Ադրբեջանի նավթը
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Ադրբեջանը հարուստ է նավթով և արտադրում է մոտավորապես 800.000 տակառ նավթ օրական։
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] Մինչև 20րդ դար
Միջնադարյան ճամփորդները առաջինն են գրել Բաքվում եղած նավթի մասին։ Դեռ հնուց, նավթի արտածորում էր նկատվել Ափշերոն թերակղզում՝Կասպից ծովի ափին։ Մարկո Պոլոն տասներեքերրորդ դարում գրում է նավթի մի աղբյուրի մասին՝ Բաքվի շրջանում, «որը ուտելու համար չէր, լավ էր վառելու և ուղտերի քոսը մաքրելու համար»։ Բաքուն նաև զրադաշտականների «կրակի հավերժ սյունապնակների» պաշտամունքի վայր էր, որ թերևս այդպես էր կոչվում այրվող գազի անունով, նավթի հանքաշերտերից՝ ծակոտկեն կրաքարի միջով, դուրս եկող այրվող գազի անունով։[1]
Բաքուն որոշ ժամանակով եղել է Պարսկաստանի (ներկայիս Իրանի) մաս, և միացել է Ռուսաստանին միայն 19-րդ դարի սկզբին, Գյուլիստանի պայմանագրի միջոցով: Սույն պայմանագիրը վերջ տվեց 1804-1813 թվականների պարսկա-ռուսական պատերազմներին, և իր միջոցով Բաքվի խանությունը դարձավ Ռուսաստանի մաս:[2]
Այս շրջանի նավթի արտադրությունը սկսվել է 1821-1825 թվականներից, որից գանձած պետական եկամուտը կազմում էր 131.000 ռուբլի: Մինչ այդ, նախնական նավթարդյունաբերություն էր զարգացել Բաքվում, և մինչ 1829 այնտեղ կային ձեռքով փորված 82 նավթահորեր: Նավթային բիզնեսն այս ժամանակամիջոցում կառավարվում էր ցարական կառավարության միջոցով՝ իբրև մենաշնորհ, մինչև 1870 երբ այս կառավարական մենաշնորհությունը վերածվեց: Իսկույն դրանից հետո, հայ եղբայրներ՝ Միրզոյեվ անունով դա իրենց ձեռքն առեցին և կազմեցին մի մոնոպոլիա՝ շրջանի առաջին նավթահորերը փորելով՝ 1871-72 թվականներին, և մինչ 1873 ավելի քան քսան զտարան էին աշխատում այդտեղ: Եղբայրների մենաշնորհը ճնշվեց, և երեք տարի հետո՝ 1875 թվականին, Ռոբերտ Նոբելը՝ Էմմանուել Նոբելի զավակը և Լուդվիգ և Ալֆրեդ Նոբելի ավագ եղբայրը մուտք գործեց ռուսական նավթային բիզնեսի մեջ:
Ռոբերտը առաջին անգամ մուտք գործեց Բաքու 1873-ի մարտին, որպես իր ճամբորդության մի մասը՝ Լյուդվիգի տված 25.000 ռուբլիով ընկույզի փայտ գնելու համար, որպեսզի ռուսական կառավորության համար հրացաններ սարքեն: Հասնելով Բաքու՝ նա իսկույն վարակվեց նավթային տենդով, և իր փողը ծախսեց՝ գնելով մի փոքր զտարան: Այսպիսով սկսվեց կովկասյան նավթի դաշտերի հետնոբելյան ժամանակաշրջանը, ինչպես որ անվանել է դա Գալուստ Գյուլբենկյանը՝ «Պրն. Հինգ Տոկոսը»: 1888 թվականին, Նոբելները Բաքվի 408 զտարաններից 266-ի տերերն էին: Նոբելները առաջին անգամ նավթամուղներ անցկացրին այս շրջանում՝ ամերիկական օրինակի համաձայն, որոնք ձգված էին զտարաններից մինչև իրենց ամբարները և որոնցից ամեն մեկը կարող էր 4.000.000 գալոն (մոտ 15.160.000 լիտր) նավթ մղել:Նրանք նաև տիրում էին 1500 երկաթուղային տանկային մեքենաների ամբարների մոտ, նավթը Կասպից ծով կամ Սև ծով տեղափոխելու համար: Լյուդվիգ Նոբելը առաջին փորձնական նավթատարը կառուցեց Մոթոլա Վորքզում՝ Շվեդիայում, 1884 թվականին, և մինչև 1889 ուներ 53 առևտրական նավթատար՝ 40.000 տոննա հզորությամբ:[1]
1888 թվականին, Բաքվի նավթի դաշտերը այցելելիս, Գյուլբենկյանը հասավ սույն եզրակացության, թե՝ «Բաքվի նավթը ամենալավն է Հին և Նոր Աշխարհներում, բայց դա ոչ մի պետք չէ եթե ամենաքիչ իմացածն է. թե ամենաշտապ կարիքը կա ավելի շատ լավ պատրաստված ճարտարագետերի. թե Բաքվի նավթի բռնկման ջերմաստիճանը ավելի ցածր է իր ամերիկական մրցակցից. և երբ Ափշերոն թերակղզու բոլոր 31.000 քք-ը շահագործվի, փոխարեն իր միայն մեկ հինգերորդը, Բաքվի նավթը ոչինչ չի ունենա իր ամերիկական մրցությունից վախենալու համար և բրիտանական նավթի հետաքրքրություններ շվաքում կդնի: Բրիտանական նավթի հույսերը Բուրմայում իրեն շատ չափազանցրած էին թվում:» 1888-ին էր որ ռուսական նավթի արտադրումը 13 միլլիոն տակառի էր հասել, նրան դարձնելո Ամերիկայի արտադրման չորս-հինգերրորդը:[3]
Նոբել եղբայրները գերիշխում էին ռուսական շուկայում, բայց սահմաններից դուրս ռուսական նավթը դժվար թե ասելիք ուներ: Մի Բալթիկ նավահանգիստ հասնելու համար, այդ նավթը պիտի տեղափոխվեր 3200 կմ ընդհատվող ջրային և երկաթուղագծային միջոցներով, Արևմտյան Ռուսաստանով: Հոկտեմբերի և մարտի միջև, խիստ եղանակը արգելում էր կերոսինի փոխադրումը Կասպիցի վրա, ուստի ստիպված էին զտարաններ փակել կես տարով: Թիֆլիսում ավելի էժան էր կերոսինը Ամերիկայից բերել՝ որը 13.000 կմ հեռավորության վրա էր գտնվում, քան Բաքվից՝ 549 կմ դեպի արևելք: Լուծումը գտնվեց Ռոտշիլդների (Rothchilds) կողմից, մի ֆրանսիացի հրեա ընտանիք, որը երկար ժամանակ ֆինանսավորել էր Եվրոպայի երկաթուղիները: Նրանք մի զտարան ունեին Ֆիումեում, Ադրիատիկի վրա, և հետաքրքրված էին ռուսական նավթահումքով: Նրանք գումար տվեցին Բանջին և Փալաշքովսկուն՝ որ կառուցեն մի երկաթուղի , որ նրանք սկսել էին Բաքվից, Կովկասի վրայով դեպի Բաթում՝ Սև ծովյան նավահանգիստ: Դրա փոխարեն, նրանք ստացան մի շարք գրավներ ռուսական նավթի ձիրքերի վրա: Երկաթուղին գործարկվեց 1883 թվականին, և ռուսական նավթը սկսեց երևալ համաշխարհային շուկայում: Ռոտշիլդները 1886-ին հիմնեցին «Կասպից և Սև Ծովերի Նավթային Ընկերությունն», որը այնուհետև ճանաչված էր իր ռուսերեն սկզբնատառերով՝ Բնիթո (Bnito). Նոբել եղբայրները անմիջապես հետևեցին:[1]
[խմբագրել] 20րդ դարից հետո
Ադրբեջանը առաջին անգամ անկախություն ստացավ 1918 թվականին, որը տևեց երկու տարի, և նավթի արտահանումը ոչնչացավ՝ տարածքում թոհուբոհի հետևանքով: 1920-ին նա միացավ Խորհրդային Միության, որի արդյունքով նավթային ունեցբածքները պետականացվեցին և պետական ընկերություն՝ Ազնեֆթը կազմվեց: Խորհրդային Միության ժամանակ, Ռուսաստանում ընթացող նավթամուղերն էին Եվրոպական շուկային մոտենալու իրավունք տալիս:
[խմբագրել] Ընթացիկ իրավիճակ
1991 թվականին Խորհրդային Միությունից անկախանալուց հետո, նշանակալից օտարերկրյա ներդրման չափաբաժին է գրավել Ադրբեջանը: 1995 թվականին, այս ընկերություններից մի կոնսորցիան կազմակերպվեց Ադրբեջանի Միջազգային Գործող Ընկերություն (Azerbaijan International Operating Company) անվան տակ: Նա բաղկացած էր հետևյալ ընկերություններից՝
- BP (անգլիական)
- Amoco (ամերիկական)
- LUKoil (ռուսական)
- Pennzoil (ամերիկական)
- UNOCAL (ամերիկական)
- Statoil (Նորվեգական)
- McDermott (ամերիկական)
- Ramco (հնդկական)
- TPAO (թուրքական)
- Delta Nimir (ամերիկական)
- Ադրբեջանի պետական նավթային ընկերություն (ադրբեջանական)
Հետագայում Exxon (ամերիկական), ITOCHU (ճապոնական), և INPEX-ն (ճապոնական) են միացել, իսկ McDermoot, Ramco, և LUKoil-ը ծախել են իրենց բաժնեմասերը: Անկախությունից հետո, Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշման տակ՝ որ Ադրբեջանը չկախվի Ռուսաստանի կամ Իրանի վրա նավտամուղերի համար, մի այլ տարբերակ էր փնտրվում: Ադբեջանը տենչալիորեն ուզում էր համագործակցել Թուրքիայի հետ, և դրա համար նավթամուղները պիտի անցնեին կամ Հայաստանից և կամ Վրաստանից: Հայաստանեը բոլորից ամենակարճ ճանապարհն էր ներկայացնում: Իսկ Ղարաբաղի ընդհարման համար Վրաստանը ընտրվեց այս նպատակի համար:
| Տարի | Նավթահումքի մոտական արտադրում (տոննա) |
|---|---|
| 1832 | 2.389 |
| 1840 | 3.500 |
| 1870 | 11.148 |
| 1871 | 24.000 |
| 1888 | 2.500.000 |
| 1992 | 9.864.125 |
| 1993 | 9.240.340 |
| 1994 | 8.501.215 |
| 1995 | 8.085.480 |
| 1996 | 8.127.090 |
| 1997 | 7.983.645 |
| 1998 | 10.626.610 |
| 1999 | 12.752.005 |
| 2000 | 12.936.695 |
| 2001 | 13.915.990 |
| 2002 | 14.336.470 |
| 2003 | 14.789.435 |
| 2004 | 14.387.570 |
| 2005 | 19.996.525 |
| 2006 | 29.546.385 |
| 2007 | 39.734.265 |
| 2010 (նախատեսված) | 60.063.305 |
[խմբագրել] Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը մի 3 միլլիարդ դոլարանոց նախագիծ էր, որ ձգում էր 1760 քմ մի տարամետ կլիմայական և երկրաբանական շրջանների վրայով, նրանցից շատերը երկրաշարժային անկայունությամբ:[7] Դա լրացավ 2005 թվականին, և պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2006-ի Հուլիսի 13-ին: Առաջին առևտրային նավթի հոսանքը նրա միջով տեղի ունեցավ 2006-ի ամռան: Ադրբեջանի նավթի արտադրումը, հատկապես Ազերի-Չիրագ-Գունեշլի նախագծերից (որը գործում է BP Amoco-ի միջոցով), պատճառ դարձավ նրա Համախառն Ներքին Արդյունքի 31% ավելացման՝ 2006 թվականին:
Տես նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ
[խմբագրել] Նավթի գումարի ազդեցությունը Ադրբեջանի վրա
Հեյդար Ալիևը, Ադրբեջանի նախագահը 1999-ին և նախկին ԿԳԲ-ի պետը, ստեղծեց մի Պետական Նավթի Հիմնադրամ, որը սերտորեն վերածաված է Նորվեգիայի նախատիպից, այն նպատակով որ նավթի եկամուտը ներդրվի ուսման, աղքատություն իջեցման և գյուղական կենսամակարդակների բարձրացման համար:[7][8]
Նույն ընտանիքով՝ Հեյդար և իր զավակ՝ Իլհամ Ալիևը անկախությունից մինչ այժմ Ադրբեջանին իշխելով, դա այժմ ներկայացնում է Կենտրոն-աջ դիկտատուրա: Մի ամսագրի հոդված, Բենջամին Սմիթի հեղինակությամբ, վերլուծում է նավթ արտահանող երկրների փորձերը 1960-ից մինչև 1999, և ցույց է տալիս որ նավթային հարստությունը պակսեցնում է վարչակարգային ձախողման հավանականությունը: Նրա արդյունքների հիման վրա, այն երկրները որոնց կեսից ավել ՀՆԱն գալիս է նավթից (իր նմույշում 60 երկրից 19-ը)՝ «դեմ են լինում ավելի ցածր վթարի ռիսկի, դիմակայում են ավելի սակավ ներքին կռիվների և հակապետության բողոքների քան նավթով աղքատ պետությունները:»[8]
Զինվորական ծախսելը Ադրբեջանում բարձրացել է 135 միլլիոն դոլարից 2001 թվականին՝ 300 միլլիոն դոլար 2005-ին: Հայ պաշտոնականների խոստումից հետո, որ արձագանքեն հավասարաչափ, Ադրբեջանը խոստացել էր ծախսել 600 միլլիոն դոլար մինչ 2006, պատճառ դառնալով հողագործների և փոքր բիզնեսների համար փոխառությունների պակասության: Հայաստանը կդժվարանա հավասար գումարներ ծախսել՝ իր շրջանային նախագծերից մեկուսացման պատճառով:
Տես նաև Ադրբեջանի Զինված Ուժեր
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 1,2 Yergin, Daniel (1991). The Prize(անգլերեն). Simon & Schuster. ISBN 0671502484.
- ↑ [www.cais-soas.com/CAIS/Iran/golestan.htm «Գյուլիստանի պայմանագիրը (անգլերեն)»]։ www.cais-soas.com/CAIS/Iran/golestan.htm։ Վերցված է 2009-1-18։
- ↑ 3,0 3,1 Hewins, Ralph (1957). Mr. Five Per Cent(անգլերեն). Hutchinson of London.
- ↑ Day, David T. (1887). Mineral Resources of the United States, Calendar Year 1886(անգլերեն). Government Printing Press.
- ↑ «Azerbaijan Energy Profile(անգլերեն)»։ http://tonto.eia.doe.gov/country/country_energy_data.cfm?fips=AJ։ Վերցված է 2009-1-18։
- ↑ . "DOE Country Analysis Briefs: Azerbaijan(անգլերեն)". Retrieved on 2009-1-18.
- ↑ 7,0 7,1 S. Frederick Starr, Svante E. Cornell (2005). The Baku-Tbilisi-Ceyhan Pipeline: Oil Window to the West(անգլերեն) (PDF), The Central Asia-Caucasus Institute, Silk Road Studies Program, 150. ISBN 91-85031-06-2. Վերցված է 2009-1-18.
- ↑ 8,0 8,1 (Հունիս 2006). "The Effect of Oil Revenues on Transition Economies: The Case of Azerbaijan(անգլերեն)". Geopolitics of Energy.