Ադանա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադանան (թուրքերեն՝ Adana)[1] քաղաք է Դաշտային Կիլիկիայում, Ադանայի նահանգի մայրաքաղաքը։ Քաղաքը գտնվում է Սարոս գետի ստորին հոսանքի շրջանում, որտեղ գետը դառնում է նավարկելի։ Ադանան կառավարում է երկու շրջան՝ Սեյհան և Յուրեղիր, որոնց միագումար բնակչությունը 1.530.257 է[2] և տարածքը՝ 1.945 կմ²։[3] Ադանան հինգերորդ խիտ բնակեցված քաղաքն է Թուրքիայում (Պոլսից, Անկարայից, Իզմիրից և Բուրսայից հետո)։
[խմբագրել] Աղբյուրներ և նոթեր
- ↑ Նաև կոչվել է՝ Ադան, Ադանահ, Ադանիա, Անտիոքիս առ Սարոսիվ, Ատան, Ատանա, Ատանա Կիրանոս, Րադնե, Մաքսիմիանոսյան Ադանա, Սարոսյան Անտիոքիս, Սեյհան
- ↑ (Թուրքերեն) Türkiye istatistik kurumu Հասցե օգտագործելով բնակչության ստուգում (2007)։ Վերստածվ է 2008-03-21.
- ↑ «Statoids», Թուրքիայի շրջաններ Վերստածվ է 2008-03-21.
Վիքիպահեստում կան նյութեր հետևյալ թեմայով՝