Սումգայիթ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սումգայիթ (ադրբեջաներեն Sumqayıt) քաղաք Ադրբեջանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին, Բաքվից 30 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի բնակչությունը մոտ 357,900 մարդ է, տարածքը՝ մոտ 83 կմ² և այն Ադրբեջանի 3-րդ խոշոր քաղաքն է։
[խմբագրել] Պատմություն
Սումգայիթի ներկա տարածքում առաջին բնակավայրեր են եղել 16-րդ դարի վերջերից։ 1935-ին Խորհրդային իշխանությունները որոշում են կայացրել այդ տեղայնքում զարգացնել ծանր արդյունաբերություն։ 1938-1941 թվականներին կառուցվեց ջերմաէլեկտրակայանը որը պետք է էլեկտրականությամբ ապահովեր Բաքվի զարգացող նավթաարդյունաբերությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցվեցին քիմիական և մետաղագործական համալիրներ։ Արդյունաբերության զարգացումը բնակչության մեծ հոսք ապահովեց և 1949-ի նոյեմբերի 22-ին Սումգայիթը ստացավ քաղաքի կարգավիճակ։
Սումգայիթը աշխարհին առավել հայտնի դարձավ 1988-ի փետրվարի 27-ից հետո, երբ այդ քաղաքում սկվեցին կազմակերպված և պլանավորված հայկական բնակչության ջարդեր։ Այդ ջարդերը առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման մեջ, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման։
Սումգայիթը նաև 2006-ին և 2007-ին առաջին տեղերն էր զբաղեցրել է Blacksmith Institute բնապահպանական խմբի կազմված ամենաաղտոտված միջավայրով քաղաքների ցանկում[1]։
[խմբագրել] Նշումներ
- ↑ World's Worst Polluted Places by the Blacksmith Institute (մատչելի է ըստ 2009-02-20)