Աշխարհացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհացույց («Աշխարհացոյց» (նշանակում է «Աշխարհի ատլաս» (քարտեզների ժողովածու)), հայ միջնադարյան աշխարհագրական երկասիրություն։ Կից ունեցել է շուրջ 15 քարտեզ։ Մեզ են հասել «Աշխարհացույցի» քարտեզները նկարագրող ընդարձակ և համառոտ բնութագրեր։ Կազմվել է V կամ VII դարերում։ Աշխարհացույցում համառոտ թվարկվում է երկի գրման ժամանակ հայտնի երեք մայրցամաքների (Եվրոպա, Ասիա, Լիբիա) երկրները, երբեմն հաղորդվում է հակիրճ տեղեկություններ տվյալ միավորում հանդիպող բուսականության և կենդանական աշխարհի վերաբերյալ։ Հանդիսանում է եզակի աղբյուր Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանքի պատմական աշխարհագրության ուսումնասիրության համար, ինչպես նաև արժեքավոր տեղեկություններ է պարունակում այլ երկրների վաղ միջնադարի պատմության և աշխարհագրության վերաբերյալ։

«Աշխարհացույցի» հեղինակության հարցը[խմբագրել]

«Աշխարհացույցի» հեղինակի ստույգ անունը հայտնի չէ։ Դասավանդվել է միջնադարյան Հայաստանի դպրոցներում՝ Մովսես Խորենացու (V դար) «Հայոց պատմություն» և Անանիա Շիրակացու (VII դար) մաթեմատիկական ու տիզերագիտական աշխատությունների հետ. սովորաբար կցվել է դրանց։ Ուստի մեզ հասած ձեռագրերի մի մասում հեղինակ է համարվում Մովսես Խորենացին, իսկ մյուսներում՝ Անանիա Շիրակացին։ Ժամանակակից հայ և օտարերկրյա ուսումնասիրողների մի մասը երկի հեղինակությունը վերագրում են Անանիա Շիրակացուն, իսկ մյուսները այն համարում են անանուն հեղինակի գործ[1]։

«Աշխարհացույցի» կառուցվածքը[խմբագրել]

«Աշխարհացույցն» իր կառուցվածքով նման է հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (90– 168 թթ.) «Աշխարհագրությանը»։ «Աշխարհացույցի» ներածականում («Հասարակախոսություն») երկրակենտրոն տեսության դիրքերից շարադրված է տիեզերագիտությունը, Երկիրը ներկայացված է գնդաձև, նշված են նաև գլոբուսը և քարտեզագրման տարրերը։ Երկրի միջօրեականը տրվում է ըստ հույն աշխարհագիր Երատոսթենեսի (մ.թ.ա. 276–194 թթ.)։ «Աշխարհացույցի» հեղինակը մաթեմատիկական հաշվարկներով կառուցած աստիճանացանցում պատկերել է այն ժամանակ հայտնի աշխարհը։

Երկի բուն մասը՝ «Երկրաչափը», կազմված է 2 բաժնից։ Առաջինում («Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն») աշխարհի քարտեզագրական նկարագրությունն է, որի հիման վրա կազմվել է աշխարհի քարտեզը՝ «Աշխարհացույց քարտեզ տիեզերացը»։ Հասարակածի նկարագրությանը հետևում է ջրագրությունը՝ Ատլանտյան, Հնդկական օվկիանոսների, Հունական (Միջերկրական ու Սև ծովեր) և Կասպից ծովերի նկարագրությունը՝ դրանց մեջ թափվող գետերով։ Մայրցամաքը բաժանվում է 3 մասի՝ «Եվրոպա», «Լիբիա» (Աֆրիկա) և «Ասիա»։

Երկրորդ բաժինը՝ «Երկրագրությունը», նկարագրում է առանձին երկրամասերը՝ ըստ մայրցամաքների։ Հայաստանից ու հարակից երկրներից դուրս գտնվող երկրամասերին վերաբերող բաժինները հիմնականում Պտղոմեոսի աշխատության համապատասխան գլուխների համառոտ շարադրանքն են (առանձին քարտեզներով)՝ հագեցված նոր նյութերով և համապատասխանեցված «Աշխարհացույցի» ստեղծման ժամանակաշրջանին։ Հատկապես արժեքավոր է Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ՝ Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Սարմատիա») ու Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի և Ասորիքի նկարագրությունը, որին նվիրված է «Աշխարհացույցի» բնագրի մեծ մասը։ Հեղինակը, Պտղոմեոսի երկերից զատ, օգտագործել է նաև մեզ չհասած այլ աղբյուրներ, ստեղծել գիտական եզակի կարևորության կոթող։ «Աշխարհացույցը» վկայում է, որ վաղմիջնադարյան Հայաստանում եղել է զարգացած քարտեզագություն, որը նախորդել է արաբական քարտեզագրությանը։ Պահպանվել է նաև XIII դարի «Աշխարհացույցը»՝ Վարդան Արևելցու անունով։

Հրատարակությունները եւ թարգմանությունները[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  1. Baron de Sainte Croix, Sur la Géographie de Moyse de Chorene, տե՛ս "Journal des savants", Paris, 1789, IV.
  2. M. J. Saint-Martin, Mémoires historiques et géographiques sur l'Arménie, t. II, Paris, 1819, pp. 301-394.
  3. H. Kiepert. Ueber die Zeit der Abfassung des dem Moses von Chorni zugeschriebener geogr. Kompendiums. տե՛ս "Monatsberichte der Königl. Preuss. Akademie der Wissenschaften zu Berlin", 1873, S. 599-600.
  4. Dr. J. Marquart, Ērānšahr nach der Geographie des Ps. Moses Xorenac'i, Mit historisch-kritischem Kommentar und historischen und topographischen Exkursen, Berlin, 1901.
  5. H. V. Mžik, Neue Geschichtspunkte zur Würdigung der Bedeutung der "Geographie" des Klaudias Ptolemaios..., - "Litterae Orientales" 54, Leipzig, 1933, S. 1-16.
  6. Հ. Մանանդյան, Խորենացու առեղծվածի լուծումը: «Աշխարհացոյց»-ը եւ Մովսես Խորենացին, Երեւան, 1934։
  7. Ա. Աբրահամյան, Խորենացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ի հեղինակի հարցի շուրջը, Երեւան, 1940։
  8. Манандян Я. А., Когда и кем была составлена «Армянская география», приписываемая Моисею Хоренскому,- Византийский Временник. Том 1 (26), стр. 127-143.
  9. Թ. Հակոբյան, Դիտողություններ 7-րդ դարի «Աշխարհացոյց»-ի մասին,- «Երեւանի համալսարանի գիտական աշխատություններ», հտ. 43, աշխ. գիտ. սերիա, պր. 1, 1954:
  10. S. T. Eremian, Ptolemy's "Third Map of Asia" and the "Ašharhacoyc".- XXVII International Congress of Orientalists. Papers by the USSR delegation, Moscow, 1967, pp. 1-12.
  11. Еремян С. Т., «Ашхарацуйц» (Армянская география VII века) — выдающийся памятник географии и картографии древнего мира.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1968, № 5, стр 43-60.
  12. Խաչատրյան, Մ. Մ., VII դարի «Աշխարհացույցի» մասին.- Պատմա-բանասիրական հանդես, 1968, № 4, էջ 81-100։
  13. Պետրոսյան, Գ. Բ. «Աշխարհացոյցի» հեղինակի առեղծվածը,- Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1971, No. 10, էջ 54-60։
  14. Պետրոսյան Գ. Բ., VII դարի հայկական «Աշխարհացոյցի» մասին.- Պատմա-բանասիրական հանդես, 1979, № 2, էջ 241-246։
  15. Երեմյան Սուրեն, Գ. Պետրոսյանի «VII դարի հայկական «Աշխարհացոյց»-ի նոր լուսաբանության մի փորձի մասին» հոդվածի առթիվ.- Լրաբեր Հասարակական Գիտությունների, 1986, No. 7, էջ 53-58։
  16. Robert. H. Hewsen, On the Date and Authorship of the Ašxarhacoyc', "REArm", Nouvelle série, tome IV;
  17. Robert. H. Hewsen, Introduction to Armenian historical Geography, "REArm", tome XIII, pp. 77-97;
  18. Robert. H. Hewsen, Caspiane. An Historical-Geographical Study.- «Հանդէս ամսօրեայ», 1973, 1-3:
  19. Robert. H. Hewsen, Armenien and Georgien. Christentum und Territorialenentwicklung von 4. bis 7 Jahrhundert.- "Tübinger Atlas des Vorderen Orients (TAVO)", Der Universität Tübinger, Wiesbaden, 1987, Masstab 1:200000;
  20. Robert. H. Hewsen, The Geography of Anania of Širak (Ašxarhac'oyc'), The Long and the Short Recensions, Introduction, Translation and Commentary by Robert. H. Hewsen, Dr. Ludwig Reichart Verlag, Wiesbaden, 1992;
  21. "Aškharhatsoyts (Ašxarhac'oyc')", The Seventh Century Geography Attributed to Ananias of Shirak, A Facsimile Reproduction of the 1881 Venice Edition of the Long Version of the Text, of the Unique Manuscript (Venice N 1245) upon which it was based and of the 1944 Yerevan Edition of the Short Version and with an Introduction by Robert. H. Hewsen,, Delmar, New York, 1994.
  22. Бутба В. Ф. К семантике булгарских этнонимов «Ашхарацуйца» (Опыт реконструкции процесса формирования общности).- Պատմա-բանասիրական հանդես, 1989, № 4, стр. 169-181.
  23. Բ. Հ. Հարությունյան, «Աշխարհացոյց»-ը եւ չորս Հայքերի խնդիրը, Երեւան, 1997։
  24. Բ. Հ. Հարությունյան, Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երեւան, 2001։
  25. Հարությունյան Բաբկեն, Մեծ Հայքի Սյունիք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (պատմաաշխարհագրական դիտարկումներ).- «Պատմա-բանասիրական հանդես», 2003, № 1, էջ 119-146։
  26. Ալեքսան Յակոբեան, Սիսական-ի Կոտակ եւ Արցախի հարաւային միւս գաւառների տեղորոշումն ըստ «Աշխարհացոյց»-ի,- «Հանդէս ամսօրեայ», 2008, էջ 91-146։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]