Մոկք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոկք
Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է գավառ
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387
Մոկքը Մեծ Հայքի քարտեզի վրա
Մեծ Հայքն ըստ «Աշխարհացոյց»-ի

Մոկք, նահանգ Մեծ Հաքում համանուն կենտրոնով։ Հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Վասպուրականի, արևմուտքից՝ Աղձնիքին, հարավից՝ Կորճայքին։ Մոկքը ուներ հետևյալ գավառները. Իշայր, Մյուս Իշայր, Իշոց, Առվենից ձոր, Միջա, Մոկք Առանձնակ, Արգաստովիտ և Ջերմաձոր։ Մ.թ.ա. IXդ. Մոկքի տարածքն ընդգրկվել է Վանի թագավորության, մ.թ.ա. VIդ. սկզբից՝ ԵրվանդունիԵրվանդունիների թագավորության կազմի մեջ։ Մովսես Խորենացու հավատմամբ, Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը Մոկքում հաստատել է առանձին նախարարություն։ Որպես ՀայաստանՀայաստանի հարավային նահանգ, հնուց ի վեր Մոկքը ունեցել է պաշպանական կարևոր նշանակություն, իսկ նրա նախարարները՝ ազդեցիկ դեր։ 451 թվականի Ավարայրի ճակատամարտում Մոկքի մեծ իշխանը եղել է Հայով առաջին զորագնդի հրամանատարի օգնական։ Հայոց Արշակունի թագավորության անկումից հետո Մոկքի իշխանները պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ 8-րդ դարի սկզբին Բագրատունիների մի ճյուղը հաստատվել է Մոկքում։ 9-րդ դարի 2–րդ կեսին Մոկքը ենթարկվել է Վասպուրականի Արծրունյաց իշխաններին։ 10-րդ դարի 2–րդ կեսին Բյուզանդիան ջանում թր իր ազդեցության տակ գցել Մոկքը, որպեսզի դյուրացնի Վասպուրականի նվաճումը։ Վասպուրականի թագավորության անկումից հետո թեև Մոկքը միացվեց Բյուզանդիային, սակայն այնտեղ Արծրունիները շարունակում էին ճանաչել Վասպուրականում մնացած Արծրունիների շառավիղներ Խեդենեկյանների գերակայությունը։ 16-րդ դարի սկզբից Մոկքի տարածքը բռնատիրել է օսմանյան Թուրքիան։ Վերջինիս կազմում այն մտնում էր Վանի էյալեթի մեջ, որպես առանձին սանջակ՝ Մոկս անունով։ 16-19-րդ դարերում Մոկքում շարունակում էին գոյատևել հայկական կիսանկախ համայնքները։ Այնտեղ ժառանգական հողատերեր էին հայերը, մասամբ՝ քրդերը։ Մոկքում զարգացած էր խաղողամշակությունը, բամբակագործությունը, ձիթատու բույսերի մշակությունը, մեղվաբուծությունը։ Մոկքի 49 բնակավայրերի հայ բնակչությունը, ավելի քան 900 ընտանիք, 1915–ին տեղահանվեցին և հիմնականում զոհ գնաց բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները անցան Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին Թալինի, Աշտարակի շրջաններում, Սևանի ավազանում և այլուր։

Արտաքին հղումներ[խմբագրել]