Կապան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը Կապան քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Կապան (երկիմաստության փարատում)։
Kapan

Կապանը (նաև Ղափան, կամ Մադան) Հայաստանի Սյունիք մարզի մայրաքաղաքն է: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում, 800 մ բարձրության վրա, բնակչությունը 30 000 Կապան անունը երևի պարսկական معدن (Մադան) բառից է առաջացել, որը նշանակում է «հանք»: Իրոք, Կապանը հանքագործների քաղաք է:


[խմբագրել] Պատմա-աշխարհագրական ակնարկ

Կապանի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարի վերջերին։ Ըստ երևույթին, այդ ժամանակ Կապանը սովորական բնակավայր էր։ 10-րդ դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք։ Կապանը 10-րդ դարի վերջում (հավանաբար 998-1001 թթ. սահմաներում) դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։

Կապանն ուներ դիրքային մի շարք առավելություններ։ Նրա արևմտյան կողմում գտնվող Բաղաբերդ և Բաղակու քար բերդերը ապահովում էին քաղաքի անվտանգությունն արևմտյան և հյուսիս-արևմտյան կողմերից։ Քաղաքի հյուսիսային կողմով անցնում է Կապան գետը, որն այդ մասում առաջացրել է խոր կիրճ` խիստ զառիվեր և անտառապատ լանջով, իսկ դիմացը մի քանի հարյուր մետրի հասնող ժայռ էր։ Հարավային կողմով ձգվում էին Արևիքի բարձրաբերձ և ժայռոտ լեռները, որոնք անմատչելի էին դարձնում քաղաքը հարավային կողմից։ Այս է եղել պատճառը, որ քաղաքը հարավային և հյուսիսային կողմերից հարկ չի եղել պարսպապատելու։ Համեմատաբար դյուրին էր քաղաք մտնել արևելյան կողմից, այդ պատճառով էլ քաղաքի այս մասը պարսպապատված է եղել։

1103-ին Կապանն ավերման է ենթարկվում սելջուկների կողմից։ Այնուհետև Կապանը մի քանի դար շարունակում է իր գոյությունը, բայց արդեն իբրև ոչ քաղաք, այլ սովորական բնակավայր։ Կապանի բնակչությունը ըստ երևույթին միատարր չի եղել։ Նա ուներ հրեաների հատուկ թաղ։[1]


[խմբագրել] Աղբյուրներ

  1. Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք», էջ 203-204. 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Կապան քաղաքի պաշտոնական կայքը