Անձիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձիտ, գավառ Ծոփքի հայկական թագավորության , ապա Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել]

Գտնվում էր Արածանի գետի ստորին հոսանքում, հարավային ափին։ Ընդգրկում էր Խարբերդի դաշտի մեծ մասը։

Պատմություն[խմբագրել]

Ասուրա-բաբելական աղբյուրներում հիշատակվում է Էնզիտու ձևով։ Անձիտով էր անցնում Տիգրիսի հովտով ձգվող Պարսից Արքայական ճանապարհը։ Անձիտում էին գտնվում Անձիտ, Խարբերդ, Էլեգիա բերդերը, Հռանդեա վայրը, որտեղ 62-ին հայ-պարթևական միացյալ ուժերը հաղթեցին հռոմեացիներին։ Գավառում հայտնի էր Անձտեաք նախարարական տոհմը։ Մեծ Հայքի թագավորության 387-ի բաժանումից հետո Անձիտը դարձավ Բյուզանդիային ենթակա հինգ սատրապություններից մեկը՝ Անզետենե անունով։

Աշխարհագրություն[խմբագրել]

Պատմություն[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]