Պորտալ:Արևմտյան Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
խմբ. 

Ներածություն

Արևմտյան Հայաստան (նաև Թուրքահայաստան կամ Տաճկահայաստան), 387 թվականին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանման արդյունքում առանձնացած բնիկ հայկական տարածքն է: 1555 թվականին Ամասիայի պայանագրով Արևմտյան Հայաստանը ընկել է օսմանյան Թուրքիայի գերիշխանության տակ:

1514 թվականին Չալդրանում Իրանի նկատմամբ տարած հաղթանակից հետո օսմանյան թուրքերը ջանացել են փոփոխել Արևմտյան Հայաստանի էթնիկ դիմագիծը `նրա տարածքում բնակեցնելով քուրդ աշիրեթների, թեև Արևմտյան Հայաստանի խոշոր մասը ընդգրկող էյալեթը պաշտոնապես կոչվել է էրմանիստան:

Պարտություն կրելով առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիան, այնուամենայնիվ, պահմանել էր իր տիրապետությունը Արևմտյան Հայսստանի նկատմամբ: Դաշնակիցները Արևմտյան Հայաստանի և առհասարակ Հայաստանի հարցը լայնորեն քննարկել են Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920): Հայաստանի Հանրապետությանը պետք է տրվեին Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթներից մասեր `դեպի ծով ելք ունենալու պայմանով: Հայաստանի մանդատը առաջարկվում էր ԱՄՆ–ին, իսկ հրաժարվելու դեպքում խնդրվում էր ԱՄՆ–ի պրեզիդենտից` անցկացնել սահմանագծում:

1920 թվականին օգոստոսի 10–ին կնքված Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչել է Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն `հրաժարվելով նրան անցած տարածքի նկատմաբ բոլոր իրավունքներից: Սակայն Մուստաֆա Քեմալ փաշայի գլխավորած Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը չճանաչեց Սևրի պայմանագիրը, Խորհրդային Ռուսաստանի կառավարության նյութական և բարոյական աջակցությամբ պայքար ծավալեց դրա դեմ `ծպտված համաշխարհային հեղափոխոխության առաջամարտիկի դիմակով:

խմբ. 

Ընտրյալ հոդված

Անի, Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը, գտնվում է Շիրակում՝ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։

Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը։ Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։

Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն պարիսպներ): Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989 թ, անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը (Սմբատաշեն պարիսպներ):

խմբ. 

Ընտրյալ վայր

Վանա լիճ, անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի ծայր արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս–արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։ Մակերեսը 3760 քառակուսի կմ, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, լճում՝ Լիմ, Առտեր, Կտուց (կղզի), Աղթամար կղզիները, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավորությունը բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է։ Գրաբենի եզրերով անցնում են խոշոր բեկվածքներ։ Գրաբենը առաջացել է մախամիոցենում։ Ստորին միոցենում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել է լագունային ավազան։ Միոցենի վերջում, Հայկական Տավրոսի ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացման փուլում։ Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։ Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։ Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։ Լիճն ունի պոտենցիալ հիդրոէներգիայի մեծ պաշար։

խմբ. 

Ընտրյալ անձ

Կոմիտաս(Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը), ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին նա ավարտում է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։

խմբ. 

Ստեղծվելիք հոդվածներ

խմբ. 

Գիտե՞ք դուք արդյոք

խմբ. 

Ընտրյալ պատկեր

խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք օգնել մեզ լրացնելով կարմիր գույնով նշված անուններով հոդվածները,կամ բարելավելով Արևմտյան Հայաստանի գյուղերին ու քաղաքներին վերաբերող կաղապարները:

խմբ. 

Նորություններ

խմբ. 

Քույր պորտալներ