Ջեյհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեյհանը (թուրքերեն՝ Ceyhan) ամենախիտ բնակեցված քաղաքներից է Դաշտային Կիլիկիայում, Թուրքիայի Ադանա նահանգում, և կարևոր նավահանգիստ՝ Միջերկրական ծովի ափին (բնակչությունը՝ 108 602)։ Ջեյհանը գտնվում է Ջեյհան գետի ափին, «Չուքուրօվա» կոչվող դաշտի արևելյան կողմում՝ 43 կմ արևելք Ադանա քաղաքից։

Ջեյհանը վերջին կետն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, որը Կասպից ծովից նավթ է հասցնում Ջեյհանի նավահանգիստ։