքները Հայքի վրա: Թաթար-մոնղոլների կոտորածից ու թալանից հետո, Շամքորը կորցրեց իր նախքին փառքը և դարցավ պրովինցիալ ավան:

Ծանոթագրութուններ [խմբագրել]